СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ա․ Բակունց/Ինքնակենսագրական /

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ա․ Բակունց/Ինքնակենսագրական /»

Իմ համառոտ կենսագիրը

//////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////

Ծնվել եմ 1899 թ. Գորիսում: Ծնողներս եղել են ընչազուրկ քաղաքացիներ:Սովորել եմ քաղաքի դպրոցում,ավարտել եմ 1910 թվականին և մտել ճեմարան (Էջմիածնում): 1914 թ. ծանոթացել եմ դաշնակցության գործունեության հետ,1915թ.օգոստոսին բանտարկվել եմ Գորիսում,Շուշվա «Փայլակ» թերթում Գորիսի ադմիստրացիայի հասցեին ֆելիետոն գրելու համար:

Ընտանիքի ծանր նյութական վիճակը ստիպում էր ինձ ծառայության մտնել կանուխ,դեռ 1912թ.(քաղաքի գրադարանում,րեպետիտոր):Բանտարկությունից հետո ութ ամիս պաշտոնավարել եմ Զանգեզուրի Լոր գյուղում, որպես ուսուցիչ: 1916թ.աշնանը շարունակել եմ ընդատված ուսումս, մինչև 1917թ.:

1917թ. փետրվարյան հեղաշրջումից հետո մինչև 1917թ.նոյեմբեր եղել եմ Զանգեզուրում, դաշնակցական կոմիտեի անդամ շրջիկ-հրահանգիչ,կոմիտեի քարտուղար.Ղանգեզուրի կողմից մասնակցել եմ 1917 թ. ապրիլի վերջին Բաքվի դաշնակցական կոմիտեի ռայոնակն ժողովին:Ղեկավարել եմ Սահմանադիր ժողովի ընտրությունները Ղափանի շրջանում : Այդ ժամանակաշրջանում (15-17թթ.) աշխատակցել եմ «Հորիզոնին» և «Աշխատավորին»:1917թ. վերջին եկել եմ Երևան ,ապա Էջմիածին, ուր կուսակցության հրահանգի համաձայն ճանապարհվել եմ Էրզրում,որպես կամավոր:Սովորել եմ

Էրզրումի « учебная команд» -ում, մասնակցել եմ Էրզրումի դաշնակցական կոմիտեի աշխատանքին ՝

մանավանդ բանակի մեջ:Էրզրումից անցել եմ Մամախաթուն և Բայբուրդ ,մասնակցելով բոլոր կռիվներին:

Մինչև 1918թ. հոկտեմբերը եղել եմ բանակի շարքերում, որպես զինվոր մասնակցել եմ Էրզրում- Սարաղամիշ- Ղարս-Սելիմ-Արդահան և մինչև Սարդարապատ եղած կռիվներին և ապա հայ-տաճկական առաջին հաշտությունից հետո (1918թ.) ենթարկվել զորացրման ու փողադրվել Երևան:Ղարսում եղած ժամանակ մասնակցել եմ թերթի խմբագրման աշխատանքներին:Երևանում տեղավորվեցի տպարանում սրբագրիչի պաշտոնով, ապա սրբագրու մ էի (դաշնակցության Երևանի կոմիտեի օրգան): Եղել եմ խրոնիկյոր, -ի խմբագրության թարգման և լրատու, խմբագրության աշխատակից:Դաշնակցական պառլամենտում մինչև 1919թ. հոկտեմբերը եղել եմ նիստերի արձանագրող (ստենոգրաֆիստ):

Այդ ժամանակ, և մանավանդ պառլամենտի աշխատանքների ընթացքում, իմ առաջ առաջացել էր տարակուսանք ու դժգոհություն դաշնակցության հանդեպ: Օգտվելով այն վատ տպավորությունից, որ թողել էր դաշնակցության կոալիցիան ժողովրդական կուսակցության հետ երիտասարդ դաշնակցականների վրա , մի փոքր խմբակի հետ մեզ հաջողվեց կազմել ժողովրդական մի ցույց ընդդեմ կուսակցության (կադետների): Այդ ցույցը , ինչպես և շատ ինցիդետներ, դաշնակցության ներկուսակցական մի շարք հարցեր ու նրա վարած քաղաքականությունը, պատճառ դարձան, որ 1919թ. նոյեմբերին հեռանայի Հայաստանից դեպի Թիֆլիս: Թիֆլիսում մտել եմ Թիֆլիսի պոլիտեխնիկումի գյուղատնտեսական ֆակուլտետը, միևնույն ժամանակ և պաշտոնավարել եմ Մոսկվայի կոմիտեի որբերի գիմնազիայում: Ադրբեջանի խորհրդայնացումից անմիջապես հետո անցել եմ Ռուսաստան (1920թ.) և հաստատվել Խարկովում:

Խարկովում 1920թ. մտել եմ Ուկրաինայի գյուղատնտեսական ինստիտուտը և ավարտել 1923թ. հուլիսին: Խարկովում ծառայել եմ պետական հիմնարկներում , տարել եմ կուլտուր – կրթական աշխատանք, կազմակերպել եմ մի շարք դասախոսություններ, ակտիվ մասնակցություն ցույց տվել Խարկովի Շահումյանի անավան բանակումբի աշխատանքին:

1923թ.դեկտեմբերին ընկեր Գուրգեն Խարմանդարյանի աջակցությամբ, Խարկովում փորձել եմ նախաձեռնել լիկվիդացիոն շարժում դաշնակցականների մեջ: Այդ շարժումը, սակայն հաջողության չհանգեց:

1923թ. հուլիսի վերջին վերադարձել եմ Հայաստան:Երկրի վիճակին , մանավանդ դաշնակցության հետ տեղն ու տեղը ծանոթանալուց հետո, դաշնակցության հետ ունեցած կապերի խզումից բացի, ուրիշ ուղի էլ չկար:

Երևանից ճանապարհվեցի Զանգեզուր, ուր մնացի մոտ երկու ամիս (դասախոսում էի Զանգեզուրի ուսուցչական դասընթացներում):Մինչև Երևան վերադառնալը ես ուշիմ և մանրամասն քննել եմ գյուղացիների վիճակը , գյուղերում մնացած հատուկենտ դաշնակցական գործիչներից հարցրել եմ դեպքերի ու դեմքերի նկարագիրը, և այդ ամենը ինձ համոզեց , որ փետրվարյան ավանտյուրայից հետո դաշնակցության վտարումը Հայաստանից եղել է ամենահեղափոխական էջը Հայաստանի աշխատավորության պատմության:

Այդ բոլորի արդյունքը Զանգեզուրի դաշնակցության նախկին կենտկոմի ծանոթ կոչն էր , և այն շարժումը, որ ծավալվեց ամբողջ Հայաստանում , որի բնական հանգունը եղավ 1923թ. նոյեմբերի 20-ի Հայաստանի նախկին դաշնակցականնեի համագումարը: Այդ համագումարի կազմակերպման մեջ ես ցույց եմ տվել ակտիվ մասնակցություն և որպես նախագահ ղեկավարել եմ հախաձեռնող բյուրոյի աշխատանքը մինչև համագումար: Համագումարից հետո ես մինչև այժմ էլ աշխաըում եմ Հողժողկոմի սերմնաբուծարանում, որպես գյուղատնտես, միևնույն ժամանակ հետևում նոյեմբերի 20-ի համագումարի սղագիր հաշվետվության հրատարակմանը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԿՈՒՆՑ

1924թ. փետրվարի 24



Ներբող եւ հուշեր

*********************************************************************************************************************************************************

Համո Սահյան



Արևը բարձրանում է սարից

Այդ գարնանը մերոնք դարձյալ քոչը սարն էին տարել և կանգ էին առել սարահարթի սահմանում ,Մարգերի բլուրների վրա: Շենաթաղցիները դարձյալ դիրք էին բռնել ՝հոնի կարմիր մահակներով ,ավանդական եղաններով և մղանի կոթերով «զինավառ» :

«Օխտը տարի ծիծը կերածը » դարձյալ իր խոսքն է կրկնում օրենքի մասին և իր համագյուղացիներին ոգեշնչում ՝ ի մարտ :

Շենաթաղի երեխաներն իրենց մեծերի խրախուսանքով շները «քը՜ս» էին տալիս մեզ վրա: Իսկ մեր գյուղացի Վանեսանց Պողոս ամին մեզ սաստում էր ,որ շներին քարով չտանք :

  • Ա՜ խոխեք ,սաքիթ կացեք ,կռիվը մազից ա կախված,հենց որ շներին քարով տաք ՝ կսկսվի:

Երկու կողմից էլ պատվիրակներ էին հավաքվել այն բլուրի վրա ,որտեղ ամեն տարի կանգնել ու փլվել էր սահմանի «կուրգանը»: Բանակցություններ էին վարում: Իսկ մենք երեխաներս, թաքնվել էինք քարերի ետևում, որ :

Այդ ժամանակ , հեռվում, աղբյուրից եկող ճանապարհի վրա, երևացին երեք ձիավոր: Շենաթաղցիներն ավելի բորբոքվեցին, մեր գյուղացիներն ավելի հանդարտվեցին: Ձիավորները մոտեցան: Երկուսը գյուղխորհուրդների նախագահներ էին, իսկ երրորդը քաղաքից եկած մարդ էր երևում… Տիրեց կարճատև լռության, և հետո, հանկարծակի երկու կողմերի ուրախ ձայները խառնվեցին իրար,

-Ալեքսանդր վարժապե՜տը, Ալեքսանդր վարժապե՜տը…

Քաղաքից եկածը Ալեքսանդր վարժապետն էր, այն մարդը, որին ես այնքան երազել էի տեսնել: Նախ շենաթաղցիներին մոտեցավ, ընդհանուր բարև տվեց, և հետո սկսվեցին անհատական գրկախառնությունները: Հետո բարևեց մերոնց:

-Ի՞նչ սիրուն սարեր ունեք, բա մարդ էս ծաղիկների ծովի մեջ կռիվ կանի՞,- ասաց նա, նստեց քարին, գյուղացիներին հարց ու փորձ արեց մեռնող-ապրողի, նրանց ապրուստի մասին, ապա բավականին ժամանակ խոսեց: Նրա խոսքերից շատ բան չլսեցի, չհասկացա և հիմա չեմ հիշում…

Խոսքը վերջացրեց, տեղից վեր կացավ և կարգադրեց , որ քարեր հավաքեն համար:

բարձրացավ Մարգերի ամենաբարձր բլուրի վրա: Ալեքսանդր վարժապետը կանգնեց մոտ, նայեց դիմացի սարերին, ձեռքը երկարեց և ասաց,- Մյուս Էլ դրեք, այ էնտեղ, գլխին:

Սահմանը որոշվեց: Երկու գյուղերի դարավոր վեճի վերջին շիկացած կծիկները թաղվեցին նրա տակ:

_Դե գնացեք, մեր պապերի գերեզմանները օրհնեցեք, հալալ լինի ձեզ , բարով վայելեք , ա ճուտ լորեցիք,-ասաց Սարու Ավանենս իր խռպոտ ձայնով և հոնի կոպալը տնկեց հողում՝ իբրև հավիտենական հաշտության նշան:

-Շհնորհակալ ենք, ա շենաթաղցիք,- պատասխանեց Վանեսանց երկար բեղավոր Պողոս ամին և կժերով ու կաթսաներով բեռնված էշին հրելով՝ սահմանն անցկացրեց: Մեր քոչը գնաց՝ վրաններ զարկելու Արագեղի :

Ես տես իմ երազած մարդուն՝ Ալեքսանդր վարժապետին: Հիմա ես չեմ կարող վերարտադրել իմ այդ օրվա ապրումները: Գրիչս անզոր է: Միայն երկու բան լավ հիշում եմ, մեկ այն , որ մտածում էի ՝ թե ինչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրա առաջ շենաթաղցիները ծպտուն չհանեցին, այլ, ընդհակառակը , սիրով հրավիրեցին և տարան իրենց գյուղը: Մեկն էլ այն, որ նախանձից պայթում և արտասուքից խեղդվում էի , թե ինչու՞նրա ձիու սանձը ես չեմ բռնել, այլ իմ դասընկեր Համբարձումը…

Նրա գնալուց հետո Կուքի ապերն ասում էր տեսա՞ք, թե Ալեքսանդր վարժապետը ոնց արևի պես բարձրացավ մեր սարից ու լույս տվեց ձորերին: Դե թող մեր գյուղի կովերը Արագեղի ծաղիկն արածեն, ու կաթից էլ թող ծաղկի հոտ գա:

Ես տեսա Ալեքսանդր վարժապետին , որն այնքան մեծ հարգանք և հեղինակություն ուներ մեր գյուղում:Եվ հիմա էլ տասնամյակների միջով տեսնում եմ նրան ՝ կանգնած Մարգերի ամենաբարձր բլուրի վրա՝ մոտ , ձեռքը դեպի Դավաբոյնու օբատեղերը պարզած: Տեսնում եմ նրան… Եվ հուշերիս մեջ նրա ասպետական կերպարի առաջ իրենց ճերմակ գլուխներն են խոնարհում իմ ծննդավայրի երախտապարտ լեռները… Ես տեսա Ալեքսանդր վարժապետին… Նորից տարիներ անցան: Իմ դասագրքում կարդացի : Դա մեր երկու գյուղերի դարավոր վեճի պատմությունն էր , միայն անուններն էին փոխված:

-Ո՞վ է այս Ակսել Բակունցը, որ այսքան լավ գիտեր մեր Արագեղի պատմությունը…

Վանեսանց Կուքի ապերն ասում էր ՝ Ալեքսանդր վարժապետը կլինի, ուրիշներն ասում էին չէ..

