СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ա հնչյուն տառի ուսուցում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ա հնչյուն տառի ուսուցում»

հնչյուն-տառի ուսուցում

Դասարան` Iա

Առարկա` Մայրենի

Թեմա` հնչյուն-տառի ուսուցում

Ուսուցիչ _ Այսօր մեզ մոտ դաս է, որը մի փոքր տարբերվում է մնացած օրերի դասերից: Դասասենյակը գեղեցիկ է, ժպիտները շատ են:

Այբուբենը հնչյունների, տառերի շարքն է: Հայերենի առաջին ուսուցիչ Մ. Մաշտոցը 405 թ.-ին ստեղծեց հայերեն տառերը և այդ պատճառով էլ դրանք ստացան մեսրոպյան այբուբեն անվանումը: Նա բացել է առաջին դպրոցը և իր աշակերտներին սովորեցրել է կարդալ, գրել: Հետո էլ իր աշակերտների հետ շրջել է հայկական գյուղերն ու քաղաքները և հայ մանուկներին սովորեցրել գրել ու կարդալ:

Ուսուցիչ -Այժմ եկեք ծանոթանանք Ա հնչյուն տառի տեսքին:

Ա հնչյունի տառը այսպիսի տեսք ունի, որը կարող է լինել և' տպագիր, և' ձեռագիր: Տպագիրը հանդիպում ենք գրքերում, իսկ ձեռագիր մենք միասին պետք է սովորենք գրել: Ա տառը ունի իր անունը, իր անունը Այբ է: Ա տառը, ինչպես բոլոր տառերը կարող է լինել թռչնի, կենդանու տեսքով:

_ Հնչյունը արտասանում ենք և լսում

Ուսուցիչ- Ո՞վկարող է ասել` հնչյունները քանի տեսակ են լինում:

_ Հայերենի հնչյուններ լինում են երկու տեսակ` ձայնավոր և բաղաձայն:

Ուսուցիչ- Իսկ ինչու՞ենք անվանում ձայնավոր:

-Որովհետև երկար են հնչում (ա, ի, ու, ո, օ, ե, է,ը):


Ուսուցիչ- Երեխաներ կարո՞ղ ենք բոլորս միասին ասել մեսրոպյան տառերով գրված առաջին նախադասությունը:

Աշակերտ- Փա'ռք քեզ մեր Մաշտոց,

Փա'ռք քեզ ով հանճար,

Մենք պիտի գովենք

Քո անունը հար:

Աշակերտ-Մեսրոպ Մաշտոցն է երկնել հայ գիրը,

Ու մեզ նվիրել հայոց երկիրը:

Աշակերտ- Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Ուսուցիչ- Իսկ հիմա երեխաներ եկեք Ա տառի մասին ոտանավորներ ասենք .

Աշակերտ- ես այբուբենի առաջին տառն եմ,

Բոլոր տառերի առաջատառն եմ:

Աշակերտ- Ես Ա տառն եմ, անունս` Այբ,

Ա հնչյունի պատկերը վառ,

Լինում եմ ես և 'մեծատառ, և' փոքրատառ:

Աշակերտ- Շրջել է նա աշխարհից աշխարհ,

Չի ունեցել քուն ու դադար:

Ստեղծել է այբուբենը,

Որ միշտ ապրի հայերենը:



Աշակերտ- Ա-ով սկսվեց այբուբենը մեր,

Մեր հայոց լեզվի առաջին տառը,

Մեր Արաքս գետը, մեր Անին ավեր,

Եվ հայոց հրաշք Արարատ սարը:


Աշակերտ- Ոսկեհատիկ այս շարանում

Առաջինն է ներկայանում:

Նա Ա տառն է ազնիվ, շիտակ,

Ադամանդ է, լուսեղեն ակ:


Աշակերտ- Արևածին, արևաբույր,

Բերել եմ ձեզ հազար համբույր,

Լա~վ ճանաչեք դուք Ա տառը,

Նրա մեջ է ողջ աշխարհը:


Աշակերտ- Եկեք շատ-շատ սովորենք

Եվ բոլորին զարմացնենք:

Արագիլն է այն բերել,

Արևն է վառ ջերմացրել:


Ես այբուբենի

Առաջին տառն եմ,

Բոլոր տառերի

Առաջատարն եմ:

Անդրանիկ զինվորն

Անդրանիկ հույսն եմ,


Առաջին լույսն եմ:

Ես միշտ առաջին

Պայծառ երազն եմ,

Ես ձեր բոլորի

Առաջին դասն եմ:


Ա-ն մեր վեհ Արարատն է և արևն է,

Որ թիկնել է Արարատի հպարտ ուսին:

Արարատն էլ մեր արմատն է,

Թեկուզ նրան փորձեն խեղդել դրոշներով կիսալուսնի:




ԴՈՒ ՄԵՐ ԲԱՆԱԿ ԱՆՆԿՈՒՆ, Հովհաննես
ԹՇՆԱՄՈՒ ՍԱՐՍԱՓ,
ՍԱՀՄԱՆԻՆ ՄԵՐ ԱՆԿՈՏՐՈՒՄ,
ԿԱՆԳՆԱԾ ԵՍ ՄԻՇՏ ՍԹԱՓ: 
ԴՈՒ ԵՍ ՄԵՐ ՊԱՐԾԱՆՔԸ ՄԻՇՏ
ՄԵՐ ԶԻՆՎՈՐ ՀԶՈՐ, 
ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ ՉՈՒՆԵՍ ԽԻՂՃ,
ԲԱԶՈՒԿԴ Է ՀԶՈՐ: 


ԱՇՆԱՆ ԵՐԳԸ
Տերևները քամու հետ
Պար են բռնել առաջ-հետ,
Խշխշում են ու երգում
Նոր զարդարված պուրակում:
-Գալդ բարի, ա՜յ աշուն:
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:


Գետակը գիժ ու պղտոր
Շտապում է դեպի ձոր,
Քչքչալով ձորակում
Փրփրում է ու երգում:
-Գալդ բարի, ջա՜ն աշուն,
Ինչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:



Ես իմ բույրով, տեսքով աննման,

Անտառն եմ ներկել գույնով անսահման:

Բերել եմ ձեզ պես-պես մրգեր

Եվ գեղեցիկ շատ նկարներ: աշուն













4