| Դաս | Դասի թեմա | Ինքնուրույն աշխատանք | ժ/ք | Չափորոշչային պահանջներ |
1 | 1.2 | Ծավալը նկարչության մեջ | Նկարել պատկերներ ցույց տալով ծավալը : | 1 | Կվերհիշեն իրենց գիտելիքները ուրվապատկերների և արվեստների մասին: Կհասկանան, որ յուրաքանչյուր առարկա ունի իր ձևը և ծավալը: Որ ծավալը մենք ընկալում ենք նրանց վրա ընկած լույսի և ստվերի միջոցով: Կկարողանան լույս և ստվեր անցումը տարբեր առարկաների դեպքում ճիշտ կատարել: |
2 | 3,4 | Մենք ճանապարհորդներ ենք | Նկարել ճանապարհորդության ժամանակ տեսած , որևէ տեսարժան վայր , արձան և այլն: | 1 | Կհասկանա, որ ի տարբերություն տեսագրող և լուսանկարչական այլ սարքերի, բնության գրկում վրձնի հարվածով արված նկարը բոլորովին այլ է, որ այն արտահայտվում է յուրովի և ունի անհատական ընկալում ու մոտեցում: Աշակերտները կսովորեն նկարը : Կկարողանանա բացահայտել գեղարվեստական սեղծագործ. մեջ գործող անձանց հեգեբանական բնութագրի հաղորդման առանձնահատկ.: Կծանոթանա Բորիս Կուստոդիևի, Կլոդ Մոնեի, Հակոբ Կոջոյանի ստեղծագործ.: |
3 | 5,6 | Ազգային տարազ | Նկարել տարբեր երկրների տարազներ , ոսւումնասիրել այդ երկրների պատմություննը | 1 | Կզրուցեն ազգային տարազի մասին: Կճանաչեն տարբեր ժամանակներում հայկական տարբեր վայրերում բնակվող հայերի հագուստները, կպատկերեն դրանք: Կիմանան, թե կարպետանման գույնզգույն կտորներով ինչ զարդանախշեր են լինում հայկական տարազի գոտիների, եզրերի վրա: Կզարգանա գեղագիտական ճաշակն ու նկարելու հմտությունը: |
4 | 7,8 | Նկարում ենք թռչուններ: Իմ սիրելր քաղաքն ու գյուղը: | Նկարեն իրենց բնակավայրը , տեղանքը ներառելով իրենց բնակավայրում բնակվող թռչուններին : | 1 | Կկարողանան հաջորդական փուլերով թռչուններ պատկերել: Կզարգանա դիտողությունը և ուշադրությունը: Կսովորեն համեմատության միջոցով տարբերել թռչունների ձևերը և գույները: Կկատարելագործվի մատիտով աշխատելու տեխնիկան: Կուսումնասիրեն Հ. Կոջոյանի, Կամիլ Պիսարոյի և Մորիս Ուտրիլոյի նկարները և դրանց համանմանությամբ կպատկերեն իրենց բնակավայրը: Կփորձեն օժանդակ միջոցներ կիրառել՝ որևէ բնակավայր պատկերելու համար: |
5 | 9,10 | Տառեր, բառեր, պատկերներ: Հեռու և մոտ: | Նկարել տարբեր պատկերներ , որոնք բառ կպատկերեն , տառհանելուկ ստեղծեն :Նկարել հեռու մոտիկ պատկերներ: | 1 | Կնկարեն տարբեր պատկերներ, որոնք միասին տառ կպատկերեն: Զուգահեռներ կանցկացնեն իրենց ծանոթ թռչնագրերի միջև: Կզարգանան տարած.- պատկերացումները: Պատկերելիս կգիտակցեն, որ ըստ հեռավորության առարկաները փոխվում են ոչ միայն իրենց ձևերով, այլ նաև գույներով: Կզարգանա ջրաներկով կամ գուաշով աշխատելու հմտությունը: |
6 | 11,12 | Նկարում ենք կենդանիներ | Նկարել Հայաստանի տարածաշրջանում բնակվող մի քանի կենդանի կամ մոլորակի վրա բնակվող մի քանի կենդանիներին : | 1 | Միջառարկայական կապի միջոցով նախ տեղեկություն կստանան այն կենդանիների մասին, որոնց պատրաստվում են պատկերել: Կծանոթանան ճիշտ նկարելու մանրամասներին, ճեպանկարման միջոցով նախ կնշեն կենդանու անատոմիական կառուցվածքը, բնորոշ առանձնահատկ., ապա կկատարելագործեն այն: Կկարողանան իրենց սիրած ստեղծագործ. ու մուլտֆիլմերից պատկերել կենդանիներին տարբեր փուլերում և տարբեր տրամադրություններով: |
7 | 13,14 | Գծային վարժություններ: Զարդարվեստ: | Գշապատկեր նկարել ՝ շենք , եկեղեցի և այլն : Ստեղծել իրենց զարդանախշըև ստեղծեն իրենց գորգը : | 1 | Կկատարեն գծային վարժություններ՝ պահպանելով համաչափությունը և սիմետրիկությունը: Կպատկերեն տարբեր առարկաների ուրվագծեր և կգունավորեն: Կծանոթանան բնության, նկարչության ոճավորված ձևերի՝ զարդանախշերի հետ: Կզարգանա բնությունից վերցված ձևերի ոճավորման և սեփական մտքին հնազանդեցնելու ունակությունը, գեղագիտականն ճաշակը: Աշակերտները կծանոթանան գույների սպեկտրին, կսովորեն զարդանախշում գունային ներդաշնակություն ստանալը: Կծանոթանան մեր հին գորգերի զարդանախշերին: |
8 | 15,16 | Զարդարվեստ : Վարդգես Սուրենյանց | Տանը համացանցից, հանրագիտարանից ընթերցեն Վարդգես Սուրենյանցի մասին , Դուրս գրեն կարևոր փաստեր : Ծանոթանան նկարներին : | | Կծանոթանան Վ. Սուրենյանցի կյանքին ու գործունեությանը: Կուսումնասիրեն Սուրենյանցի աշխատանքները, կնկատեն նրա վարպետությունը հերոսների հայացքների պարզ պատկերման հարցում: |
9 | 17,18 | Ճերմակած երկիրը: Պատրաստվում ենք ամանորյա դիմակահանդեսին: | Նկարել ձմեռային տեսարան : Պատրաստել դիմակներ, վրան զարդանախշել : | 1 | Կզարգանա երեխաների ստեղծագործական կարող.: Կսովորեն նախօրոք անցկացրած դիտումների հիման վրա ինքնուրույն ստեղծել սյուժե, արտահայտիչ հաղորդել նրա բովանդակությունը: Կզարգանա աշակարտների գեղագիտական ճաշակը,կսովորեն ինքնուրույն կատարել ձևավորումներ: Կզարգանա ստեղծագործական երևակայությունը, կսովորեն ինքնուրույն կատարել դեկորատիվ ձևավ. Էսքիզներ, կնախապատրասվեն տոնին: |
10. | 19,20 | Անծայրածիր տիեզերքը; Լեոնարդո դա Վինչի | Նկարել քարտեզի տեսքով երկրագունդը : Ուսումնասիրել Լեոնարդո Դա Վինչիի կյանքը համացանցից կամ հանրագիտարանից : Գրել 10 հետաքրքիր փաստեր նրա կյանքից : | 1 | Կստանանա տեղեկություն անծյրածիր տիեզերքի մասին, ի մի կբերեն առ.-ից իրենց նախորդ տարվա անցած գիտելիքները, որ վերաբերում էր երկնային մարմիններին: Կփորձեն պարուրաձև եռանկյունների, քառակուսիների և շրջանի միջոցով պատկերել տիեզերքը: Կծանոթանան աշխարհի մեծագույն նկարիչներից մեկի՝ Լ. դա Վինչիի կյանքին և գործունեությանը: Կուսումնասիրեն և յուրովի կվերլուծեն նրա խորհրդավոր կամ նկարը: Հանճարեղ նկարչի տիրամայրերի լուսանկարները կդիտեն, կնկատեն նրանցից հորդող քնքշությունը և բարությունը: Կփորձեն վերլուծել սեփական տպավորությունները: Նաև կծանոթանան Լ. դա Վինչիի գծանկարներին: |
