СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

7-րդ դասարան ֆիզիկա

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Միջոցառում ֆիզիկայից

Просмотр содержимого документа
«7-րդ դասարան ֆիզիկա»

ԴԱՍ –ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱՅԻՑ





ՈՒսուցիչ` Լ. Շառյան



7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Դասի թեման` , , , , Օդագնացություն:

Դասի նպատակը` Բացահայտել արքիմեդյան ուժի առաջացման պատճառը, ձևակերպել Արքիմեդի օրենքը, փորձի արդյունքներից ելնելով եզրակացություններ կատարել արքիմեդյան ուժի վերաբերյալ, թվարկել մարմինների լողալու պայմանները: Նկարագրել լողալու միջոցների զարգացման պատմությունը (ջրային տրանսպորտ, սուզանավ): Ներկայացնել համառոտ պատմություն օդագնացություն մասին:

Դասի ընթացքը`

Աշակերտներից մեկն Արքիմեդի դերում.

Մաթեմատիկոս ու ֆիզիկոս,

ՈՒ նոր կյանքի, գյուտի փարոս,

Ես եմ, ես եմ Արքիմեդը

Այո, այո այն հանճարը,

Որ սիրում էր գիտությունը,

Փորձում գտնել անհայտությունը:

Որպես կրտսեր բարեկամներ,

Ձեզ եմ հանձնել մեխանիզմներ,

Կոչ եմ անում երկար դարեր,

Մի մոռացեք ինձ բարեկամնե’ր,

Քանզի այն ինչ ես գտա,

Թող որ հավերժ մնա առկա:





Աշակերտները ներկայացնում են Արքիմեդի կյանքն ու գործունեությունը.





Արքիմեդես (հայերենում ընդունված է նաև անվան Արքիմեդ ձևըմ.թ.ա. 287-212թթ.) — նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ:

Արքիմեդը ծնվել է Սիցիլիա (Սիցիլիայի հունական գաղութ) կղզու Սիրակուզա քաղաքում: Նրա հայրը Ֆիդիասն էր, որը հայտնի աստղագետ էր ու մաթեմատիկոս: Ինչպես գրում է Պլուտարքոսը, Ֆիդիասը և Սիրակուզայի տիրան Հիերոնն ազգականներ էին: Հավանաբար նա էր ազդեցություն թողել Արքիմեդի դեռևս մանկուց գիտական հետաքրքրությունների վրա։ Արքիմեդը կրթություն է ստացել Ալեքսանդրիայում(Եգիպտոս), որը ժամանակի մշակութային ու գիտական կենտրոնն էր: Ալեքսանդրիայում Արքիմեդը ծանոթանում ու մտերմանում է ժամանակի հայտնի գիտնականների՝ Կոնոնի և Էրատոսֆենի հետ: Ավարտելով ուսումն Ալեքսանդրիայում, Արքիմեդը վերադարնում է Սիրակուզա, ուր արժանանում է հայրենակիցների ուշադրությանն ու հարգանքին: Լեգենդները պատմում են, որ Արքիմեդը մոռանում էր սնվելու մասին, երկար ժամանակ չէր լողանում և պատրաստ էր գծագրելու ամենուրեք. փոշու մեջ, ավազի վրա, մոխրի մեջ, նույնիսկ իր սեփական մարմնի վրա։ Մի անգամ լողանալու ժամանակ նրա մոտ հանկարծ միտք է ծագում այն հրող ուժի մասին, որը բեռնում է մարմինը հեղուկի միջոցով և, մոռանալով ամեն ինչի մասին, մերկ, վազում է Սիրուկազի փողոցով հաղթական աղաղակելով. «Էվրիկա»/Ես գտա/: Արքիմեդը բազմաթիվ բացահայտումների հեղինակ է, հանճարեղ գիտնական, հայտնի ողջ հունական աշխարհում ի շնորհիվ շատ մեխանիկական կոնստրուկցիաների. դաշտերի ոռոգման մեքենաների, ջրամբարձ մեխանիզմների, լծակների համակարգերի, մեծ ծանրություններ բարձրացնելու ճախարակների /վերամբարձ կռունկներ/, զինվորական մետաղական ապարատների։ Նա կառուցել է լծակների մի այնպիսի համակարգ, որի օգնությամբ մի մարդ կարողացավ ջուրը իջեցնել «Սիրակոսիա» հսկա նավը: «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը» այս թևավոր խոսքը Արքիմեդի մտքերից է։ Արքիմեդը մահացել է հռոմեական զորականի սրի հարվածից։ Նա խորասուզված էր աշխատանքով և չէր նկատել, որ քաղաքը գրավված էր հռոմեացիների կողմից։ Երբ զինվորը հայտնվում է նրա մոտ և պահանջում, որ նա անհապաղ ներկայանա Մարցելիին, Արքիմեդը կնճռոտվում է, աչքը գծագրից չբարձրացնելով, թափ է տալիս ձեռքը և մռթմռթում. «Մի՛ խանգարի, ես հաշվում եմ»: Զինվորը հանում է սուրը և սպանում նրան։ Իր շիրմաքարին Արքիմեդը ավանդել էր քանդակել գունդ և գլան՝ երկրաչափական նրա բացահայտումների սիմվոլները։ Տարիներ հետո շիրմաքարը ծածկվում է խոտով և այդ մասը շատ շուտով մոռացվում է։ Եվ միայն իր մահվանից 137 տարի հետո Ցիցերոնը Սիրակուզայում փնտրում և գտնում է այդ շիրմաքարը, որը ժամանակի ընթացքում մաշվել էր, իսկ հետո շիրմաքարը կորում է, արդեն ընդմիշտ։ Փաստորեն Արքիմեդը կատարել է շատ ու շատ հայտնագործություններ:

