Դպրոցը`_______________________դասարանը`________________
Անուն,ազգանուն_______________________________________
ՏԱՐԲԵՐԱԿIII
Iմաս
Կարդա տրված տեքստը` մտովի լրացնելով որոշ բառերում բաց թողած տառերին փոխարինող վանդակները, և կատարիր 1-4-րդ առաջադրանքները:
Վանա լճի շուրջը տարածված էր Բիայնա երկիրը, որի թա□ավորն էր Մենուան:Նրա մահից հետո թագավոր է դառնում նրա որ□ին` Արգիշտին: Հերոսական ճակատամարտեր մղելով` նրա զորքերը նվաճում են բազմաթիվ երկրներ:
Ամենամեծ ճակատամարտերից մեկը տեղի է ունենում Արարատ լեռան մոտ, որտեղ հա□թում են մեր զորքերը: Արգիշտին իր զորավարների հետ բարձրանում է մոտակա բլրի գագաթը:Շուրջը հար□ավայր էր, հողն արգավանդ էր, սակայն անմշակ: Ար·իշտին հպարտորեն ասում է՝ -Ամրակուռ ամրոց ու վեհաշուք տաճար կկառուցեմ այստեղ;
1.Տեքստի բառերից 5-ում տառ է բաց թողած: Դուրս գրի՛ր այդ բառերը` լրացնելով բաց թողած տառերը:
Պատասխան___________________________________________________________________
2.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա) ամրակուռ-ածական գ)բազմաթիվ-ածական
բ) լեռ-գոյական դ)կկառուցեմ-բայ
3.Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է հասարակ անուն:
ա)Արարատ բ)Բիայնա գ)Արգիշտի դ) թագավոր
4.Մեկ անգամ էլ կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր հետևյալ հարցերին:
ա) .Ինչպիսի՞ն էր տեղանքը,երբ Արգիշտին որոշեց ամրակուռ ամրոց կառուցել.
1.հարթավայր էր,հողն արգավանդ էր:
2.վեհաշուք տաճարներ էին կառուցած:
3.անտառածածկ էր:
4.մշակված ու հերկված հողեր էին:
բ).Ինչո՞ւ էր հպարտ Արգիշտին:
1.թագավոր էր դարձել 3.տաճար կառուցելու տեղ էր գտել
2.կանգնել էր բլրի վրա4.մարտում հաղթանակ էր տարել
IIմաս
Կարդա տրված տեքստը` փակագծերում գրված բայերը մտովի դնելով ճիշտ դեմքով, թվով և ժամանակով:Կատարիր 5-8-րդ առաջադրանքները:
Շնիկը ամեն երեկո (թափառող) տխուր փողոցներում: Ոչ ոք (չօգնել) նրան:Մի օր էլ շնիկը տարօրինակ ,բայց գեղեցիկ առարկա տեսավ:Այդ առարկան ալեհեր երաժշտի կորցրած ակնոցն էր: Նրան (հանդիպել) երաժիշտը :Շնիկը ակնոցը վերադարձրեց նրան: Այդ օրվանից նրանք բարեկամացան և( ապրել) միասին:
5.Փակագծերում դրված բայերը տարբերակներում ներկայացված են որոշակի դեմքով,թվով և ժամանակով:Ըստ տեքստի`ո՞ր տարբերակի բայիձևն է սխալ:
1)թափառել-թափառում է 3)հանդիպել-հանդիպեց
2)չօգնել- չէին օգնում 4)ապրել-ապրում են
6.Տեքստում հանդիպող հետևյալ արտահայտություններից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով.
1)տխուր փողոցներ 3)գեղեցիկ առարկա
2)տարօրինակ առարկա4)ալեհեր երաժիշտ
7.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա կազմությունը.
1)շնիկ-ածանցավոր 3)ալեհեր-պարզ
2)բարեկամ-բարդ 4)չօգնել-ածանցավոր
8.Մեկ անգամ էլ կարդա՛ տեքստը և մեկական նախադասությամբ պատասխանիր հետևյալ երկու հարցերին:
ա).Ինչպե՞ս էին մարդիկ վերաբերվում շնիկին:
Պատասխան`_____________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________________
բ.Ինչպե՞ս բարեկամացան շնիկն ու երաժիշտը:
Պատասխան`____________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________________
IIIմաս
9.Ո՞ր տարբերակի բառերը հոմանիշ չեն
1)անհագ-անկուշտ 3)քանդել-կառուցել
2)համբավ-հռչակ 4)ագահ-ընչաքաղց
10.Ո՞րն է տրված նախադասության ստորոգյալը:
Այդ օրվանից նրանք բարեկամացան և ապրում էին միասին:
Միասին 2)նրանք 3)ապրումէին 4)օրվանից
11.Հետևյալ նախադասություններից ո՞րն է պարզ համառոտ:
ա)Հողն անմշակ էր: գ)Ոչ ոք չօգնեց շնիկին:
բ)Արգիշտին կառուցեց տաճար: դ)Նրանք ապրում են միասին:
12.Արտագրի՛ր նախադասությունը և լրացրո՛ւ բաց թողած կետադրական նշանները:
Պուրակում հաստաբուն թխկիներ կանաչ ուռիներ կան որոնց տակ նստում են ծերունիները:
13.Շարունակի՛ր և ավարտի՛ր տրված նախադասությունները:
ա)Տղան ճամփորդում էր հոր հետ, որովհետև______________________________________________________
__________________________________________________________________________________________________
բ)Փոքրիկը վերցրեց վրձինն ու ներկերը, որպեսզի___________________________________________________
__________________________________________________________________________________________________
Դպրոցը`_________________________դասարանը`______________
Անուն,ազգանուն_______________________________________