Просмотр содержимого документа
«10-րդ դասարան, հայոց պատմություն»
Դասի թեմա-Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը
Դասի նպատակը և խնդիրները –կիմանան ապստամբության պատճառների, ընթացքի, ավարտի և հետևանքների մասին:
Կներկայացնեն կարևոր փաստեր և կհիմնավորեն դրանց կարևորությունը:
Կվերհիշեն հայ ժողովրդի անցյալ դարերի պատմությունում եղած այլ ապստամբություններ, կհամեմատեն, կգտնեն ընդհանրություններ և առանձնահատկություններ
Կներկայացնեն զեյթունցիների պայքարի նպատակ, փաստերի հիման վրա կպարզաբանեն, թե արդյոք զեյթունցիները հաղթե՞լ են, թե պարտվել
Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզ, նկարներ
Դասատիպ- համակցված
Մեթոդներ-հարցման, պատմելու, դասախոսության, խմբային աշխատանք, քննարկման, անդրադարձի:
Միջառարկայական կապ-գրականություն, աշխարհագրություն, համաշխարհային պատմություն
Դասի ընթացքը
Կատարել հաճախումների հաշվառում, հին դասի հարցում, գնահատում, ամփոփում, նոր նյութի հաղորդում
Խթանման փուլ-Ձեր կարծիքով զեյթունցիները կհաղթե՞ն, թե՞ կպարտվեն:
Իմաստի ընկալման փուլ- դասախոսություն, համեմատություն, քննարկում, գործնական աշխատանքի (ժամանակագրություն): Դասի վերաբերյալ կազմել տալ հարցեր, որոնցից յուրաքանչյուրը ունենա ենթահարց (Սոկրատեսյան քննարկում)
Քննարկման հարց-Առանձնացրե'ք ձեր կարծիքով ամենակարևոր իրադարձությունը, պարզաբանեք և հիմնավորե'ք, թե ինչու է կարևոր
1-ին խումբ
2-րդ խումբ
3-րդ խումբ
Կշռադատման փուլ- կազմել հարցեր, ամփոփել
1.Ինչու՞ սկսվեց Զեյթունի ապստամբությունը:
2.Ու՞մ սադրանքով Զեյթունի հայ և մահմեդական բնակչության միջև հողային վեճեր ծագեցին:
3.Ո՞ր տոհմերի տանուտեր-իշխաններն են գլխավորում ապստամբությունը:
4.Ինչպե՞ս էին կռվում զեյթունցիները:
5.Ինչու՞ է Աշիր փաշան չորս տանուտերերին կանչում իր մոտ:
6.Ի՞նչ նշանակություն ունեցավ Զեյթունի ապստամբությունը:
Տնային աշխատանք-
1.Փորձիր ներկայացնել զգացողություններդ դասդ սովորելիս.
2.Փորձի՜ր նկարագրել, ներկայացնել, նկարել պատմական իրադարձության այս կամ այն պահը: