СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ա տառի դաս-միջոցառում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ա տառի դաս-միջոցառում»

Ա տառի դաս-միջոցառում /2019/

Առարկա – Մայրենի

Դասարան- Առաջին

Ուսուցիչ –Մարինե Զարոյան

Դասի թեմա - Ա հնչյուն-տառի ուսուցում

Դասի տիպը – Հաղորդման

Դասի հիմնական նպատակները.

  • Ծանոթացնել Ա հնչյունի և նրա ձեռագիր և տպագիր տառի հետ

  • Կարողանալ որոշել Ա հնչյունի տեղը բառի մեջ, ասել ա հնչյունով սկսվող, ա պարունակող, ա-ով վերջացող բառեր

  • Ամրապնդել նախայբբենական շրջանում ձեռք բերած գիտելիքները /պատմություն-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն շղթայի ամրապնդում, ձայնավոր և բաղաձայն հնչյունների տարբերակում, միավանկ և բազմավանկ բառերի իմացություն, պարզ գծապատկերների կառուցում/

  • Դասի նպատակը՝

  • M Ամրապնդել պատմության, նախադասության, բառի, վանկի, ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին ունեցած գիտելիքները:

  • M Զարգացնել բանավոր խոսք կառուցելու,վերլուծելու,համադրելու կարողությունները:

  • M Զարգացնել բառակազմական ունակությունները, բառերը հնչյունային վերլուծության ենթարկելու, դրանց գծապատկերները կառուցել կարողությունները:

  • M Ա հնչյուն-տառի տեղի որոշում բառում:

  • M ², ³ հնչյունի արտասանության և տառի գրության ուսուցում:

  • Անհրաժեշտ պարագաներ՝ համակարգիչ, պրոյեկտոր, կոմպոզիցիա §Աշնանային անտառ¦, կենդանիների,թռչունների նկարներ,մեծադիր տառեր, պաստառներ, քարտեր, ածուխ,նուշ:


Սոցիալական նպատակները.

  • Դաստիարակել սեր մայրենի լեզվի և գրի նկատմամբ

  • Ձևավորել ընկերասիրություն և հանդուրժողականություն


Խնդիրերը.

  • Բանավոր խոսքի զարգացում, բառապաշարի հարստացում նոր բառերով և բառակապակցություններով

  • Համագործակցելով աշխատելու կարողության ձևավորում

Կահավորումը

  • Մ.Մաշտոցի մեծադիր նկար

  • ասեղնագործ տառադարան

  • թեմատիկ նկարներ, ծրարներ, ջրաներկ, վրձին,

  • համակարգիչ և պրոեկտոր

  • սպիտակ թղթեր

Օգտագործող մեթոդներ - Խաղային տեխնոլոգիաներ, բառերի տեսակավորում, զույգերով աշխատանք, խճանկար, մտագրոհ, կանխագուշակում

Դասի ընթացքը


Խթանման փուլ

Երեխաները ողջունում են երգով/բարև/ նստում են

Ուսուցիչ _

-Ողջո՛ւյն, մեծն Մաշտոցի ժիր ու կայտառ թոռնիկներ

-Ողջո՛ւյն,

Առավոտյան ուղերձ

Ուսուցիչ _ երեխանե՛ր, աքաղաղն ինչո՞ւ է կանչում

Աքաղաղը զիլ կանչում,

Ա-ի ծնունդն է ավետում,

Բարի լուրն է այս հայտնում

Ու բոլորին մեր բաց դասին հրավիրում:

Աշակերտ- Հանդիսատես մեր սիրելի,

Օր է այսօր սովորական,

Բայց մեզ համար շատ տոնական:

Աշակերտ- Գիտեք մենք դեռ փոքրի՞կ ենք: Ո'չ, ո'չ, ո'չ: Մենք մեծն Մաշտոցի սաներն ենք և պետք է սերտենք նրա անօրինակ գյուտը` այբուբենը:

Ուս.- Ի՞նչ գիտենք Մաշտոցի մասին:

-Մեսրոպ Մաշտոցը ծնվել է361 թվին՝ Տարոնի գավառի Հացեկաց գյուղում:

ՈՒՍ.-ի՞նչ գիտեք այբուբենի ստեղծման մասին

- Շատ հին ժամանակներում Հայաստանը բաժանվել է 2 մասի, և մենք՝ հայերս, հայտնվել ենք շատ ծանր վիճակում: Մեզ անհրաժեշտ է եղել գիր, տառեր:

