Ա տառի շնորհանդես
Պլան-սեղմագիր
Ամսաթիվ- 20.10.2018թ.
Դասարան- Առաջին
Առարկան- Մայրենի
Ուսուցիչ- Ս. Ա. Գրիգորյան
Դասի թեման- Ա հնչյուն-տառի ուսուցում
Դասի տիպը- Նոր նյութի հաղորդման դաս
Դասի տեսակը- Դաս-միջոցառում /շնորհանդոս/
Դասի կառուցվածքը- ԽԻԿ համակարգով
Դասի կահավորումը- Ա տառի մեծադիր նկար, Ա և ա տառեր՝ տպագիր և ձեռագիր,
նկար-քարտեր, տառադարան, պաստառներ, թեմատիկ մեծադիր նկար,
հանելուկների պատասխաններն ակնկալող առարկաներ և նկարներ,
նկար-բառեր
Դասի նպատակը- ա)Ամրապնդել պատմության, նախադասության, բառի, վանկի և
հնչյունի մասին ունեցած գիտելիքները,
բ) կառուցել պարզ գծապատկերներ,
գ) ծանոթացնել Աա հնչյունի և նրա տպագիր ու ձեռագիր տառի հետ,
դ) կատարել բառի հնչյունային վերլուծություն,
ե) ա հնչյունի ընկալում, տեղի որոշում բառի մեջ,
զ) ստեղծագործական, երևակայական կարողությունների զարգացում:
Ակնկալվող արդյունքները- 1. Կիմանան տառանունը, կկարողանան տարբերել տառը և
հնչյունը,
2. կկարողանան վանկատել բառեր, կտարբերեն միավանկ և բազմավանկ
բառերը,
3. կկարողանան լսել, հասկանալ և ճիշտ վերարտադրել հնչող խոսքը,
4. կկարողանան իրավիճակին համապատասխան ոչ ծավալուն բանավոր
տեքստ կազմել,
5. կկարողանան տրամաբանական հաջորդականությամբ վերարտադրել
նկարի բովանդակությունը,
6. կկարողանան կազմել բառեր, որտեղ ա հնչյունը կլինի բառասկզբում,
բառամիջում և բառավերջում:
Դասի ընթացքը- I. Կազմակերպչական մաս
II. Խթանման փուլ
Մուտքի զրույց
Այսօր հոկտեմբերի 20-ն է, օրն է շաբաթ: Աշնանային մի քիչ ամպամած, մի քիչ արևոտ եղանակ է: Այս օրը թող ձեր հիշողության մեջ մնա որպես պայծառ, ջերմ հիշողություն, որովհետև այսօր սովորական օր չէ, այլ՝ տոնական: Ամպիկներ են լողում երկնքում՝ ուրախ և տխուր ամպիկներ: Գիշերն էլ աստղազարդ երկնքում կառկայծեն աստղիկներն ու լուսինը և կլուսավորեն ձեր ճանապարհը: Թող երկինքը միշտ լինի մաքուր, թող արևը միշտ շողա ձեր գլխավերևում ու թող ձեր ամեն օրը այսօրվա նման տոն լինի: Մեծ տոն՝ լույսի տոն: Այսօր դուք ոտք եք դնում խավարից դեպի լույս տանող ճանապարհի առաջին աստիճանին ու մտնում եք տառերի զարմանահրաշ աշխարհը: Թող այն հարթ ու սահուն անցնի:
-Երեխանե´ր, ինչ պատմեցի ձեզ համար: /պատմություն/
-Քանի որ օրն այսօր տոնական է, մենք ունենք կախարդական հյուրեր: Մեզ հյուր են եկել ջանասեր մեղվիկները: Եկեք տեսնենք թե նրանք ինչ են մեզ հուշում:
Աշակերտ- Նախադասությունները մտքով կապվում,
Դառնում են մի ամբողջություն,
Անվանում ենք այդ ամենը մի բառով՝ պատ-մութ-յուն:
- Կազմված են բառերից,
Ունեն միտք իմաստալից,
Միանում են, կազմում պատմություն,
Անվանում ենք՝ նա-խա-դա-սութ-յուն:
-Կազմված են հնչյուններից,
Թե միացնենք տառ առ տառ,