11. | 21,22 | Փոքր և մեծ Հսկան ու թզուկը | Նկարել առարկաներ պատկերելով իրենց չափերը : Պլաստիլինով ստեղծեն տարբեր չափերի առարկաներ: | 1 | Կկարողանան պատկերել իրեի, որոնք ձևով նույնն են, բայց չափով և գույնով տարբեր: Կզարգանա գեղագիտական ճաշակը: Պլաստիլինով աշխատելու հմտությունը կզարգանա: Կկարողանան ծեփման աշխատանքներ կատարել՝ հետևելով համապատասխ. և գունային զուգորդումներին: |
12 | 23,24 | Մարդու պատկերը նկարչության մեջ | Նկարել ցանկացած մարդ ցույց տալով մարմնի համաչափությունը: | 1 | Գաղափար կստանան մարդու մարմնի համաչափ. մասին, կսովորեն ճիշտ պատկերել այն: Կծանոթանան մադու տարբեր դիրքերով ճեպանկարներին: Սովորական մատիտով կպատկերեն մարդկային շարժումները: |
13 | 25,26 | Գարունը եկավ | | 1 | Կընդլայնվի աշակերտների աշխարհըմբռնումը: Նկարելիս ավելի խորը կուսումնասիրեն շրջապատող կյանքի երևույթները: Կզարգանա դիտելու և գլխավորն ու հետաքրքիրը առանձնացնելու կարողությունը: Կկարողանան պատկերել գարունը իր պայծառ, լուսավոր ու մաքուր գույներով: Կկարողանան ապահովել ճիշտ տրամադրություն և զգացողություն: |
14 | 27,28 | Եղրևանին ծաղկել է: Իմ սիրած ծաղիկները: | Նկարել եղրևանիներ տարբեր երանգների : | 1 | Կզարգանա ջրաներկով աշխատելու հմտությունը: Կստեղծեն ճիշտ գունային գամաների համադրում: Կաշխատեն մոտենալ բնականին: Կխորանա բնօրինակից նկարելու կարողությունը: Կսովորեն, որ ցանկացած ծաղիկ նկարելիս նախ պետք ՝ անել շրջանը, բաժանել չորս մասերի, ապա տալ մոտավոր տեսք: Թղթի վրա նկարված շրջանիկներից կստանան ծաղիկներ: |
15 | 29,30 | Նկարում ենք ծաղկեփունջ: Ժապավենաձև զարդանախշեր | Նկարել գարնանային ծաղկեփունջ ներառելով տարբեր ձևերի և գույների ծաղիկներ : | 1 | Կնկարեն գարնանային ծաղկեփունջ՝ չմոռանալ լույսի ու ստվերի, գույների ու երանգների, ծաղիկների կառուցման ձևերի մասին: Աշակերտները կիմանան ժապավենաձև զարդանախշերի մասին: Կզարգանա նրանց գեղագիտական ճաշակը: Կծանոթանան Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու ընդհանուր տեսքին: Կնկարեն զարդագոտիներ՝ սեփական երևակայությամբ: Հետո կանեն զարդանախշեր՝ քանոնով, կարկինով և մատիտներով: |
16 | 31,32 | Զատիկ | Նկարել Զատկի տոնին նվիրված պատկերներ , նկարել տեսարան վերաբերվող Զատկի տոնին : | 1 | Նախօրոք տեղեկություն կհավաքեն մասին: Ջրաներկով, փայլաթիթեղով և այլ զարդարանքի պարագաներով կձևավորեն ձվերը և դասարանում կնշեն այդ ազգային տոնը: |
17 | 33,34 | Թորոս Ռոսլին: Ամառ | Ուսումնասիրել Թորոս Ռոսլիի կենսագրությունը համացանցից կամ հանրագիտարանից: Ուսումնասիրել մի քանի ստեղծագործություն : | 1 | Կծանոթանան հանճարեղ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի կյանքին և գործունեությանը: Կկատարեն ստեղծագործական նկարեր և կկազմակերպեն ցուցահանդես: |