СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Դասի պլանավորում
Դպրոց` Երևանի Դ. Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոց
Դասարան` 7ա
Դասի թեման` Մարմինների լողալու պայմանները
առարկայից, հիմնվելով Արքիմեդի օրենքի վրա, սահմանել մարմինների
լողալու պայմանները: Զարգացնել խմբում աշխատելու, համագործակցելու
կարողությունները, տրամաբանական մտածողությունը, ինքնուրույն
փորձարարական աշխատանք կատարելու ունակությունները, փորձի
արդյունքների հիման վրա եզրահանգումներ կատարելու կարողությունը:
● Պրոյեկտոր, համակարգիչ
● Տարբեր խտության հեղուկներ
● Տարբեր խտության և ծավալի մարմիններ
● Մի քանի նյութեր ինքնուրույն աշխատանքի համար
ա. Իմանա մարմինների լողալու պայմանները, ինչպես օգտվել
դասագրքի խտության աղյուսակից, ինչպես առանց փորձի
կարելի է պատկերացնել մարմինը կլողա՞, թե կսուզվի տրված
հեղուկում, ինչպես կարելի է պատկերացնել, որ պինդ մարմնի
խտությունը կարող է հավասար լինել ինչ-որ հեղուկի
խտությանը:
բ. Կարողանա փորձով պարզել մարմինների լողալու
պայմանները, բերել օրնակներ տաբեր խությամբ մարմինների և
հեղուկների լողալու վերաբերյալ, օգտվելով աղյուսակից,
որոշել, որ նյութերը կլողան տրված հեղուկում, լուծել խնդիրներ
այս թեմայից, տանը ինքնուրույն կրկնել դասարանում
ցուցադրվող փորձերը, պատրաստել նման սարք:
ա/ Տնային աշխատանքների ստուգում, անհասկանալի հարցերի
պարզաբանում
բ/ ֆրոնտալ հարցադրումների միջոցով (աշակերտների
օգնությամբ) կրկնել նախորդ դասը, ամրապնդել Արքիմեդի
օրենքը, գալ հետևյալ եզրակացության.
Արքիմեդյան ուժը
Կախված է |
Կախված չէ |
Իմաստի ընկալման փուլ
ա/ բացատրել նոր նյութը, գծել գրատախտակին 3 տարբեր
իրավիճակները, դուրս բերել մարմնի լողալու պայմանների
բանաձևը:
բ/ կանչել գրատախտակի մոտ որևէ աշակերտի, ով պետք է ճիշտ
պատկերի ինչ դիրքում կգտնվեն ոսկու, աղյուսի և սառույցի
կտորները այս հեղուկների մեջ:
Բենզին |
Ձեթ |
Մեղր |
Սնդիկ |
գ/ կանչել երկու աշակերտ, ովքեր ինքնուրույն խառնելով տարբեր
հեղուկներ և գցելով նրանց մեջ տարբեր մարմիններ կկատարեն
եզրահանգումներ:
Կշռադատման փուլ
ա/ Աշակերտներին բաժանել խմբի
բ/ երեք խմբերին տալ թեստային առաջադրանքներ, որոնց պետք
է պատասխանել 3 րոպեի ընթացքում:
գ/ Մյուս երկու խմբերին տալ նույն պարագաները, որոնցով
պետք է պատրաստեն հարմարանք, որպեսզի ջրի տակից
հանեն խորտակված բեռը: Նախապես տալ հետևյալ հարցը.
<< Ինչպե՞ս են ծովերի հատակից դուրս բերում խորտակված
նավերը>>: Այս խմբերին ևս տրամադրել 3 րոպե:
դ/ քննարկել թեստերի արդյունքները, ցուցադրել նրանց
պատրաստած սարքերը, քննարկել, կատարել
եզրակաթյուններ:
ե/ օգտվելով դասի բանաձևից, լուծել խնդիր համար 203:
Եզրափակիչ փուլ
Էկրանին ցուցադրել Մեռյալ ծովի նկարներ, տալ հետևյալ հարցը.
<<Հնարավո՞ր է նման բան, թե` ոչ: Եթե այո, որտե՞ղ և ինչու՞:>>
Լսել աշակերտների պատասխանները, քննարկել:
© 2020, Գաբրիելյան Լիանա Անուշավանի 293