Հետո ես կարդացի: Պատմությունը դարձյալ մեր գյուղից էր:

-Ո՞վ է այս հեղինակը, ե՞րբ է եղել մեր գյուղում, ի՞նչ լավ է ճանաչում մեր գյուղացիներին,- մտածում էի ինքս ինձ, և գաղտնիքը պարզել չէի կարողանում:

Գաղտնիքը պարզվեց: Տարիներ հետո Ակսել Բակունցի ինքնակենսագրության մեջ կարդացի. Զանգեզուրի Լոր գյուղը: Առաջին անգամ ճանաչեցի գյուղը, նրա մարդկանց: Հետո շատ անգամ այդ թվի հիշողությունները օգնել են ինձ:

Ես տեսա Ալեքսանդր վարժապետին…Բայց ի՞նչ իմանայի , որ նա իմ հայրենի գյուղում ապրելով միայն ինն ամիս , կդառնար նրա հավիտյան կենդանի բնակիչը:

Ի՞նչ իմանայի, որ Ալեքսանդր վարժապետը կդառնար Ակսել Բակունց, կքանդակեր իմ հայրենակիցների ազնիվ կերպարները և կավանդեր սերնդե-սերունդ:

Ի՞նչ ինանայի , որ նա կգար ու կգնար, և նրանից հետո եկող մեր արձակագիրները նրա չքնաղ փետուրներով կզարդարեին իրենց պատմվածքների էջերը և կի ցողերը շաղ կտային իրենց տողերի վրա:

Ի՞նչ իմանայի, որ նա լույսի պես կշողար մեր գրականության երկնակամարում, կունենար ողբերգական մայրամուտ և հետո արևի պես կբարձրանար սարից , ինչպես բարձրանում է այսօր:



ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ





Բասուտա գետն է լեռներից հոսում Լորի հինավուրց բլրակի վրա,

Եվ ձորերի մեջ զիլ զրնգում է: Մայրամուտի մեջ արձանացել է

Աթա ապերն է ծոր տալով խոսում, Շիկնած հայացքն այն խոնարհ աղջկա,

Եվ Մեղրաքերծը դեռ զրնգում է: Որ ամբողջ կյանքում քեզ ուղեկցել է:



Մինան գետի մեջ գորգ է լվանում, Հազրոն նստել է օջախի քարին,

Ոտքերը բաց են մինչև ծնկները, Հիշում է կորած երկիրն ու հողը,

Ինքն իր վշտի հետ զրույց է անում, Տխուր նայում է Հայկական պարին

Ջուրը տանում է արտասուքները: Եվ նվագում է ծիրանի փողը:



Ամեն մեկի մեջ մարմին է առած

Աշխարհի բարին ու բարությունը,

Եվ ես ամեն օր լսում եմ նրանց

Հավիտենական շնչառությունը:





Մ ի ր հ ա վ ի կ ա ն չն ե ս տանում դարերին

Դու ոչ թե խոսում,այլ երգում էիր Դու քանդակեցիր անմահ կոթողներ,

Ականջ էր անում լեռնաշխարհը քեզ. Սրբատաշ տողեր քանդակեցիր դու,

Մեր լեռների պես զրնգում էիր, Արևի շողեր, անձրևի քողեր,

Զրնգում էիր Ցուրտ աղբյուրի պես: Ծիրանի փողեր քանդակեցիր դու:



Երգդ սրտերի խոպան է հերկում Իջար բարձրաբերձ Կաքավաբերդից

Ու տառապանքն էր հերքում մարդկային, Մարութա սարից իջար միգապատ

Ծիրանի ծառեր կային քո երգում Պաղ ջուր խմեցիր Բասուտա գետից

ԵՎ ալպիական ծաղիկներ կային: Հասար Կարմրաքար ու հասար Դորպատ:



Դու կագնած էիր հայրենի հողին Լացացրել է ինձ քո Վանդունց Բադին

Նրանից բուսած ծառ էիր կարծես, Խոնարհ աղջիկն է ինձ գերել մանկուց,

Գյազբելի նման բարձր է քո հոգին Վրնջում է դեռ սպիտակ քո ձին

ԵՎ խոր էր՝ խորունկ Մթնաձորի պես: Իմ հուշերի մեջ , ով Ակսել Բակունց:

Արձագանքն էիր դու մեր ձորերի Անտառներն ի վեր փռված սարերին …

ԵՎ շառաչի հետ այս մեծ օրերի՝ Միրհավի կանչն ես տանում դարերին:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Ա.Բ.- ին

…Ե՛վ բառերի համար քո մարմարյա, 
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան, —
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում պահված
Խորհուրդների համար մշտահըմա, 
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու, —
Քո «Միրհավի» համար— և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ, 
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ, 
Որ բուրելու է հար աննյութեղեն, —
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև, 
Շաղում է շողք ու սերմ անանձնական, —
Այս ամենի համար, — և «Ծիրանի» 
Հազարամյա փողի՛ համար քո այն, 
Որ դարերո՛վ տենչած խաղաղության
Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
Հնչելու է երգեր եղբայրական, —
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…
Այս ամենի համար, — և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…
Եվ ներբողում եմ քեղ ահա կրկին անեղծ
Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ, 
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ… (1936)