Просмотр содержимого документа
«9-րդ դաս. գրականության թեստ»
1.Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.
Մինչ դու գնացիր
Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,
Ես աւերակացս ո՞ւ թագաւորեմ:
1.Սասնա ծռեր
2.Հայկ և Բել
3.Արտաշես և Արտավազդ
4. Տիգրան և Աժդահակ
2. Նշվածներից ո՞րը Մովսես Խորենացու Հայոց պատմության բնորոշ հատկանիշներից չէ.
1. ամբողջական պատմություն
2. հավաստի պատմություն
3. քննական պատմություն
4. առաջին Հայոց պատմություն
3. Ըստ հայկական դիցաբանության՝ ո՞վ է գրի ու դպրության աստվածը.
1. Վահագն
2. Միհր
3. Տիր
4. Արամազդ
4. Ի՞նչ է նկարագրվում Վերք Հայաստանի վեպի երկրորդ մասի սկզբում.
1. նահապետական գյուղի բարքերն ու կենցաղը
2. Երևանի բերդը
3. ռուսների կողմից Երևանի բերդի գրավումը
4. պարսիկ ֆարրաշների դեմ Աղասու կռիվը
5. Ո՞ւմ միջոցով է հայ գրականություն մուտք գործել հանելուկը, մշակվել ու դարձել գրական նոր տեսակ.
1. Ներսես Շնորհալի
2. Խաչատուր Աբովյան
3. Հովհաննես Թումանյան
4. Մխիթար Գոշ
6. Ո՞վ է միջնադարում հայ սոցիալական քնարերգության ակզբնավորողն ու խոշոր ներկայացուցիչը.
1. Սայաթ-Նովա
2. Միքայել Նալբանդյան
3. Ֆրիկ
4. Ներսես Շնորհալի
7. Ո՞րը Միքայել Նալբանդյանի ստեղծագործություններից չէ.
1. Պարապ վախտի խաղալիք
2. Հիշատակարան
3. Մեռելահարցուկ
4. Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ
8. Ո՞ր ստեղծագործությունն է դարձել հայոց առաջին հանրապետության և ներկայիս հանրապետության օրհներգը.
1. Միքայել Նալբանդյան, Իտալացի աղջկա երգը
2. Եղիշե Չարենց, Ես իմ անուշ Հայաստանի
3. Հովհաննես Շիրազ,Հայ ժողովրդի երգը
4. Համո Սահյան, Հայաստանը երգերի մեջ
9. Նշված հեղինակներից ո՞վ է գրել հայրեններ.
1. Նահապետ Քուչակ
2. Հովհաննես Թումանյան
3. Ներսես Շնորհալի
4. Վարդան Այգեկցի
10. Ի՞նչ է նշանակում Սայաթ-Նովա.
1. խոսքի արքա
2. երգի արքա
3. աշուղ-երգիչ
4. որսկանի թոռ
11. Ո՞ր ստեղծագործությունն է հետագայում կոչվել Նարեկ.
1. Վերք Հայաստանի
2. Մատյան ողբերգության
3. Աստվածաշունչ
4. Վարք Մաշտոցի
12. Ո՞վ է առաջին անգամ գրի առել Սասնա ծռեր վիպերգը.
1. Ղևոնդ Ալիշան
2. Գարեգին Սրվանձտյան
3. Մանուկ Աբեղյան
4. Մովսես Խորենացի
13. Ո՞ր համալսարանում է կրթություն ստացել Խաչատուր Աբովյանը.
1. Գենտի
2. Պետերբուրգի
3. Դորպատի
4. Մոսկվայի
14. Որտե՞ղ է ծնվել Խաչատուր Աբովյանը.
1. էջմիածնում
2. Քանաքեռում
3. Աշտարակում
4. Երևանում
15. Ո՞ւմ խոսքերն են.
Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս,
Լեզուս իմ հանց պտուղ կու տայ:
1. Ֆրիկ
2. Նահապետ Քուչակ
3. Սայաթ-Նովա
4. Ներսես Շնորհալի
16. Ո՞ւմ խոսքերն են.
Ու թեև որպես մի մահականացու պիտի վախճանվեմ,
Բայց այս մատյանի հարակայությամբ կմնամ անմահ:
1.Ավետիք Իսահակյան
2. Գրիգոր Նարեկացի
3. Եղիշե Չարենց
4. Մովսես Խորենացի
17. Ո՞ւմ խոսքերն են.
Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը:
1.Հովհաննես Թումանյան
2. Միքայել Նալբանդյան
3. Խաչատուր Աբովյան
4. Ստեփանոս Նազարյանց
18. Ո՞ւմ խոսքերն են.
Ամեն մարթ չի կանա խըմի՝ իմ ջուրն ո՛ւրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրն ո՛ւրիշ գըրեն է...
1.Նահապետ Քուչակ
2. Սայաթ-Նովա
3. Եղիշե Չարենց
4. Ֆրիկ
19. Մանկության օրեր բանաստեղծության հեղինակ ո՞վ է.
1. Հովհաննես Թումանյան
2. Միքայել Նալբանդյան
3. Հովհաննես Շիրազ
4. Ավետիք Իսահակյան
20. Ողբ Եդեսիո պոեմի հեղինակը ո՞վ է.
1. Մովսես Խորենացի
2. Գրիգոր Նարեկացի
3. Ֆրիկ
4. Ներսես Շնորհալի