Ելնելով այս օրերին սահմանին տիրող լարված իրավիճակից` աշակերտներից մեկը դիմում է Արքիմեդին.





ՈՒր ես, ուր ես Արքիմեդ,

Քեզ ուր է տարել ժամանակը խենթ,

Գիտես որքան է այսօր քո կարիքը,

Թշնամին փորձում է դնել իր կնիքը,

Գուցե լինեին քո գաղափարները,

Նոր ուժով տոգորվեին մեր քաջ մարտիկները,

ՈՒ քո սխեմատիկ միտքն ու տեխնիկան

Հավերժ դրոշմեր թուրքի բացական.

ՈՒր ես, ուր ես Արքիմեդ,

Քո գաղափարները պիտ ապրեն հավետ:





Արքիմեդը դիմում է դասարանին.



Ես եկել եմ այսօր Ձեզ հյուր,

Ձեր աչքերում կրակ ու հուր,

Կարոտ եմ ես նոր գյուտի,

Նորն է մեզ պետք հանուն վաղվա հավատի,

Իսկ թե Արքիմեդն ինչ կասի

Թող որ միայն ինձ չհուզի,

Ավաղ ես եմ բացականչել ,

Դա փուչ բառ չէր աներկբա:

Սպասում եմ Ձեր մտքերին,

Դե եկ անցնենք Ձեր դասին:





Այդ դաս-միջոցառմանը դասարանը բաժանված է 5 խմբի.

1-ին խումբը` Ներկայացնում է հեղուկի և գազի ազդեցությունն իրենց մեջ ընկղմված մարմինների վրա: Փորձի միջոցով որոշում է մարմնի կշիռը հեղուկի մեջ և օդում:

Տրվեցին առաջադրանքներ.

1. Բերենք ֆիզիկական սոփեստության մի օրինակ.

Հնադարյան մի իմաստուն ցանկանալով կշռել օդը, փչել է փուչիկը և կշռել այն: Այնուհետև բաց է թողել նրանից օդը և նորից է կշռել փուչիկը: Երկու դեպքում էլ նա ստացել է նույն արդյունքը: Եվ ելնելով այդ փորձի տվյալներից` իմաստունը հանգել է այն եզրակացության, որ օդը կշիռ չունի: Որն է գիտնականի սխալի արմատը:

2. Ապակե կտորն օդում կշռում է 1.4 Ն, իսկ ջրում` 0,84 Ն, որքան է ջրի կողմից ապակու վրա ազդող արքիմեդյան ուժը:

3. Ինչն է ավելի ծանր` 1 տ փայտը, թե 1 տ երկաթը:

2-րդ խումբը` Ներկայացնում է Արքիմեդի օրենքը, փորձերի արդյեւնքներից ելնելով եզրակացություններ են կատարում արքիմեդյան ուժի վերաբերյալ:

Տրվեցին առաջադրանքներ.

1. Սխալվում է նաև մեծն Գալիլեյը.

Իտալացի հանճարեղ ֆիզիկոս Գալիլեյը մինչև իր կյանքի վերջը կասկածում էր մթնոլորտային ճնշման գոյությանը: Գալիլեյը ենթադրում էր.

ջրի կամ հեղուկի մեջ մտովի պատկերացնենք մի որոշակի ծավալ: Այդ ծավալով հեղուկի վրա ազդում են երկու ուժ` մի կողմից ծանրության ուժը, մյուս կողմից դրան տրամագծորեն հակադիր FԱ ուժը: Քանի որ դրանք հավասարակշռում են իրար, ուստի նա կլինի անկշիռ: ԵՎ այդ չի կարող ճնշում առաջացնել իրենից ներքև գտնվող շերտի վրա: Այդպես է նաև օդում, ուստի օդն էլ չի կարող ճնշում գործադրել Երկրագնդի վրա, այսինքն` մթնոլորտային ճնշում գոյություն չունի:

Գտեք Գալիլեյի սխալն այս դատողություններում.



