СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до 24.05.2025

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տաթևի վանք

Нажмите, чтобы узнать подробности

Տաթևի վանք

H45, Տաթև 3218, Սյունիքի մարզ

Տաթևի հոյակերտ վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի մոտակայքում՝ սարահարթի վրա: Վանքը կառուցվել է 895 թվականին և դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր կրթական և մշակութային կենտրոնը:

Այսօր Տաթևի վանքը հայերի հպարտությունն է և երկրի սիրված տեսարժան վայրերից մեկը: 1995թ. Տաթևի վանքը դիտարկվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար:

Տաթևի վանքը հայոց ամենահին և ամենահայտնի համալիրներից մեկն է: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 895 թվականին՝ Հովհաննես եպիսկոպոսի կողմից՝ Սյունյաց իշխաններ Գրիգոր Սուփանի և Ձագիկի աջակցությամբ: 930 թվականին եկեղեցու ներքին պատերը զարդարվել են գեղեցիկ որմնանկարներով:

Համալիրը ներառում է երեք եկեղեցիներ՝ Պողոս-Պետրոս տաճարը, Սուրբ Աստվածածինը և Սուրբ Գրիգորը, ինչպես նաև Գրիգոր Տաթևացու դամբարանը, «Գավազան» հուշարձանը և այլ պատմական շինություններ:

Խորհրդավոր «Գավազան» հուշարձանը կառուցվել է այստեղ 906-ին: Դա ճոճվող հուշասյուն է, որը տատանվում է երկրի աննշան ցնցումներից՝ նախազգուշացնելով երկրաշարժերի կամ զավթիչ բանակների մոտեցման վտանգի մասին։

2010 թվականին այստեղ կառուցվել է «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղին, որը կապում է Տաթևի վանքը հանդիպակաց ժայռի վրա գտնվող Հալիձոր գյուղի հետ։ Ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5.7 կմ): «Թռիչքը» Որոտանի կիրճի վրայով տևում է 12 րոպե, որի ընթացքում աուդիո-գիդը պատմում է ուղևորներին Տաթևի վանքի պատմությունը: Սյունիքի հրաշք բնությունը և Որոտանի կիրճին նայող Տաթևի վանքի աներևակայելի տեսարանը անչափ տպավորիչ և անմոռանալի է:

Պատկերասրահ

20.07.2020 10:53


Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!

Закрыть через 5 секунд
Комплекты для работы учителя