Просмотр содержимого документа
«3-ի բազմապատկում»
3 -ի բազմապատկում
Նկարում ցույց է տրված, թե ինչպես է հնարավոր կրկնվող գումարելիների գումարը փոխարինել բազմապատկումով, որտեղ կրկնվող գումարելին 3 է և բազմապատկված է 2 -ի, 3 -ի և 4 -ի: Նմանապես հնարավոր է բազմապատկել 5−ի,6−ի,7−ի,8−ի,9−ի:
3⋅2=6 Երեք անգամ երկու հավասար է վեցի:
3⋅3=9 Երեք անգամ երեք հավասար է իննի:
3⋅4=12 Երեք անգամ չորս հավասար է տասներկուսի:
3⋅5=15 Երեք անգամ հինգ հավասար է տասնհինգի:
3⋅6=18 Երեք անգամ վեց հավասար է տասնութի:
3⋅7=21 Երեք անգամ յոթ հավասար է քսանմեկի:
3⋅8=24 Երեք անգամ ութ հավասար է քսանչորսի:
3⋅9=27 Երեք անգամ ինը հավասար է քսանյոթի:
Արտադրիչների տեղերը փոխելով՝ կստանանք.
2⋅3=6
3⋅3=9
4⋅3=12
5⋅3=15
6⋅3=18
7⋅3=21
8⋅3=24
9⋅3=27
Եթե նկատեցիք, 3 -ի բազմապատկման աղյուսակում յուրաքանչյուր հաջորդ արտադրյալը նախորդից և հաջորդից տարբերվում է 3 -ով:
Կիրառելով արտադրյալի տեղափոխական օրենքը՝ կստանանք.
2⋅3=3⋅2=3+3=6
3⋅3=3⋅2+3=6+3=9
4⋅3=3⋅4=3⋅3+3=9+3=12
5⋅3=3⋅5=3⋅4+3=12+3=15
6⋅3=3⋅6=3⋅5+3=15+3=18
7⋅3=3⋅7=3⋅6+3=18+3=21
8⋅3=3⋅8=3⋅7+3=21+3=24
9⋅3=3⋅9=3⋅8+3=24+3=27
Օրինակ
3⋅5+3 արտահայտությունը հնարավոր է փոխարինել 3⋅6 -ով, որը հավասար է 18 -ի:
Օրինակ
3⋅5−3 արտահայտությունը հնարավոր է փոխարինել 3⋅4 -ով, որը հավասար է 12-ի։