Просмотр содержимого документа
«9-ի բազմապատկում»
9 -ի բազմապատկում
Տրված է 9 նկար, յուրաքանչյուրում 9 կոճակ:
Կրկնվող գումարելիի՝ տվյալ դեպքում 9 -ի կրկնաբար գումարումը հնարավոր է փոխարինել՝ բազմապատկելով 2-ի, 3-ի, 4-ի, ինչպես նաև 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի և 9-ի:
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
| | | | | | | | | |
| 9 | 18 | 27 | 36 | 45 | 54 | 63 | 72 | 81 |
9⋅2=18 Ինն անգամ երկու հավասար է տասնութի:
9⋅3=27 Ինն անգամ երեք հավասար է քսանյոթի:
9⋅4=36 Ինն անգամ չորս հավասար է երեսունվեցի:
9⋅5=45 Ինն անգամ հինգ հավասար է քառասունհինգի:
9⋅6=54 Ինն անգամ վեց հավասար է հիսունչորսի:
9⋅7=63 Ինն անգամ յոթ հավասար է վաթսուներեքի:
9⋅8=72 Ինն անգամ ութ հավասար է յոթանասուներկուսի:
9⋅9=81 Ինն անգամ ինը հավասար է ութսունմեկի:
9 -ի բազմապատկում
Արտադրիչների տեղերը փոխելով՝ կստանանք.
2⋅9=18
3⋅9=27
4⋅9=36
5⋅9=45
6⋅9=54
7⋅9=63
8⋅9=72
9⋅9=81
| ⋅ | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 ↓ |
| 2 | | | | | | | | 18 |
| 3 | | | | | | | | 27 |
| 4 | | | | | | | | 36 |
| 5 | | | | | | | | 45 |
| 6 | | | | | | | | 54 |
| 7 | | | | | | | | 63 |
| 8 | | | | | | | | 72 |
| 9→ | 18 | 27 | 36 | 45 | 54 | 63 | 72 | 81 |
Արտադրիչները կարելի է տեղերով փոխել:
2⋅9=9⋅2=183⋅9=9⋅3=274⋅9=9⋅4=365⋅9=9⋅5=456⋅9=9⋅6=547⋅9=9⋅7=638⋅9=9⋅8=729⋅9=81
Բազմապատկման աղյուսակի օգնությամբ հնարավոր է գտնել քանորդը:
Օրինակ՝ գտնենք 72:9 արտահայտության քանորդը, որն անմիջականորեն կապված է 9⋅?=72 բազմապատկման արտահայտության հետ:
Աղյուսակի այն տողում, որտեղ առաջին թիվը 9 է, գտնենք 72 թիվը, որը գտնվում է այն շարքում, որտեղ առաջին թիվը 8 է:
Ուրեմն՝ 9⋅8=72
Հետևաբար՝ 72:9=8