12-րդ դասարան
Համաշխարհային պատմություն
Դասի թեմա-Աշխարհի ժողովրդավարացման գործընթացը 2 ժամ
Դասի նպատակը և խնդիրները –իմանան Եվրոպայի խորհրդի ստեղծման, ԵԱՀԽ-ի եզրափակիչ ակտի, մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի փաստաթղթի, պատմական զարգացման օրինաչափության ուղղվածության, հասարակական զարգացման տարաձևերի փոփոխության, կառավարման տիրազորական մեթոդների գերիշխման և դրանց ինչո՞վ պայմանավորված լինելու մասին:
Ներկայացնեն պատճառա-հետևանքային կապեր
Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզ
Դասատիպ- համակցված
Մեթոդներ-հարցման, պատմելու, քննարկման, էվրիստիկ զրույցի, անդրադարձի:
Միջառարկայական կապ-գրականություն, աշխարհագրություն
Դասի ընթացքը
Կատարել հաճախումների հաշվառում, հին դասի հարցում, գնահատում, ամփոփում, նոր նյութի հաղորդում
Խթանման փուլ-Ձեր կարծիքով ինչպիսի՞ բովանդակություն կունենա մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի փաստաթուղթը:
Իմաստի ընկալման փուլ- դասախոսություն, համեմատություն, քննարկում, գործնական աշխատանքի: Դասի վերաբերյալ կազմել տալ հարցեր, որոնցից յուրաքանչյուրը ունենա ենթահարց (Սոկրատեսյան քննարկում), դրանց միջոցով պարզաբանել պատճառահետևանքային կապերը:
Սովորողները պետք է կարողանան վերլուծել անցյալի շարադրանքը և բացատրել, թե ինչու են իրադարձությունները զարգացել հենց այդ կերպ:
Հասկանան, որ պատճառահետևանքային փաստարկները կախված են ընկալման տարբեր մոդելներից և ըստ այդմ ենթակա են քննարկման ու վիճարկման:
Կարողանան կառուցել պատճառահետևանքային փաստարկներ՝ վերլուծական տարբերակումներով և աստիճանակարգմամբ, ինչպես նաև կարողանան վերլուծել ու գնահատել այլոց փաստարկները:
Քննարկման հարց-ի՞նչ կարևոր դրույթներ էին արձանագրված ԵԱՀԽ-ի ակտում:
Մասնակից պետությունների միջև սերտ հարաբերությունների ստեղծում և պահպանում, շահագրգռվածություն խաղաղության և անվտանգության համար, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում, մարդու իրավունքների, հիմնական ազատությունների հարգում, վեճի խաղաղ կարգավորում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ժողովուրդների համագործակցություն, միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարում:
Կշռադատման փուլ- կազմել հարցեր, ամփոփել
Տնային աշխատանք-նշել որևէ իրադարձության պատճառը կամ պատճառները և հետևանքները և ձևակերպել որևէ քննարկման հարց
Դասի թեմա- Մարդկության առջև ծառացած հիմնախնդիրները 2 ժամ
Դասի նպատակը և խնդիրները –իմանան արդի հիմնախնդիրների, դրանց լուծման ուղիների մասին
Ներկայացնեն տարբեր հիմնախնդիրնեերը և դրանց լուծման ուղիները
Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզ, տեսաֆիլմ
Դասատիպ- համակցված
Մեթոդներ-հարցման, պատմելու, դասախոսության, քննարկման, անդրադարձի:
Միջառարկայական կապ-գրականություն, աշխարհագրություն
Դասի ընթացքը
Կատարել հաճախումների հաշվառում, հին դասի հարցում, գնահատում, ամփոփում, նոր նյութի հաղորդում
Խթանման փուլ-Ձեր կարծիքով ինչպիսի՞ն :
Իմաստի ընկալման փուլ- դասախոսություն, համեմատություն, քննարկում, գործնական աշխատանքի: Դասի վերաբերյալ կազմել տալ հարցեր, որոնցից յուրաքանչյուրը ունենա ենթահարց (Սոկրատեսյան քննարկում)
Կազմել 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի կարևոր իրադարձությունների ժամանակագրությունների
Քննարկման հարց- ի՞նչ հետևանքներ ունի միգրացիան (իսկ ի՞նչ է միգրացիան)
Կա՞ն բնակչության աճին նպաստող հանգամանքներ.
Ի՞նչ է շրջակա միջավայրի պաշտպանությունը: Կա՞ն խնդիրներ այդ բնագավառում: Որո՞նք են այդ խնդիրների առաջացման պատճառները:
Կա՞ն բնապահպանական խնդիրների լուծման միջոցներ:
Ի՞նչն է նպաստում ահաբեկչական խնդիրների առաջացմանը: Ո՞ր գործողություններն են կոչվում ահաբեկչական: Ինչպե՞ս խոչընդոտել ահաբեկչության առաջացմանը:
Ահաբեկչության դեմ պայքարի ի՞նչ միջոցներ կառաջարկեք: Հնարավոր համարու՞մ եք ահաբեկչության վերացումը: Իսկ ի՞նչ եք կարծում ահաբեկչության նվազման միտումներ կա՞ն:
Ապագայում ձեր կարծիքով մարդկության առջև այլ հիմնախնդիրներ կարո՞ղ են առաջանալ: Եթե այո, ապա ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ հիմնախնդիրներ կարող են առաջանալ:
Նմանատիպ հարցեր ձևակերպել թրաֆիքինգի վերաբերյալ
Կշռադատման փուլ- կազմել հարցեր, ամփոփել
Տնային աշխատանք- ա.գրել թռուցիկներ, որոնց բովանդակությունը կլինեն արդի աշխարհի հիմնախնդիրները.
Բ.Ստեղծել հիմնախնդիրների վերաբերյալ պաստառներ.