-ՈՒ այդ ժամանակ Մ. Մաշտոցը որոշել է ստեղծել այբուբենը: Նա իր օգնականների հետ, մեկնել է տարբեր երկրներ, ուսումնասիրել այդ երկրների գրերը: Իսկ 406 թվականին ստեղծել հայոց այբուբենը:

-Հայերեն այբուբենը ստեղծելուց հետո Հայոց Առաջին Ուսուցիչը ժողովրդի մեջ քրիստոնեությունը լավ տարածելու համար Աստվածաշունչն ու շատ ուրիշ գրքեր է թարգմանել հայերեն:

Ուսուցիչ- Երեխանե՛ր, կարո՞ ղ ենք բոլորս միասին ասել մեսրոպյան տառերով գրված առաջին նախադասությունը:

Աշակերտ- Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Ուս.- Հայաստանն ամենահին երկրներից մեկն էր, որտեղ ստեղծվեց ազգային գիր ու գրականությունը: Եվ այդ չափազանց կարևոր գործը իր ուսերին վերցրեց Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց առաջին ուսուցիչը /ձեռքով ցույց տալ /: 405 թվից մինչ օրս հազարավոր սերունդներ, դժվար թե հեշտ, բայց սովորում են հայոց այբուբենը և Ա տառով մուտք գործում տառերի գանձարան: Քանի որ դուք բավականին տեղեկացված եք, ես կավելացնեմ միայն այն,որ Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թ-ին, և իր աշակերտ Վահան Ամատունու ցանկությամբ թաղվել է Օշականում:

Աշակերտ-Մեսրոպ Մաշտոցն է երկնել հայ գիրը,

Ու մեզ նվիրել հայոց երկիրը:

Աշակերտ- Շրջել է նա աշխարհից աշխարհ,

Չի ունեցել քուն ու դադար:

Ստեղծել է այբուբենը,

Որ միշտ ապրի հայերենը:

Աշ----խոնարհում, Ով մեծարգո Մեսրոպ Մաշտոց,

Մեր առաջին բացված դպրոց,

Մեր առաջին լեզվի հանճար,

Լուսապայծառ հայոց տաճար:

Աշ- Շրթունքներով մեր մանկական

Քեզ հազար փառք հավերժական

Ամեն մի գիրք անմար ճրագ,

Մեզ հայ պահող անմար կրակ:

Աշ--------Դու մեր մեծ պապ Հացեկացից

Տարոն դաշտի քաղցր հողից,

Շրթունքներով մեր մանկական

Քեզ հազար փառք հավերժական:

Աշակերտ- Փա'ռք քեզ մեր Մաշտոց,

Փա'ռք քեզ ով հանճար,

Մենք պիտի գովենք

Քո անունը հար:

ԵՐԴՈՒՄ Ենք ՏԱԼԻՍ`ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ

ԱՉՔԻ ԼՈՒՅՍԻ ՊԵՍ ՊԱՀԵԼ, ՊԱՀՊԱՆԵԼ

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ, և ՏԱՆԵԼ ՀԱՍՑՆԵԼ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ:

երդվում ենք, երդվում ենք, երդվում ենք…

երգ` Երգել Մ. Մաշտոցի մասին երգ/Մ. Մաշտոցն աղոթեց…/:

Ուսուցիչ-------Երեխանե՛ր, գիտե՞ք, երբ հայ ժողովուրդը տառեր ունեցավ լուսավորվեց, գրի տեր դարձավ, սկսեց թագմանություններ անել, գրքեր ստեղծել: Սկզբում մեր գրքերը գրվում էին ձեռքով ՝ մագաղաթի վրա, հետագայում սկսեցին տպագրել: Եվ երբ դուք առաջին անգամ դպրոց եկաք ո՞ր գիրքը առաջինը ձեզ տրվեց

Խումբը- Այբբենարանը:

Աշ--------Ահա գիրքն իմ առաջին,

Այն ծանոթ է բոլորին,

Այս գրքով եմ սովորում

Կարդալ, գրել, աշխատել,

Հարազատ են այս գրքում

Ամեն նկար-պատմություն:

Ո ւսուցիչ- Իսկ հիմա երեխաներ եկեք տեսնենք, թե ինչ ենք սովորել այս մեկուկես ամսվա ընթացքում: Էկրանին ի՞նչ ենք տեսնում (նկար-պատմություն):

Իսկ ո՞վ կարող է ասել` ի՞նչ բան է պատմությունը

- Պատմությունը խոսքի ամենամեծ միավորն է:

-էլ ի՞նչ գիտենք

-Գիտենք, որ նախադասությունները մտքով կապվում,

դառնում են մի ամբողջություն, որն անվանում ենք մի բառով՝

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

- Ի՞նչ ունի պատմությունը

- վերնագիր, սկիզբ և ավարտ:

Եկեք վերնագրենք նկար-պատմությունը

բնություն, լուսաբաց, աղվեսն ու շունը, անտառում...

__Աշխատանք նկար-պատմության շուրջ չենք կատարի, վստահ եմ, որ կկարողանաք հերթականությամբ բացել պատմության մասերը և պատմել նկարի բովանդակությունը:

Նկարների բովանդակության վերարտադրում՝ կրկնելով պատմություն- նախադասություն- բառ- վանկ- հնչյուն շղթան:

Ինչե՞ր պետք է միացնենք իրար, որպեսզի ստանանք պատմություն

- նախադասություններ:

Ով կարող է ասել, ինչ է ներկայացված սահիկում

-նկար_ նախադասություն

- Նախադասությունը ինչերի՞ ց է կազմված

- Նախադասությունը կազմված է բառերից:

Իսկ հիմա եկեք առանձնացնենք մի նախադասություն, տեսնենք` քանի՞ բառից է կազմված

Նախադասությունների առանձնացում(Արծիվը սավառնում է երկնքում: Արջը մեղր է ուտում: Աղվեսը թաքնվել է ծառի հետևում: ) Գծապատկերների կառուցում:

-Ինչ եք տեսնում

-նկար-բառեր: Երեխաներ բառերն էլ են բաժանվում մասերի, ծափիկներով ինչերի՞ էինք բաժանում (վանկերի): Ծափիկներով վանկատում ենք բառեր` աղվես, արծիվ, արջ:

-Ինչու է նկար_ բառերում՝ վանդակներից որոշները գունավորված կանաչ գույնով

-որովհետև այս բառերի մեջ բացի բաղաձայն հնչյուններից, ունենք նաև ձայնավոր հնչյուններ

-Իսկ ի՞նչ բան է հնչյունը, ով կարող է ասել:

-Հնչյունը խոսքի ամենափոքր միավորն է, այն արտասանում ենք և լսում

Ուսուցիչ- Իսկ ինչու՞ ենք անվանում ձայնավոր:

-Որովհետև երկար են հնչում (ա, ի, ու, օ, է,ը):

-ՄԵԶ ԱՍՈՒՄ ԵՆ ՁԱՅՆԱՎՈՐ,

ՉԷ՞ ՈՐ ԽՈՍՔՈՒՄ ԲԱՆԱՎՈՐ

ՄԵՐ ՏԵՂՆ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ.

ԱՌԱՆՑ ՄԵԶ ԲԱՌ ՉԵՆ ԿԱԶՄԻ,

ՊԱՐԶ ՈՒ ՀՍՏԱԿ ՉԵՆ ԽՈՍԻ.

ՎԵՑ ՁԱՅՆԱՎՈՐ ՀՆՉՅՈՒՆ ԵՆՔ,

ՎԵՑ ԿԱՐԵՎՈՐ ՁԱՅՆ ՈՒՆԵՆՔ:

Խոսել պատմություն- նախադասություն-բառ-հնչյուն շղթայից:

², ³


Իմաստի ընկալում

 Թեմատիկ նկարի բովանդակության վերարտադրում:

*Նշված բառերում որոշել Ա հնչյունի տեղը:

*Թելերով ստանալ ², ³ տառը:

*Քարտերում պատկերված առարկաների գծապատկերներում Ա տառի տեղի որոշում (գծապատկերում նշել կանաչ գույով), պատկերների գունավորում:

Ուսուցիչ-----Այսօր կծանոթանանք մաշտոցյան այբուբենի առաջին տառի հետ: Իսկ դուք գիտեք, թե որ տառի մասին է խոսքը:

ՈՒՍ- Ա-ով է սկսվում այբուբենը մեր

Մեր հայոց լեզվի առաջին տառը,

Մեր Արաքս գետը, մեր Անին ավեր

Եվ հայոց հրաշք Արարատ լեռը:

Եկեք տեսնենք Ա տառի ստեղծման պատմությունը

Ա տառի ստեղծման հեքիաթը

Ամպն ու Արևը վիճում էին.

-Ես եմ երկնքի թագավորը,- ասում էր ամպը,- եթե բարկանամ, անձրև կտեղա:

-Ա´յ ամպ, ես երկնքի ու երկրի արքան եմ, որովհետև իմ շողերով ջերմացնում եմ աշխարհը,- հակառակն էր պնդում արևը:

Ամպը բարկացավ և ծածկեց Արևին: Ամպրոպ սկսվեց և ուժեղ անձրև տեղաց:

Այդ աղմուկն ու աղաղակը լսեցին թռչունների արքա Արծիվը և կենդանիների արքա Առյուծը: Նրանք ամոթանք տվեցին արևին ու ամպին՝ ասելով.

-Դուք երկուսդ էլ ուժեղ եք հավասարապես: Առանց որևէ մեկիդ մարդն ապրել չի կարող:

Ամպը հասկացավ իր սխալը և ճանապարհ տվեց Արևին: Արևը կամաց-կամաց փայլեց Ամպի տակից:

Նրա առաջին շողը տեսնելով՝ առաջին դասարանցի Անուշիկը բղավեց.

-Մայրի՛կ, Ա տառը երկնքու՜մ է:

Ամպը շատ ամաչեց իր արարքի համար, բայց որտեղից որտեղ հայտնվեց փոքրիկ Ամպիկը.

-Ա՜,ա,՜ա՜... թու՛յլ տվեք, թու՛յլ տվեք:

Նա լողաց երկնքով, փքվեց ու ա փոքրատառ դարձավ:

-Մայրի՛կ, ես չեմ ուզում, որ դու ու արևը վիճեք, այդ դեպքում ես ու շողն էլ իրար հետ կվիճենք:

Ամպիկին ու Շողիկին տեսնելով՝ Արևն ու Ամպը ուրախացան, որ իրենց զավակները համերաշխ են:

Իսկ փոքրիկ Անուշիկը, ով հետևում էր նրանց վեճին, շա՜տ ուրախացավ, երբ տեսավ նրանց բոլորին հաշտ ու համերաշխ: Նա նաև շատ ուրախ էր նրա համար, որ ակամայից ականատես եղավ Ա տառի ծնունդին ու սովորեց Ա տառը:


Ուսուցիչ -Այժմ եկեք մենք էլ ծանոթանանք Ա հնչյուն տառի տեսքի:

Ա հնչյունի տառը այսպիսի տեսք ունի, որը կարող է լինել և' տպագիր, և' ձեռագիր: Տպագիրը հանդիպում ենք գրքերում, իսկ ձեռագիր մենք միասին պետք է սովորենք գրել: Ա տառը ունի իր անունը, իր անունը Այբ է: Ա տառը, ինչպես բոլոր տառերը կարող է լինել թռչնի, կենդանու տեսքով:

Աշակերտ- ես այբուբենի առաջին տառն եմ,

Բոլոր տառերի առաջատառն եմ:

Աշակերտ- Ես Ա տառն եմ, անունս` Այբ,

Ա հնչյունի պատկերը վառ,

Լինում եմ ես և 'մեծատառ, և' փոքրատառ:

Ուսուցիչ- Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է այբուբենը:

-Այբուբենը հնչյունների, տառերի շարքն է: Հայերենի առաջին ուսուցիչ Մ. Մաշտոցը 405 թ.-ին ստեղծեց հայերեն տառերը և այդ պատճառով էլ դրանք ստացան մեսրոպյան այբուբեն անվանումը: Նա բացել է առաջին դպրոցը և իր աշակերտներին սովորեցրել է կարդալ, գրել: Հետո էլ իր աշակերտների հետ շրջել է հայկական գյուղերն ու քաղաքները և հայ մանուկներին սովորեցրել գրել ու կարդալ:

Ֆիզկուլտ-դադար

Ուսուցիչ- իսկ հիմա մի փոքր թարմանանք: Բոլորդ կանգնում եք, վերցնում եք սեղանի վրա դրված տառերը և սկսում ենք.

