Просмотр содержимого документа
«4-ի բազմապատկում»
4 -ի բազմապատկում
Յուրաքանչյուր նկարում կա 4 կոճակ: Կա ընդամենը 9 նկար:
Կրկնվող գումարելիի՝ տվյալ դեպքում 4-ի կրկնաբար գումարումը հնարավոր է փոխարինել՝ բազմապատկելով 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի:
4⋅2=8 Չորս անգամ երկու հավասար է ութի:
4⋅3=12 Չորս անգամ երեք հավասար է տասներկուսի:
4⋅4=16 Չորս անգամ չորս հավասար է տասնվեցի:
4⋅5=20 Չորս անգամ հինգ հավասար է քսանի:
4⋅6=24 Չորս անգամ վեց հավասար է քսանչորսի:
4⋅7=28 Չորս անգամ յոթ հավասար է քսանութի:
4⋅8=32 Չորս անգամ ութ հավասար է երեսուներկուսի:
4⋅9=36 Չորս անգամ ինը հավասար է երեսունվեցի:
4 -ի բազմապատկում
Արտադրիչները տեղերով փոխելով՝ կստանանք.
2⋅4=8
3⋅4=12
4⋅4=16
5⋅4=20
6⋅4=24
7⋅4=28
8⋅4=32
9⋅4=36
Եթե նկատեցիք, 4 -ի բազմապատկման աղյուսակում յուրաքանչյուր հաջորդ արտադրյալը նախորդից և հաջորդից տարբերվում է 4 -ով:
Կիրառելով արտադրյալի տեղափոխական օրենքը՝ կստանանք.
2⋅4=4⋅2=4+4=8
3⋅4=4⋅3=4⋅2+4=8+4=12
4⋅4=4⋅3+4=12+4=16
5⋅4=4⋅5=4⋅4+4=16+4=20
6⋅4=4⋅6=4⋅5+4=20+4=24
7⋅4=4⋅7=4⋅6+4=24+4=28
8⋅4=4⋅8=4⋅7+4=28+4=32
9⋅4=4⋅9=4⋅8+4=32+4=36
Օրինակ
4⋅7+4 արտահայտությունը հնարավոր է փոխարինել 4⋅8 -ով, որը հավասար է 32 -ի:
Օրինակ
4⋅7−4 արտահայտությունը հնարավոր է փոխարինել 4⋅6 -ով, որը հավասար է 24 -ի: