ԹԵՍՏ 3
1-ին մաս
Կարդա´ տեքստը և պատասխանի´ր հարցերին:
Այդ տարի մեր մաթեմատիկայի ուսուցիչը փոխվեց և նոր աշակերտներ եկան մեր դասարան: Այդ նոր աշակերտներից մեկը` Հակոբը, շատ տարօրինակ տպավորություն էր թողնում: Բանն այն է, որ, թեև նա մյուս առարկաներից բավական լավ գլուխ էր հանում, հենց հերթը հասնում էր մաթեմատիկային, դառնում էր մեզ հանդիպած երեխաներից ամենաբութը: Նա ուշադիր լսում էր, նայում գրատախտակին, տետրում նշումներ անում, բայց երբեք ճիշտ չէր պատասխանում ուսուցչի հարցերին:
Առաջ մեր մաթեմատիկայի դասերը շատ ձանձրալի էին անցնում բոլորի համար: Դրանք դպրոցում մեր անցկացրած ամենատխուր դասերն էին: Այժմ այդ դասերին աշակերտները մեծ ոգևորությամբ ու հաճույքով էին սկսել հաճախել: Ուսուցիչը ոգևորում էր երեխաներին, որ ուշադիր լսեն ու չնկատեն նոր աշակերտի դուրս տված յուրաքանչյուր անհեթեթությունը, ապա շտկեն նրա արած սխալները: Յուրաքանչյուրը ձգտում էր առաջինը սխալը գտնել, ապա փորձել իր կարծիքով ամենահեշտ ու հասկանալի ձևով բացատրել Հակոբին ճիշտ լուծումը: Դա անելու համար երեխաները օգտագործում էին քանոն, մատիտներ, կոնֆետներ, մրգեր:
Այս բոլորը կարծես թե բորորովին չէր անհանգստացնում նոր տղային: Թվում էր, թե նա ամենևին չի նեղվում իր վիճակից:
Այդուհանդերձ փոքրիկ Լևոնը վստահ էր, որ իր համադասարանցին իրականում շատ տխուր ու ընկճված պիտի զգա իրեն: Մի օր նա որոշում է դասերից հետո հետևել դասընկերոջը: Լևոնը համոզված էր, որ տեսնելու է, թե ինչպես է նա տուն գնալու ճանապարհին լաց լինում:
Հակոբը ուղևորվեց դեպի մոտակա այգին: Լևոնին զարմացրեց այն, որ նա բոլորովին էլ ընկճված տեսք չուներ: Այնտեղ նա մի քանի րոպե սպասեց, մինչև իրենց մաթեմատիկայի ուսուցիչը մոտեցավ: Ուսուցիչը ջերմորեն գրկեց տղային, ապա նրանք սկսեցին քայլել: Լևոնը որոշ հեռավորությունից աննկատ հետևում էր նրանց ու լսում, թե ինչի մասին են խոսում: Նրանք խոսում էին մաթեմատիկայի մասին...
Լևոնը հասկացավ, որ այդ նոր «հիմար» տղան հրաշալի մաթեմատիկա գիտի:
Տեքստից դո´ւրս գրիր մեկ բառ, որով բնութագրված են մաթեմատիկայի դասերը մինչև նոր ուսուցչի գալը::
Պատասխան`__________________________________________________________
Ի՞նչ էին անում մյուս աշակերտները, երբ Հակոբը սխալ էր պատասխանում հարցերին:
1) Ծաղրում էին նրան, ամբողջ դասարանով ծիծաղում նրա վրա:
2)Փորձում էին իրենք նրան բացատրել խնդիրը:
3) Մեկ ուրիշ աշակերտ էր տալիս ճիշտ պատասխանը, որպեսզի գնահատվի:
4)Խնդրում էին ուսուցչին, որ ևս մեկ անգամ նրան բացատրի:
Ուշադի´ր կարդա պատմության սկիզբը և պատասխանի´ր տրված հարցերին:
ա. Ի՞նչ էր անում Հակոբը, երբ մաթեմատիկայի ուսուցիչը դաս էր բացատրում:
1) Աղմկում և խանգարում էր ուսուցչին:
2) Պատուհանից դուրս էր նայում:
3) Հետևում էր ուսուցչի բացատրությանը:
4) Թույլտվություն էր վերցնում և դուրս գալիս:
բ. Ինչո՞ւ էր նրա մաթեմատիկա չհասկանալը տարօրինակ տպավորություն թողնում համադասարանցիների վրա:
Պատասխան` __________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Ինչո՞ւ Լևոնը որոշեց դասերից հետո հետևել Հակոբին:
Պատասխան` __________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
ա. Ինչպե՞ս փոխվեց Լևոնի կարծիքը Հակոբի մասին այգում տեսածից հետո:
Պատասխան`__________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
բ. Քո կարծիքով ի՞նչ նպատակով էր Հակոբը ձևացնում, թե մաթեմատիկա չի հասկանում: Պատասխան`__________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
2-րդ մաս
Կատարի´ր տրված առաջադրանքները:
Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է: Արտագրի´ր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառա-կապակցությունը:
տունը նորո—ել, թ—չունի բույն, երեք վ—րկյան, առավոտյան զար—նել
Պատասխան` _____________________, ________________________
______________________, ________________________
Ո՞ր տարբերակի բառերը հոմանիշներ չեն:
1) անշեղ – ուղիղ
2) ապարանք – պալատ
3) մթերք – պահեստ
4) մտախոհ – մտասույզ
Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության:
1) խոշոր – պարզ բառ
2) ջրային – վերջածանցավոր բառ
3) աշխարհամաս – հոդակապով բարդ բառ
4) ջրհոր – ածանցավոր բառ
Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
1) բուրավետ – ածական
2) հնարամիտ – գոյական
3) մեկ – թվական
4) որովհետև – շաղկապ
Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Տիեզերանավը բարեհաջող վայրէջք կատարեց Լուսնի վրա:
Պատասխան` ____________________________