Մեր ձեռքերն են աջ և ձախ,

Ամեն ձեռքին մի-մի տառ` Ա մեծատառ, Ա փոքրատառ,

Հնչյունների առաջատար:


Իսկ հիմա երեխաներ ծանոթանանք դասին:

Նկարում գյուղ է /ո՞ր գյուղն է/. Արալեզ:

Հիմա ամեն մեկդ մի նախադասություն եք ասում, որ մեր նկար-պատմությունը ձևավորվի: Եկեք անուններ տանք երեխաներին (Անի, Արամ, Աշոտ): Ահա` Անին, Արամը, Աշոտը եկել են արևածագը դիմավորելու: Արծիվը սավառնում է երկնքում: Ամպերը լողում են երկնքում: Արևը պայծառ շողում է:

-Հեռվում ի՞նչ է երևում (Արարատ լեռը),

-ուրիշ ինչպե՞ս ենք անվանում Արարատ լեռը (Մասիս, Սիս):

-Արարատ լեռը երեխաներ անվանում են նաև Նոյան լեռ, որովհետև, ըստ Աստվածաշնչի, Նոյի տապանը իջել է Արարատ լեռան գագաթին:

-Ի՞նչ ենք տեսնում

- Սարի գագաթը պատված է հավերժական ձյունով:

-Արևածաղիկները ժպտում են:

- Աղվեսը ի՞նչ է անում

- Աղվեսը գաղտագողի հետևում է աքաղաղին:

- Ուրիշ ի՞նչ եք տեսնում

- ավտոբուսը անցնում է կամրջի վրայով:

Վերևում երևում են սպիտակ ամպերը:

Պայծառ արևը ժպտում ու ջերմացնում է բոլորին:

Կամրջի տակով անցնում է գետակը: Կամրջի մոտ կա երկու սլացիկ բարդի, արևածաղիկներ:


-Իսկ հիմա նկարների բառերը հնչյունային վերլուծության ենթարկենք

ար-ծիվ, ա- քա-ղաղ, աղ-վես:


Իսկ հիմա նայում ենք ներքև` նկարելուկներ են:

Սա ի՞նչ է` շուն, եթե Ա տառը ձախից միացնենք շուն բառին, ի՞նչ կստանանք` աշուն: Բառը փոխեց իր իմաստը (նմանատիպ աշխատանք կատարել նաև նուշ, ծուխ բառերի դեպքում): Աշակերտ- Օրն է կարճանում,

Ծառն է մերկանում,

Անձրևն է մաղում,

Քամին է խաղում,

Այդ ե՞րբ է լինում:

-Աշնանը:

Աշակերտ- Ես իմ բույրով, տեսքով աննման,

Անտառն եմ ներկել գույնով անսահման:

Բերել եմ ձեզ պես-պես մրգեր

Եվ գեղեցիկ շատ նկարներ: աշուն



Իմաստի ընկալման փուլ Օր առաջ իրականացված կավճանկարչության նկարների ցուցադրում համակարգչով և պարզաբանում աշակերտների կողմից/ երեխաները նկարել էին ա հնչյունով սկսվող առարկաներ/: Այս փուլում կանցկացվի նաև դիդակտիկ խաղ` ա հնչյունի տեղը բառի մեջ գտնելու նպատակով:Մինչ խաղն սկսելը վերհիշել ձայնավոր և բաղաձայն հնչյունները: Աշակերտները պետք է փորձեն ճիշտ տեղում փակցնել նկարը` նախօրոք որոշելով ա հնչյունի տեղը տվյալ բառում: Այնուհետև այդ բառերը կտեսակավորեն` ըստ նրանում պարունակվող վանկերի:

Օր առաջ իրականացված կավճանկարչության նկարների ցուցադրում համակարգչով և պարզաբանում աշակերտների կողմից/ երեխաները նկարել էին ա հնչյունով սկսվող առարկաներ/: Այս փուլում կանցկացվի նաև դիդակտիկ խաղ` ա հնչյունի տեղը բառի մեջ գտնելու նպատակով:Մինչ խաղն սկսելը վերհիշել ձայնավոր և բաղաձայն հնչյունները: Աշակերտները պետք է փորձեն ճիշտ տեղում փակցնել նկարը` նախօրոք որոշելով ա հնչյունի տեղը տվյալ բառում: Այնուհետև այդ բառերը կտեսակավորեն` ըստ նրանում պարունակվող վանկերի: Խաղն ամփոփելուց հետո, անցնում ենք Ա տառի էջի նկար –պատմությանը, որը ևս կցուցադրվի մեծ էկրանով: Աշակերտները, նախադասություն կազմելով, կպատմեն, թե ինչ են տեսնում նկարում: Բոլորի խոսքը լսելուց հետո,ակտիվ աշակերտներից որևէ մեկը կպատմի նկարը: Այնուհետև, վերհիշելով պատմություն-նախադասություն-բառ-հնչյուն շղթան,աշակերտները պատմությունից դուրս կբերեն նախադասություններ, նախադասությունից`բառեր և կգծեն գծապատկերները: Ուսուցիչը կցուցադրի նաև Ա հնչյուն-տառի ձեռագիր և տպագիր մեծադիր նկարները:

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Պատուհանից ցնծությունն ասես
Գարնան քնքշանքով մեղմ թափանցեց ներս.
Առաջին անգամ մանկիկն իմ խնդուն
Ա տառն է սերտում:
Ա տառն է գրում մանրիկ մատներով,
Տառեր է շարում խնամքով, սիրով:
Մաշտոցն է այդպես մանկան պես մի օր
Հրճվել իր գյուտով` հրա՜շք, լուսավո՜ր:
Քանի՜ սերունդներ ա տառով զնգուն
Զգացել են այս հրճվանքը մաքուր:
Այն վեհ է` ինչպես ժպիտը մանկան,
Մոր գգվանքի պես միշտ նվիրական,
Նման ծլվլուն ծիծառի կանչին,
Հայրենի հողի կենարար շնչին:


իրենց նկարել դպրոցի բակում և այդ նկարի շուրջ խոսեն

Կշռադատման փուլ- Իսկ հիմա երեխաներ միասին օդում կգրենք Ա տառը: Հետևում եք իմ ձեռքի շարժումներին և նույնությամբ կրկնում:

Բաժանել նկար-բառեր, որտեղ աշակերտները կգտնեն Ա հնչյուն-տառի տեղը և կգունավորեն:

Կշռադատման փուլ

Մտագրոհի միջոցով աշակերտները կասեն Ա հնչյունով սկսվող անուններ `մարդկանց, գետերի, քաղաքների, կենդանիների և այլն: Կլսեն Ա հնչյուն- տառի պատմությունն այն մասին, թե ինչպես դարձավ այբուբենի առաջատար և կկատարեն Ա հնչյուն-տառի երգը` մարմնաշարժողական վարժություններով: Այնուհետև, սեղանի վրա դրված ծրարներից հանելով Ա տպատառի` մասերի բաժանված մասնիկները, կմիացնեն և կստանան Ա տպատառը: Դասի ընթացքում կստեղծենք նաև պատի թերթ` վերնագրով: Վերջում կհնչեն քառատողեր` նվիրված Ա հնչյուն-տառին:

__Այսքան փորձություններ հաղթահարելուց հետո ժամանակն է թղթին հանձնել մեր իմացածը: Հիմա գրենք Ա տառը, թող զարմանա աշխարհը:

Աշակերտները իրենց պատրաստած թղթի վրա գրում են Ա տառը, ձևավորում և գունազարդում:

Կշռադատման փուլ- Իսկ հիմա երեխաներ միասին օդում կգրենք Ա տառը: Հետևում եք իմ ձեռքի շարժումներին և նույնությամբ կրկնում:

Բաժանել նկար-բառեր, որտեղ աշակերտները կգտնեն Ա հնչյուն-տառի տեղը և կգունավորեն:

https://www.youtube.com/watch?v=gSFhVoriSgQ

Աղոթք

 Արարիչ Բոլոր Գոյությունների,

Դատավոր Երկնքի,

Զորավոր Էություն,

Ըստհուն (ՀավիտենականԹագավոր

ԺամանակներիԻրերիԼույսիԽավարիԾովերիԿյանքիՀամայնքների,

Ձայն Ղողանջող,

Ճեմարան Մտքի,

Յիսուս (ՀիսուսՆազովրեցի,

Շնորհ Ոգեշունչ,

Չարերի Պատռող,

Ջանադիր Ռաբբի,

Սուրբերի Վկայարան,

Տեր մեՐ Ցանկալի

ՈՒ Փառք Քրիստոսիդ:



Ահա այսքանն էր մեր այսօրվա հանդիսավոր դասը : Շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ, ցանկանում եմ, որ լավ սովորեք, դառնաք գրաճանաչ և խելացի բալիկներ լինեք: Օրվա խորհրդով առջարկում եմ համտեսել Ա տառի թխվածքաբլիթները: