СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկավարժական տեխնոլոգիաներ . Ֆինլանդիայի կրթական համակարգը

Нажмите, чтобы узнать подробности

Ուսումնասիրեցի ֆիննական կրթահամակարգը, և այն ինձ շատ դուր եկավ: Մեր հանրակրթական համակարգում ֆիննական հրաշքի ներդրումը հնարավոր կդառնա միայն երկար տարիների հետևողական, համալիր գործընթացի իրականացման շնորհիվ, որտեղ պետք է մասնակցեն հասարակության բոլոր խավերը:

Ֆինլանդիան, որն ունի աշխարհում լավագույն կրթական համակարգ, չունի ուսումնական ծրագիր: Յուրաքանչյուր դպրոց պարտավորվում է ինքնուրույն ստեղծել սեփական ծրագիրը, այսինքն յուրաքանչյուր դպրոց ինքն իրենով այլընտրանքային է և ոչ մի դպրոց նման չէ մյուսին: Ավելին, յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է ուսուցման և զարգացման անհատական պլան:

Ֆինլանդիայում միջին հանրակրթական պարտադիր ուսուցումը ներառում է երկատիճան դպրոց՝

· Ստորին՝ 1-6-րդ դասարան

· Վերին՝ 7-9-րդ դասարան

Ֆինլանդիայում երեխաները հաճախում են դպրոց 7 տարեկանից ոչ շուտ: 1-6-րդ դասարանում բոլոր առարկաները պարապում է նույն ուսուցիչը, 7-րդ դասարանից սկսվում է առարկայական ուսուցիչների գործունեությունը: Շատ հետաքրիր է գնահատումը, որը բացակայում է 1-3-րդ դասարաններում:

Մինչև 7-րդ դասարան կիրառվում է գնահատման բանավոր ձևը՝ միջակ, բավարար, լավ, գերազանց և իմ կարծիքով կարևորը աշակերտներին չեն տեսակավորում ըստ ընդունակությունների և խստիվ արգելվում է աշակերտներին համեմատել միմյանց հետ: Նրանք գնահատում են աշակերտի աճը (ինքն իր նկատմամբ):

Ֆինն աշակերտներին չի հանձնարարվում տնային հանձնարարություններ և քննություն են հանձնում միայն 16 տարեկանում:

Կարևոր պայմաններից է, որ ամենաուժեղ և ամենաթույլ սովորողների միջև տարբերությունը մինիմալն է ամբողջ աշխարհում:

Ուսուցիչները օրական ընդամենը 4 ժամ են պարապում և շաբաթը 2 ժամ նվիրում են մասնագիտական զարգացմանը: Բոլոր ուսուցիչները ունեն մագիստրոսի աստիճան և ընտրված են լավագույն 10 համալսարաններից:

Ուսումնական տարվա վերջում նրանց բոլորին ազատում են աշխատանքից, իսկ նոր ուսումնական տարվա համար կազմակերպվում է մրցույթ: Նշեմ նաև, որ

յուրաքանչյուր դասարանում ուսուցչի հետ աշխատում է նաև օգնական: Ընդ որում ուսուցիչը ստանում է 5000 եվրո, իսկ օգնականը՝ 2500 եվրո:

Կարևոր պայմաններից է նաև ֆինն աշխատանքային օրենսգրքով ընդունված է, որ ֆինն ուսուցիչները իրավունք չունեն ստորացնել աշակերտներին:

Այն, ինչ մեզ մոտ կոչվում է «կրկնուսույցի վճարովի աշխատանք», նրանք անվանում են «թույլ աշակերտի աջակցման դասընթաց», և դա արվում է բացարձակապես անվճար՝ դասի ընթացքում կամ դասից հետո:

Ֆիններն ասում են «Կամ մենք պատրաստում ենք կյանքի համար, կամ քննություների: Մենք ընտրում ենք առաջինը»:

Մեծ նշանակություն ունի, որ կա վստահություն ուսուցիչների և դպրոցում աշխատողների հանդեպ, չկան ստուգումներ, մեթոդիստներ, սովորեցողներին սովորեցնել սովորեցնող համախմբեր և կրթության վարչություններ:

Իմ կարծիքով նրանց առաջընթացը կայանում է նրանում, որ աշակերտների մոտ կա վստահություն, սովորում են սովորելու համար և կա երկտարեցիություն, որը ամոթալի չէ հատկապես՝ 9-րդ դասարանից հետո:

Հասուն կյանքին պետք է պատրաստվել հանգամանորեն և պետք չէ շտապել: Սակայն ֆինները չեն համարում, որ իրենց կրթական համակարգը կատարյալ է: Նրանք անընդհատ հետազոտություններ են անցկացնում՝ պարզելու համար, թե ինչ ծրագրեր կամ մեթոդներ կարող են լինել ավելի էֆեկտիվ ուսումնական գործընթացը կազմակերպելիս:

Փաստ է, որ նրանք մի շատ կարևոր բարձրունքի են հասել: նրանց երեխաները հաճույքով են դպրոց գնում, դաս սովորելը նրանց համար նյարդայնանալու պատճառ չէ, չեն ուզում շուտ մեծանալ, որպեսզի դպրոց չգնան:

12.07.2020 09:21


Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!