ԹԵՍՏ 4
1-ին մաս
Կարդա´ տեքստը և պատասխանի´ր հարցերին:
Քույրն ու եղբայրը այդ առավոտ շատ վաղ արթնացան: Քեռին նախորդ գիշեր մի պատմություն էր պատմել մշուշի մարդու մասին, որը հաճախ երևում էր իրենց գյուղին մոտ գտնվող լճում: Երեխաները որոշել էին տեսնել այդ արարածին:
- Դրսում մառախուղ կա՞,- հարցրեց քույրը:
- Ըհը´,-ասաց տղան,- գնացինք:
Երեխաները գնացին դեպի դուռը: Առավոտվա ժամը հինգն էր: Երբ նրանք անցնում էին խոհանոցի մոտով, աղջիկը թարմ սուրճի ու թխվածքի հոտ առավ: Նրանք շարժվեցին դեպի լիճը: Մշուշն այնքան թանձր էր, որ ոչինչ տեսնել հնարավոր չէր: Երբ հասան լճի ափին, աղջիկը հարցրեց եղբորը.
- Որևէ բան տեսնո՞ւմ ես:
- Ոչինչ,- ասաց տղան,- ի՞նչ ես կարծում, քեռին մեզ վախեցնելու համա՞ր պատմեց մշուշի մարդու պատմությունը:
Քեռին ընդհանրապես շատ լավ երևակայություն ուներ: Տարիներ շարունակ իր քրոջ երեխաներին զանազան պատմություններ էր պատմում, բայց սա առաջին անգամն էր, որ վախենալու պատմություն էր պատմում: Աղջիկն այնպիսի զգացողություն ուներ, թե այդ պատմությունը հորինված չէ: Ուստի նա գլուխը բացասաբար շարժելով, ասաց.
- Հիշո՞ւմ ես` քեռին ինչ էր ասում. այդ մարդը երևում է լճի մեջ, ոչ թե ափին:
-Դու ուզում ես, որ մենք ջո՞ւրը մտնենք,- հարցրեց տղան:
-Մայրիկն ու հայրիկը շատ կբարկանան, եթե մենք այդպիսի եղանակին նավա-կով լիճ մտնենք:
-Մենք լիճ չենք մտնի, - ասաց աղջիկը,- պարզապես նստենք նավակի մեջ. գուցե ինչ-որ բան տեսնենք:
Երեխաները փնտրեցին ու գտան մի նավակ: Երբ արդեն նավակի մեջ էին, աղջիկը հարցրեց տղային.
-Ինչ-որ բան տեսնո՞ւմ ես:
Մառախուղն արդեն ցրվում էր: Մեկ էլ աղջիկը շրջվեց ու ճչաց.
- Մշուշի մա՛րդը:
Քույրն ու եղբայրը սարսափած գրկեցին իրար: «Մշուշի մարդն» այդ պահին իրենց նավակի մեջ էր: Մեկ էլ մի ծիծաղ լսվեց, և աղջիկը սուրճի հոտ առավ ու ժպտաց: Նրանք հասկացան,թե ով էր այդ մարդը:
-Քեռի՞...
-Ես գիտեի, որ դուք հաստատ այստեղ կգաք. ես ձեզ համար սուրճ ու թխվածք եմ բերել, - ասաց քեռին:
Օրվա ո՞ր պահին է կատարվում դեպքը:
Պատասխան`__________________________________________________________
Ինչո՞ւ երեխաները նավակով լիճ դուրս չեկան:
1) Վախենում էին մշուշի մարդուց:
2) Չգիտեին, թե ինչպես է պետք նավակը վարել:
3) Մտածեցին, որ եթե ծնողները իմանան, կբարկանան:
4) Մառախուղի պատճառով ոչինչ չէին տեսնում:
Ուշադի´ր կարդա պատմության սկիզբը և պատասխանի´ր տրված հարցերին:
ա. Քեռու մասին հետևյալ մտքերից ո՞րն է բխում տեքստից:
1) Առավոտից երեկո աշխատում է:
2) Սիրում է պատմություններ հորինել:
3) Ամեն ինչից վախենում է:
4) Ապրում է մենակ:
բ. Ինչպե՞ս կհիմնավորես քո պատասխանը:
Պատասխան` __________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Ի՞նչ ես կարծում, ինչի՞ց էր քեռին ենթադրել, որ երեխաները լճի ափին կլինեն:
Պատասխան` __________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
ա. Ինչո՞վ էր զբաղված քեռին, երբ երեխաները դուրս եկան տնից:
Պատասխան`__________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
բ. Ինչո՞վ է դա հաստատվում տեքստի ավարտին:
Պատասխան`__________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
2-րդ մաս
Կատարի´ր տրված առաջադրանքները:
Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է: Արտագրի´ր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառա-կապակցությունը:
ահեղ մ—իկ, արջի որ—, օրվա հեր—ապահ, երկարավիզ ընձու—տ
Պատասխան` _____________________, ________________________
______________________, ________________________
Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն:
1) հաճախ – հազվադեպ
2) սուր – բութ
3) բարձր – դանդաղ
4) տգեղ – չքնաղ
Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության:
1) քաղաք – պարզ բառ
2) ճանապարհ – բարդ բառ
3) ցուցափեղկ – հոդակապով բարդ բառ
4) հանդիսական – ածանցավոր բառ
Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
1) թանձր – ածական
2) մշուշ – գոյական
3) առաջին – թվական
4) գուցե – շաղկապ
Տրված նախադասությունից դո´ւրս գրիր այն լրացումը, որը պատասխանում է ի՞նչը հարցին:
Աղջիկը չորս կողմը նայեց, որ գտնի քեռու նավակը:
Պատասխան` ____________________________