СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

7-րդ դասարան ֆիզիկա

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Բաց դաս ֆիզիկայից

Просмотр содержимого документа
«7-րդ դասարան ֆիզիկա»


Դասարան - VII

Դասի թեման - Շփման ուժ ( ամփոփիչ դաս )

Դասի նպատակը - սովորողները պետք է իմանան հասկացությունը, իմանան շփման ուժերի տեսակները, կարողանան բերել օրինակներ , իմանան շփման ուժի բանաձևը , շփման ուժի դրական և բացասական կողմերը, իմանան, թե ինչից է կախված շփման ուժը, կարողանան օգտվել սարքերից, կարողանան ինքնուրույն փորձ կատարել և փորձից ելնելով կատարել եզրակացություններ:

Ցուցադրումներ - պաստառ, խաչբառ

Դիդակտիկ նյութեր - փայտե չորսուներ, բեռների հավաքածու, ուժաչափեր, մատիտներ:

Դասի ընթացքը

Նախապես դասարանը բաժանել եմ 3 խմբի՝ յուրաքանչյուր խմբում 6 աշակերտ:

Խթանում -7-10 ր – գնդակը մեկը մեկին փոխանցելով աշակերտները պատասխանում են ուսուցչի հարցերին ( ամփոփիչ հարցեր )

1. Ի՞նչ է ուժը

2.Ո՞ր տառով են նշանակում ուժը, ո՞րն է միավորը

3. Ուժը վեկտորակա՞ն, թե՞ սկալյար մեծություն է

4. Ուժի միավոր -ը հիմնակա՞ն , թե՞ ածանցյալ միավոր է

5. Ի՞նչ է փոխազդեցությունը

6. Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

7. Ո՞րն է ծանրության ուժի բանաձևը

8. Ո՞ր ուժն են անվանում մարմնի կշիռ

9.Ո՞րն է մարմնի կշռի բանաձևը

10.Ո՞ր մեծությունն են անվանում վեկտորական

11.Ո՞ր մեծությունն են անվանում սկալյար

12. Ինչի՞ է հավասար սեղանի կշիռը, եթե զանգվածը 5 կգ է

13. Որքա՞ն է ազատ անկման արագացման արժեքը

14. Թվարկի՛ր վեկտորական մեծությունների օրինակներ

15. Թվարկի՛ր սկալյար մեծությունների օրինակներ

16. Ո՞ր ուժն են անվանում համազոր ուժ

17. Ինչպե՞ս է ուղղված ծանրության ուժը

18. Թվարկե՛լ ուժերի տեսակները

Խաչբառի լուծում – լուծման արդյունքում բացվում է ամփոփվող թեմայի անվանումը`կարմիր գույնի տակ:


2 .

3 .






4.

1.

7.

5.

6.



1.Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողությամբ ազդում է անշարժ հորիզոնական հենարանի վրա կոչվում է……………….

2.Մարմինների փոխադեցությունը միմյանց վրա կոչվում է ……………

3. Չափման հիմնական միավոր

4. ………………..ուժ ( mg )

5.Մարմնի իներտության քանակական չափն անվանում են …………..

6. Ֆիզիկոս ՝ Իսահակ ………..

7.Ուժը չափելու համար օգտագործվող սարք

Իմաստի ընկալման փուլ-25 ր- այս փուլում ներառվող հարցեր

1.Ո՞ր ուժն են անվանում շփման ուժ

2. Որո՞նք են շփման ուժի տեսակները, բերել օրինակներ

3. Ինչպե՞ս է ուղղված շփման ուժը

4.Ո՞րն է շփման ուժի բանաձևը

5. Հաստատել, որ դադարի շփման ուժը մեծ է սահքի շփման ուժից, որն էլ իր հերթին մեծ է գլորման շփման ուժից

6. Ինչի՞ց է կախված շփման ուժը

Գրատախտակին փակցվում են նկարներ և աշակերտները պետք է որոշեն նկարներից, թե որն է դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը:

Fգ Fս Fդ



Գործնական աշխատանքի կատարում: Յուրաքանչյուր խմբին տրվելու է ուժաչափ, չորսուներ, բեռներ, մատիտներ և տրվելու են ցուցումներ փորձը կատարելու համար: Գործնական աշխատանքը կատարելիս աշակերտները պետք է լրացնեն հետևյալ աղյուսակը՝

Փորձի համարը

Դադարի շփման ուժ ՝ Fդ

Սահքի շփման ուժ՝ Fս

Գլորման շփման ուժ՝ Fգ

1.




2.




3.






Փորձը կատարելուց հետո աշակերտը յուրաքանչյուր նկարի տակ նշում է , թե որ ուժն է մեծ: Համոզվում են ,որ իրոք Fդ Fս Fգ :

Շփման ուժը

Կախված է Կախված չէ







Խնդիր 1.Հորիզոնական ուղղությամբ սեղանի վրա ազդում են 29 Ն ուժով, սակայն այն տեղից չի շարժվում: Որքա՞ն է այդ դեպքում սեղանի և հատակի միջև շփման ուժը:

Խնդիր 2. Մարմինն ինչ-որ ուժի ազդեցությամբ հավասարաչափ սահում է հորիզոնական մակերևույթով: Նրան ամրացված ուժաչափը ցույց է տալիս 39 Ն ուժ: Որոշի՛ր մարմնի վրա ազդող սահքի շփման ուժը:

Կշռադատում -10 ր - Կշռադատման փուլում յուրաքանչյուր խմբին տրվում են հետևյալ հարցաթերթիկները՝ տրվելու է 5ր ժամանակ, պետք է ընտրեն ճիշտ պատասխանը:

Առաջին խումբ

1.Ո՞րն է շփման ուժի չափման միավորը

ա) 1 մ

բ) 1 Ն

գ) 1 մ/վ

2.Ո՞ր ուժն է մեծ, դադարի շփման ուժը, թե՞ սահքի շփման ուժը

ա) Fդ Fս

բ) Fդ ս

գ) Fդ = Fս

3.Ինչու՞ ծանր մարմինը տեղաշարժելու համար այդ մարմնի տակ դնում են անիվներ

ա) որպեսզի մեծացնեն շփման ուժը

բ) որպեսզի փոքրացնեն շփման ուժը

գ) շփման ուժը չի փոփոխվում

4.Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը……………………. համար սառույցի վրա ավազ են լցնում

ա) մեծացնելու

բ) փոքրացնելու

գ) մեծացնելու և փոքրացնելու



Երկրորդ խումբ

1.Ո՞ր սարքի միջոցով կարող ենք չափել շփման ուժը

ա) քանոն

բ) չափագլան

գ) ուժաչափ

2. Ո՞ր ուժն է փոքր, դադարի շփման ուժը, թե՞ գլորման շփման ուժը

ա) դադարի շփման ուժը

բ) գլորման շփման ուժը

գ) դադարի շփման ուժը հավասար է գլորման շփման ուժին

3.Ինչու՞ ցանկացած շարժվող մարմին ի վերջո կանգ է առնում

ա) որովհետև մարմնի վրա ազդում է սահքի շփման ուժը

բ) որովհետև մարմնի վրա ազդում է գլորման շփման ուժը

գ) որովհետև մարմնի վրա ազդում է դադարի շփման ուժը

4.Ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում շփման ուժը……………………….

ա) մեծացնելու համար

բ) փոքրացնելու համար

գ) անփոփոխ թողնելու համար



Երրորդ խումբ

1.Ո՞րն է շփման ուժի բանաձևը

ա) F = mg

բ) F = kx

գ) F = μN

2.Երեխան սահնակով ցած է սահում բլրից: Ո՞ր տեսակի շփման ուժն է նրա վրա ազդում

ա) դադարի շփման ուժը

բ) սահքի շփման ուժը

գ) ոչ մեկը

3.Շփման մակերևույթների յուղման դեպքում շփման ուժը……………….

ա) չի փոփոխվում

բ) մեծանում է

գ) փոքրանում է

4.Ո՞րը շփման ուժի տեսակ չէ

ա) դադարի

բ) գլորման

գ) պտտման

Գրատախտակին փակցվում է կենգուրու պատկեր ՝ կտորից պարկով, նախապես բաժանվում են գունավոր թերթիկներ և աշակերտները լրացնում են ի՞նչ գիտեի, չգիտեի, իմացա:

Տնային հանձնարարություն-