Просмотр содержимого документа
«10հայոց պատմություն»
10-րդ դասարան
Հայոց պատմություն
Թեմատիկ գրավոր աշխատանք
2-րդ կիսամյակ
Ընդգրկում է Բաժին 1. թեմա 2,Բաժին 2, թեմա 1-2
1-12-րդ առաջադրանքներից յուրաքանչյուրը 0.5 միավոր
1.Քրիստոնեությունը Հայաստանում ե՞րբ է հաստատվել որպես պետական կրոն։
ա. 298թ. բ. 301թ. գ. 311 թ. դ 381 թ.
2 . Ե՞րբ են ստեղծվել Հայոց տառերը։
ա. 401թ. բ. 405 թ. գ. 406 թ. դ. 407թ.
3.Ո՞վ Վանի թագավորության դիցարանի գերագույն երրորդության անդամներից չէ:
Ա.Խալդի բ.Արուբանի
Գ.Թեյշեբա դ.Շիվինի
4. Որքա՞ն էր հայոց կանոնավոր բանակի թվաքանակը:
Ա.70-80 հազար
բ.80-90 հազար
գ.100-120 հազար
դ.130-150 հազար
5.Ո՞ր թագավորն է հիմնադրել Երվանդաշատը:
Ա.Սանատրուկ
բ.Վաղարշ 1-ին
գ. Վաղարշ 2-րդ
դ. Երվանդ 4-րդ
6.Որտե՞ղ է հիմնադրվել Արտաշատը:
Ա.Արաքս և Մեծամոր գետերի ջրկից
Բ.Մեծամոր և Ախուրյան գետերի ջրկից
Գ.Ախուրյան և Արաքս գետերի ջրկից
Դ.Տիգրիս և Եփրատ գետերի ջրկից
7.Ո՞ր թագավորի օրոք է սկսվել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը:
Ա.Արտաշես 1-ին
բ.Տիգրան 2-րդ
գ.Աբգար
դ.Վարազդատ
8.Ե՞րբ է Հայաստանը առաջին անգամ բաժանվել Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև:
ա.387 թ
բ.428 թ.
գ.539 թ.
դ.652 թ.
Կարճ պատասխանով հարցեր
9.Ո՞վ է եղել Արշակունյաց վերջին թագավորը:
______________________________________________
10.Ո՞վ էր Մուշեղ Մամիկոնյանի հակառակորդ նախարարը:
_____________________________________________
11.Ինչպե՞ս է անվանվել հին հայերենը:
_________________________________________________
12.Ո՞ր ցեղերի հարձակմանն է ենթարկվել Հայաստանը Խոսրով Կոտակի օրոք:
____________________________________________
13.Դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ: 1.5միավոր
1.Ցլու գլուխ լեռան մոտ տեղի ունեցած ճակատամարտը
2.Մծբինի պայմանագրի լրացման ժամկետը
3.Արշակի և Վասակի մեկնումը Պարսկաստան
4.Քրիստոնեության հռչակումը պետական կրոն
5.Ատրպատականի ճակատամարտը
6.Հայաստանի բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև
14.Կատարել համապատասխանեցում: 1.5 միավոր
1.Պապ թագավոր
2.Վարազդատ
3.Արշակ 3-րդ
4.Տիրան
5.Արշակ 2-րդ
6.Վաղարշ 1-ին
ա.330-338 թթ.
բ.350-368 թթ.
գ.378-387 թթ.
դ.388-414 թթ.
ե.117-140 թթ.
զ.374-378 թթ.
է.370-374 թթ.
15.Շարադրանք: Ներկայացնել Պապ թագավորի բարեփոխումները: 1 մ.