Просмотр содержимого документа
«7 պլան կոնսպեկտ»
Ամիս ամսաթիվ 17.10. 2023 թ.
Աշակերտներ-8
Հացիկի միջնակարգ դպրոց
Ուսուցիչ` Անահիտ Բաղդասարյան
10-րդ դասարան, հայոց պատմություն
Դասի թեմա-Վանի թագավորության հիմնադրումը, հզորացումն ու անկումը
Դասի նպատակը-ամրակայել նախորդ դասերին յուրացրած գիտելիքները կրթական հարթակի միջոցով:
Վերջնարդյունքներ-ա/կկարողանան խորացնել և ամրապնդել գիտելիքները Վանի նշանավոր արքաների (Իշպուինի, Մենուա, Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ և այլ թագավորներ) գործունեությունների վերաբերյալ.
բ/կներկայացնեն նրանց արշավանքների ուղղությունները.
գ/ քարտեզի վրա կտեղանշեն տարածքային ընդլայնումները.
դ/կարտահայտեն իրենց կարծիքը թագավորների պետականաշեն, պետականամետ գործունեության վրաբերյալ.
դ/կտիրապետեն Աշարհացույց հարթակի գործիքներին.
Դասի նկարագիրը
Դասն սկսվեց հաճախումների հաշվառումով, ընդհանրական հարցման միջոցով կատարվեց անդրադարձ ուսումնասիրված նյութերին ( Վանի թագավորության հիմնադրումն ու ամրապնդումը, Վանի թագավորության հզորացումն ու անկումը):
Հետո ցանկացանք օգտագործել հարթակի հնարավորությունները ձեռք բերած գիտելիքների ամրապնդման և լրացուցիչ նյութերի հիման վրա (որը տալու էր հարթակը) գիտելիքները խորացնելու համար: Աշակերտներն արդեն ծանոթ էին հարթակին և իմ ուղղորդմամբ ուսումնասիրեցին քարտեզը, նշեցին վայրեր, դիտեցին նկարներ, ընթերցեցին լրացուցիչ նյութերը` թեմային առնչվող: Ապա դիտեցին տեսանյութը, կազմեցին հարցեր` նկատի ունենալով նյութի բովանդակությունը: Ստեղծեցին պատճառահետևանքային հարցադրումներ և պատասխանեցին հարցերին:
Քանի որ հաջորդ դասին գրելու էին թեմատիկ գրավոր աշխատանք, և, բացի Վանի թագավորության վերաբերյալ եղած նյութերից, ընդգրկելու էի հարցեր թեմայից, ընտրեցին հարթակում առկա թեստը, որը վերաբերում էր նաև պետական կազմավորումներին:
Աշակերտները սիրով ու հետաքրքրությամբ կատարեցին թեստային աշխատանքը: Ընդ որում, սկզբում թույլ էին տալիս սխալներ, հետո, մի քանի անգամ կրկնելով, սովորեցին իրենց թույլ տված սխալների վրա, և արդեն բոլորի մոտ ստացվում էր համապատասխանեցումը:
Շնորհակալություն կրթական հարթակին մեզ տված հիանալի հնարավորությունների համար: