СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Սարոյանը հայրենիքում չէր ծնվել։Նրա հայրը՝Արմենակ, հարկադրված թողել էր Արևմտյան Հայաստանում գտնվող իր հայրենի Բիթլիս քաղաքը և հասել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքը։Այդտեղ էլ ծնվել էր նրա կրտսեր որդին՝ Վիլյամը։Չորս տարի անց մահացավ հայրը՝ որբ ու անխնամ թողնելով իր բազմանդամ ընտանիքըՎիլյամը երկար չսովորեց դպրոցում. ընտանիքի հոգսը ստիպեց նրան թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, իսկ հետո դարձավ հեռագրական ցրիչ։Վիլյամն անհագ հետաքրքրություն ուներ գրքերի նկատմամբ.կարդում էր անվերջ կարդում։Իսկ երբ պատանի դարձավ, սկսեց փոքրիկ պատմվածքներ գրել։Սկզբում չէին տպագրում, բայց նա չէր հուսահատվում, նորերն էր գրում։Եվ ահա 1934 թվականի մի օր նա արթնանում է նշանավոր դարձած։Լույս էր տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն, անմիջապես սպառվել, և թերթերն ազդարարել էին, որ ծնվել է մի Նոր մեծ գրող Վիլյամ Սարոյան։Նրան դասել էին ամերիկյան ամենանշանավոր գրողների շարքը։ Զուր չէ, որ Սարոյանին համարում են աշխարհի ամենաբարի գրողներից մեկը՝ բարի հսկա։Զարմանալիորեն շռայլ է Սարոյանը, ու միշտ թվում է, թե հայկական հեքիաթներից ելած բարի հսկայի նման աշխարհի ճանապարհներին կանգնել, սեր, կարեկցանք, գութ ու խիղճ է բաժանում մարդկանց։
© 2020, Նարիմանյան Գայանե Վլադիմիրր 115