СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ա տառ_ի ծնունդը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ա տառ_ի ծնունդը»

Դասի հիմնական նպատակը ` 1.Ծանորացնել ա հնչյունին և նրա տպագիր ու ձեռագիր տառերին:

2.Ամրապնդել նախայբբենական շրջանում ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները:/ Պատմություն-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն շղթայի իմացությունը, միավանկ և բազմավանկ բառերը, ձայնավոր և բաղաձայն հնչյունները տարբերակելու, բառը հնչյունային վերլուծության ենթարկելու կարողությունները/:

3.Վայելչագրության կանոններին համապատասխան ուսուցանել ձեռագիր Աա տառերը:

4.Զարգացնել բանավոր խոսքը և հարստացնել բառապաշարը Արարատ լեռ, դեղնահեր աշուն, ոսկեվազ խաղողի այգի,կարմրակատար աքաղաղ, սրատես արծիվ, խորամանկ աղվես բառակապակցություններով:

5.Դաստիարակել սեր մայրենի լեզվի, գրի նկատմամբ: Հետաքրքրություն առաջացնել գրել-կարդալու անհրաժեշտության և կարևորության հանդեպ:

Դասի վերջնական արդյունքում սովորողները կիմանան հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի և նրա ստեղծած հայոց այբուբենի մասին, կճանաչեն Ա հնչյունի տպագիր և ձեռագիր տառերը: Կկարողանան թեմատիկ նկարի բովանդակության շուրջ պատմություն հորինել, առանձնացնել ա հնչյունով սկսվող մեկնաբառը, բառի գծապատկերը հնչյունային վերլուծության ենթարկել և առանձնացնել ա հնչյունը, օգտագործել ա հնչյունը բառի տարբեր դիրքերում, պահպանել գրելու հիգիենայի և վայելչագրության կանոնները: Ձեռք կբերեն իմքնուրույն խոսք կառուցելու, միմյանց լսելու, համագործակցելու կարողություններ:

Դասարանը հանդիսավոր և տոնականորեն զարդարված է, պատին փակցված են Մեսրոպ Մաշտոցի մեծադիր նկարը, ասեղնագործ մեծադիր տառադարանը,որի տառերի բոլոր գրպանիկները նախապես ծածկված են սպիտակ թղթերով, գրատախտակին ամրացված նկար-բառերն ու թագակիր Ա տառը վարագույրով փակված են: Դասի կահավորման մասն են կազմում նաև ձայնասկավառակը, պաստառը, նկար-բառերով քարտեր, գունավոր կավիճներ, գրուսուցման համար նախատեսված ծառի պաստառը, տնակը:

Դասն անցկացնել ԽԻԿ համակարգով: Հիմնականում ընտրել խաղային մեթոդներ, խմբային և զույգերով աշխատանք: Խթանման փուլի անցկացման համար հատկացնել 15 րոպե ժամանակ: Նախապատրաստական զրույցի միջոցով օրվա խորհուրդը պարզաբանել՝ խոսելով Մեսրոպ Մաշտոցի, նրա կատարած հայրենանվեր գործի մասին, իսկ առաջին դասարանցիները կհամոզվեն, որ առանց գրել-կարդալ իմանալու՝ իրենք ոչնչի հասնել չեն կարող: Կատարել երգը՝ նվիրված հայոց այբուբենին, որից հետո հանդես կգան փոքրիկ միջոցառմամբ՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցին և այբուբենին:

1.

2.Երգ

3.Քառատողեր՝ նվիրված հայոց այբուբենին

4.Երգ

Ուղղորդող հարցերի միջոցով ամրապնդել պատմություն-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն շղթայի իմացությունը, ապա ստուգել, թե ինչպես են տարբերում ձայնավոր և բաղաձայն հնչյունները / կանաչ և կապույտ քարտերի միջոցով/:/ 3րոպե/

Ֆիզդադար- երգ-վարժության կատարում /2րոպե/:

Իմաստի ընկալում՝ բաժանել քարտեր, որոնց վրա պատկերված նկար-բառերի գծապատկերներում պետք է որոշեն ա հնչյունի վանդակը և ներկեն: Աշխատանքը կկատարեն զույգերով. Վերջացնելուց հետո զույգերը կստուգեն միմյանց:

Կազմակերպել հետևյալ ուսումնական խաղը.

Տրված նկար- բառերում առանձնացնել միավանկ, երկվանկ բառերը, ամենաերկար բառը, ա հնչյունով սկսվող բառերը: Մրցակցության արդյունքում կխրախուսվեն առաջատար աշակերտները:

Ունկնդրել Ա տառի երգը, որից հետո կասեն ա-ով սկսվող, բառամիջում և բառավերջում ա ունեցող բառեր: Այբբենարանի ա տառի էջի թեմատիկ նկարի շուրջ միմյանց լրացնելով և շարունակելով պատմություն կհորինեն:

Պատմությունից աքաղաղ, աղվես մեկնաբառերը դուրս բերելուց հետո ենթարկել հնչյունային վերլուծության, որոշել ա հնչյունի համապատասխան վանդակը:

Ա հնչյունի տպագիր և ձեռագիր մեծադիր նկարազարդ տառերին ծանոթացնելուց հետո ուսուցանել Ա-ի վերաբերյալ երկտողեր.

Ես այբուբենի առաջին տառն եմ,

Բոլոր տառերի առաջատարն եմ:

Արծիվն եմ ես թևավոր, Այբ-ը մեր վեհ Արարատն է ու արևն է,

Թռչունների թագավոր: Որ թիկնել է Արարատի հպարտ ուսին:

Մեծադիր տառադարանի վրա աշակերտների միջոցով հանդիսավոր բաց անել Ա տառի գրպանիկը: Որպես բառախաղ՝ նկարների օգնությամբ կազմել ա+ծուխ,

ա+շուն, գետ+ա+ձի բառերը:/18րոպե/

Կշռադատում՝ ուսուցանել ա հնչյունի ձեռագիր տառերի գրությունը: Ընդունված մեթոդական շղթայով նախ համեմատել տպագիր և ձեռագիր տառերը, գտնել նմանություններ և տարբերություններ:

Ձեռքը գրելուն նախապատրաստող վարժությունների կատարում. :

. Ա տառի գրուսուցում օդում:

. Ա տառի գրուսուցում գրատախտակին:

. Ա տառը ըստ նմուշօրինակի գունավոր թղթից կտրված խնձորների վրա գրել և փակցնել ծառ- պաստառին:/7 րոպե/

Ամփոփում.

Դասի ընթացքը ցույց տվեց, որ ժամանակի ճիշտ բաշխումը, մեթոդների և հնարների տեղին կիրառումը նպաստում են դասի արդյունավետ կազմակերպմանն ու անցկացմանը: