Просмотр содержимого документа
«7 Արաբական խալիֆայությունը և Հայաստանը»
Դասի թեմա-Արաբական խալիֆայությունը և Հայաստանը
Դասի նպատակը և խնդիրները –իմանան արաբական խալիֆայության ստեղծման, նրա նվաճումների, դեպի Հայաստան արշավանքի, կարևոր թվերի, փաստերի մասին:
Ներկայացնեն Արաբական խալիֆայության ստեղծման գործընթացը, արշավանքների ուղղությունները, Թեոդորոս Ռշտունու ձեռնարկումները արաբներից երկիրը պաշտպանելիս:
Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզ
Դասատիպ- համակցված
Մեթոդներ-հարցման, զրույցի, պատմելու, քննարկման, անդրադարձի:
Միջառարկայական կապ-գրականություն, աշխարհագրություն, համաշխարհային պատմություն
Դասի ընթացքը
Կատարել հաճախումների հաշվառում, հին դասի հարցում, գնահատում, ամփոփում, նոր նյութի հաղորդում
Խթանման փուլ-ազատ շարադրանք հասկացություններով :
Իմաստի ընկալման փուլ- զրույց առանցքային ուղղություններով, պատրաստել տալ պաստառներ՝ դասանյութից ընտրված հատվածի հիման վրա: Խմբերը ներկայացնեն իրենց աշխատանքը, պատասխանեն հարցերին:
Դասի վերաբերյալ կազմել տալ հարցեր, որոնցից յուրաքանչյուրը ունենա ենթահարց (Սոկրատեսյան քննարկում)
Կշռադատման փուլ- ստեղծել թեստ, ամփոփել թեստում առաջադրված հարցերի միջոցով
Տնային աշխատանք-Քառաբաժանում