СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեզ փնտրեք ողջերի մեջ

Нажмите, чтобы узнать подробности

Տղե~րք, գարու~ն է. Գարուն էր, չեկած ամառ Փուլ եկավ երկնակամար. Թալեաթը հռհռաց հաստ բեղերի տակ. <<Ես բարի եմ>>: <<Շա~տ, այդ հաստ շուրթե՞րը չասացին կոտորել հայերին ` 1 ամսականից մինչև 90 տարեկան>>: Ու հիմա նա Փարիզում կամ Ժնևում դասախոսություններ է կարդում ` մարդասիրության, հոգու փրկության. https://www.youtube.com/watch?v=CpUk.&start_radio=1

~~~*~~~

.Գնդակը մեխվեց գլխում, նա ձգվեց, ձեռքերով ճանկռտեց գարունն ու տապալվեց գետնին, նրան իր ոտքերի տակ տրորեց օտարերկյա գարունը: -Մարդ սպանեցին : - Մա՞րդ,- զարմացավ Սողոմոնն ու մտածեց, որ իրեն կկախեն, երբ ծաղկեն լորենիները, անգամ եթե մեռնողը հայ է, իսկ ինքը `թուրք մարդասպան: Սողոմոնի դատավարության գործընթացն սկսվել էր, խոսում էր դոկտոր Յոհան Լեփսիուսը, նա պատմում էր մեկ ու կես միլիոնի մահվան մասին: Դահլիճում մարդկանց դեմքերը լարված էին, սպասում էին դատավճռին : Ետևի շարքերից ուրվականի պես դանդաղ քայլերով առաջ սահեց խեղված գեղեցկությունը : Հրաշագեղ այդ աղջկան թողել էին միայն մի աչք, մի ձեռք, մի ականջ, դեմքին քթի փոխարեն ահավոր խոռոչներ էին: Դահլիճը հառաչեց, փղձկաց, լցվեց կոծով: - Ահա' իմ ժողովուրդը, ահա', թե ինչ արին իմ ժողովրդի հետ, ես չեմ զղջում իմ արածի համար, ես մարդասպան չեմ. Օտտո Ռայնիկեն կանգնեց դատարանի դիմաց. - Հանցավոր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921 - մարտի 15 -ին Շարլոտենբերգի մեջ դիտավորյալ կերպով մի մարդու ` Թալեաթ փաշային սպանած լինելու համար,- խախտեց նա դահլիճի լռությունը: Նրա շունչն սպառվում էր, հուզմունքը խեղդում էր կոկորդը: - Պատվով և խղճով վկայում եմ երդվյալների կայացրած որոշումը. <<Ո'չ, Սողոմոն Թեհլերյանը մեղավոր չէ: Ամբաստանյալն ազատ է արձակվում>>: Սպանված գեղեցկությունը Սողոմոնին մեկնեց լորենու մի ձյուղ ` բուրավետ դեղին ծաղիկներով: Դատապաշտպան պրոֆեսոր Նիմայերը նկատեց ճյուղն ու ժպտաց Սողոմոնին. - Հերոսներին չեն գլխատում, հերոսներին զարդարում են, երբ ծաղկում են լորենիները: https://www.youtube.com/watch?v=CpUk.&start_radio=1

Категория: История
18.07.2020 23:03


Рекомендуем курсы ПК и ПП