2. Նույնն է արդյոք հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը տարբեր խորությունների վրա.

3. Միևնույն չորսուն մի դեպքում լողում է ջրում, մյուս դեպքում` կերոսինում: Նույնն է արդյոք 2 դեպքում չորսուի վրա ազդող վերամբարձ ուժը:

3-րդ խումբը ` Ներկայացնում է մարմինների լողալու պայմանները, բացատրում է, թե մարմինը երբ կլողա, երբ կսուզվի և երբ կլինի հավասարակշռության մեջ:

Տրվեցին առաջադրանքներ.

1. Մինչև պռունկները ջրով լցված դույլը կախված է ուժաչափից: Դույլի մեջ իջեցնում են թելից կախված երկաթե կտոր այնպես, որ չդիպչի հատակին և պատերին: Կփոխվի արդյոք ուժաչափի ցուցմունքը:

2. Ջրով լցված անոթում լողում է չորսու: Կփոխվի արդյոք չորսուի մեջ ընկղմված մասի ծավալը, եթե անոթը տեղափոխվի Լուսին:

3. Մարմնի կշիռը ջրում հինգ անգամ ավելի փոքր է քան, օդում: Ինչքան է մարմնի խտությունը.



4-րդ խումբը` Նկարագրում է մարմինների լողալը, ներկայացնում է լողալու միջոցների զարգացման պատմությունը, բացատրում նավերի լողալու, սուզանավի խորասուզման, վեր բարձրանալու մեխանիզմները:

Տրվեցին առաջադրանքներ.

1. Դուք գտնվում եք Մարս մոլորակի վրա.

Կփոխվի արդյոք նավի նստվածքը նույն բեռնավորման դեպքում, թե կմնա այնպիսին, ինչպիսին էր Երկրագնդի վրա:

2. Նավի մոդելը փորձարկում են կերոսինի, յուղի, ջրի, սնդիկի մեջ: Փորձարկված հեղուկներից որի մեջ նավը կայուն կլողա:

3. Ջրով լցված անոթի մեջ լողում է մետաղյա բաժակը: Ինչպես կփոխվի ջրի մակարդակն անոթում, եթե բաժակը սուզվի ջրի մեջ:

5-րդ խումբը` Բացատրում է, թե ինչ է օդագնացությունը, համապատասխան գրականությունից օգտվելով ներկայացնում է համառոտ պատմություն օդապարիների մասին:

Տրվեցին առաջադրանքներ.

1. Ինչպես կփոխվի ջրի մակարդակը բաժակում, եթե նրա մեջ լողացող սառցե կտորը հալվի:

2. Խցանե փրկաշրջանի զանգվածը 3.6 կգ է: Որոշել այդ օղակի վերամբարձ ուժը ջրում:

3. Սառցաբեկորը լողում է ջրում: Նրա ծավալի որ մասն է ընկղմված ջրի մեջ, եթե սառույցի խտությունը 900կգ/մ3 է, իսկ ջրինը` 1000:



Այսպիսով խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր աշխատանքները, պաստառները, հավաքած աղբյուրները, փորձերը:

Լավագույն խումբը և անհատները պարգևատրվեցին պատվոգրերով:



Հիացած Արքիմեդը դիմեց դասարանին.



Դե ինչ իմ սաներ,

Այս ամենից հետո սին են բառեր ու խոսքեր,

Խոսքն իմ ընդունեք իբրև թե պատգամ,

Որ Ձեզ պիտ օգնի շատ ու շատ անգամ,

Ինչպես որ ինձ համար թնդաց ողջ Իտալիան,

Թող որ Ձեզ համար ցնծա Արմենիան,

Ես հաստատ գիտեմ որ էվրիկաներ,

Դեռ շատ կհնչեն երկրում անվեհեր,

Ձեզ երախտիքն իմ սրտի, հոգու,

Կեցցե Հայաստանը, որ վաղն է գալու:





Յուրաքանչյուր խումբ պատրաստել էր աքրոստիկոս Արքիմեդի անունով, ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը.













Արքիմեդ

Արքիմեդյան ոգով լեցուն,

Րաֆֆիական ուժով տոկուն,

Քանի-քանի տասնամյակներ,

Իրական ու կեղծ փաստարկներ,

Մեզ են տալիս գաղափարներ.

Երանի թե մեր ֆիզիկան

Դարեր պահի արքիմեդյան էվրիկան: