Просмотр содержимого документа
«5-րդ դարի պատմիչներ»
5-րդ դարի պատմիչներ
Ագաթանգեղոս
Ագաթանգեղոսը հայ գրականության Ոսկեդարի պատմիչ էր, «Պատմություն Հայոց» երկի (հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով) հեղինակը։
Ագաթանգեղոս անունը հունական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է «բարի հրեշտակ», «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբեր:
Փավստոս Բուզանդ
Փավստոս Բուզանդը հայ պատմագիր էր ( 5-րդ դար)։ Որոշ ուսումնասիրողներ, Փավստոս Բուզանդին նույնացնելով Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի խորհրդական հույն եպիսկոպոս Փավստոսին, կարծում են, որ նա իր «Պատմություն Հայոց» երկը գրել է 4-րդ դարի վերջին հունարեն, իսկ 5-րդ դարում այն թարգմանվել է հայերեն։ Այլ հայագետներ Փավստոս Բուզանդին համարում են հայ, իսկ նրա երկը՝ գրված հայերեն 5-րդ դարի երկրորդ կեսին, որի հեղինակն իբր իր գիրքը վերագրել է նկարագրված դեպքերի ժամանակակից հույն հոգևորական Փավստոսին։
Կորյուն
Կորյունը (380 – 450) հայ պատմիչ էր, վարդապետ և թարգմանչաց շարժման գործիչ։ Նա Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից էր։
«Վարք Մաշտոցի»–ն հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, որում Կորյունը վարքաբանական ձևի տակ կարևոր տեղեկություններ է հաղորդել հայոց, վրաց և աղվանից գրերի գյուտի ու դրանց հանգամանքների մասին։
Ղազար Փարպեցի
Ղազար Փարփեցին (մոտ 442–VI դ. սկիզբ), միջնադարյան հայ պատմիչ էր, «Հայոց պատմության» և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկերի հեղինակը։
Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»–ը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։
Ղազար Փարպեցին մեծացել ու դաստիարակվել է Հայոց ապագա սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո։
Եղիշե
Եղիշեն (400-480) հայ գրականության Ոսկեդարի գրող էր, պատմագիր։ Այս պատմիչի մասին քիչ բան գիտենք, այն քիչն էլ մեզ հասցրել է ավանդությունը, որի համաձայն Եղիշեն եղել է վարդապետ Սահակի և Մաշտոցի կրտսեր աշակերտներից։
Եղիշեի ամենահայտնի ստեղծագործությունն է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» («Վասն Վարդանայ և հայոց պատերազմի»), որի պատմական հիմք է ծառայել 5-րդ դարում հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ և առանձնապես 450-451 թվականներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած հերոսական ապստամբությունն ու Ավարայրի Ճակատամարտը։