СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Մեթոդը հունարեն metodos բառից է, որ սկզբնապես նշանակել է դեպի որևէ նպատակ տանող ուղի, իսկ հետագայում իմաստափոխվելով գործածվել է իբրև բնության և հասարակական կյանքի երևույթների հետազոտման, ինչպես նաև գիտելիքների ուսուցման եղանակ:
Հայոց լեզվի մեթոդիկան ունի իր հիմնական բաժինները,ուր առանձին-առանձին քննարկվում են գրաճանաչության, ընթերցանության, քերականոիթյան ուսուցման, խոսքի զարգացման և մեթոդական աշխատանքների կազմակերպման հարցերը: Սակայն կան նաև մի շարք այնպիսի հարցեր, որոնք հայոց լեզվի մեթոդիկայի այդ հիմնական բաժիններից և ոչ մեկում չեն կարող ընդգրկվել, բայց որոնց քննարկումը կարևոր նշանակություն ունի լեզվի ուսուցման ինչպես տեսական, այնպես էլ գործնական խնդիրների ճիշտ լուծման համար: Դրանք լեզվի ուսուցման հետ կապված այն ընդհանուր հարցերն են, որոնք հավասարապես վերաբերում են հայոց լեզվի մեթոդիկայի գրեթե բոլոր բաժիններին և բացառապես միայն մեկի հետ չեն առնչվում: Մանկավարժական գրականության մեջ բազմիցս վեճեր են ծագել մասնավոր մեթոդիկաների առանձին ու ինքնուրույն գիտություններ լինելու հարցի շոիրջ: Եւ դա միանգամայն հասկանալի է, քանի որ մասնավոր մեթոդիկաները ընդհանուր դիդակտիկայից սկսեցին անջատվել ու ինքնուրույն գիտություններ դառնալ անհամեմատ ավելի ուշ, քան մյուս գիտությունները: Ոչ ոք չի կարող շխտել դիդակտիկայի ու մասնավոր մեթոդիկաների կապը, սակայն չի կարելի դրանք նաև նույնացնել, որոովհետև դրանց միջև էական տարբերություններ կան թե ընդգրկման ոլորտի, նպատակների ու խնդիրների և թե բովանդակության ու բնույթի տեսակետից: Գիտության ու տեխնիկայի զարգացումն իր հետ բերեց մինչև այդ հայտնի գիտությունների տարաբաժանման կամ տարբերակման պահանջ: Մայր գիտություններից բաժանվեցին ու զարգացման ինքնուրույն ճանապարհ բռնեցին բազմաթիվ նորգիտություններ, որոնք դրանից առաջ հայտնի չէին քաղաքակրթությանը: Գիտությունների այդ տարաբաժանումը շարունակվում էնաև մեր օրերում, որովհետև դա պայմանավորված է կյանքի ու գիտության առաջընթացով, որը երբեք մի կետի վրա կանգ չի առնելու: Լեզվի մեթոդիկան պատկանում է մանկավարժական գիտությունների շարքին, նրա ուսումնասիրության առարկան լեզվի ոիսոիցումն է, նպատակը՝ լեզվի ուսուցման օրինաչափությունների հայտնաբերումը և այդ օրինաչափությունների մտածված ու նպատակահարմար գործադրման շնորհիվ ուսումնական աշխատանքի գիտական կազմակերպումը: Լեզվի մեթոդիկան, անկասկած, հենվում է դիդակտիկայի վրա՝ որպես այն մայր գիտության, որից ծագել ու սկիզբ են առելբոլոր մասավոր մեթոդիկաները, սակայն երբեք չի նույնանում նրա հետ:
Ուսուցման ընթացքում միշտ չէ, որ անհրաժեշտ ճշտությամբ հաշվի են առնվում ուսուցչի և աշակերտների փոխհարաբերության և աշակերտների հոգեկան ու մտավոր գործունեության բոլոր կողմերն ու պայմանները: Լեզվի մեթոդիկան ունի իր ուսումնասիրության կոնկրետ առարկան, բովանդակությունն ու կառուցվծքը, իր հետազոտության մեթոդներն ու մեթոդոլոգիական հիմքը:
© 2020, Աբրահամյան Հրանուշ Անդրանիկի 165