Անպատճառ կստացվի՝ բառ:
-Թե ասես մասերով,
Ամեն մասն ունի ձայնավոր,
Դու կխոսես՝ վան-կե-րով:
Տեքստից առանձնացնել մի նախադասություն՝ կառուցել նախադասության գծապատկերը և կենդանի մոդելը: Ապա առանձնացնել մի բառ և կազմել գծապատկերը:
-Երեխաներ, մեզ հյուր են եկել նաև կախարդական ծաղիկներ: Եկեք լսենք նրանց:
Աշակերտ – Ծաղիկնե´ր, արթնացե´ք, այսօր մեզ համար մեծ տոն է:
-Այն ով է գալիս, զգուշացեք:
-Այս ինչ գեղեցիկ ծաղիկներ են, մայրիկս շատ կուրախանա:
-Ա˜, ինձ մի պոկիր: Չգիտես, թե ես ով եմ:
-Ո˜ւ, դու ինձ նեղացնում ես:
-Է˜, ով է այս տղան, ով:
-Օ˜, դու մեզ չես լսում:
-Ը, պարզ է, դու մեզ ինչ ընկեր:
-Ի˜, ինչ գործ ունես: Հասկացիր, մենք միայն ծաղիկներ չենք, մենք այբուբենի ձայնավորներն ենք:
-Առանց ձեզ բառ չենք կազմի,
Պարզ ու հստակ չենք խոսի,
Վեց ձայնավոր հնչյուն եք,
Վեց կարևոր ձայն ունեք՝ ա, ու, օ, է, ը, ի:
-Երեխաներ, եկեք երգենք հնչյունի երգը:
Ես հնչյուն եմ, հնչում եմ
Օդում ապրում, շնչում եմ,
Հենց գրեցիր տառ եմ ես
Գիր եմ արդեն բարետես:
-Սիրելի´ երեխաներ, այսքանը մենք սովորել ենք այս մեկուկես ամսվա ընթացքում: Բայց դեռ գրել ու կարդալ չգիտենք, իսկ աշխարհում անթիվ, անհամար գրքեր կան, որոնք մեզ են սպասում:
Հենց այսօր մենք սովորելու ենք այբուբենի տառերը և ծանոթանալու ենք այբուբենի առաջին տառին: Այբուբենը մեր բոլոր տառերի շարքն է, որը մենք միշտ նույն հերթականությամբ ենք արտասանում: Այդ տառերից երկուսի՝ Այբ-ի և Բեն-ի անունով էլ մեր տառերի շարքը կոչվում է Այբուբեն, իսկ մեր առաջին դասագիրքը կոչվում է Այբբենարան:
/Երգել Բարև´, Այբբենարան երգը/:
-Իսկ դուք գիտեք, ով է ստեղծել հայերենի տառերը:/Մ. Մաշտոց/
-Աստծո զորությամբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերենի տառերը և դարձավ մեր առաջին ուսուցիչը: Իսկ թե որն է այբուբենի առաջին տառը մենք կիմանանք, եթե ճիշտ գուշակենք հանելուկները:
Հագին մուշտակ դեղին-մեղին, Ցնցուղի պես է փեշը բաց անում,
Թշնամին է հավի ցեղին: /աղվես/ Ձոր ու հանդեր է հեռվից թաց անում: /ամպ/
Ամբողջ ձմռանն ով է քուն մտնում,
Գարնանն արթնանում ու որսի գնում,
Երբ որ քաղցած է՝ գազազած է խիստ,
Իսկ կուշտ ժամանակ՝ խաղաղ ու հանգիստ: /արջ/
Ինչ ճրագ է չի մարում, Քայլում է հպարտ, մորուքը բոց է,
Աշխարհին կյան՝ է պարգևում: Գլխին սանրաձև կարմիր սղոց է: /աքաղաղ/
Պտտվում է նա անդադար,
Հուրն այդ բարի ու արդար: /արև/
-Երեխանե´ր, եկեք մեկ անգամ էլ կրկնենք մեր հյորերի անունները՝ աղվես, արջ, արև, աքաղաղ, ամպ: Որ հնչյունով են սկսվում մեր հյուրերի անունները /ա հնչյունով/: Ուրեմն, որ տառի հետ ենք այսօր ծանոթնալու /ա տառի/:
Իսկ գիտեք, թե ինչպես է ա տառը դարձել առաջատար:
Աշակերտ- Մի անգամ Այբուբենը տեսավ, որ իր տառերը վիճում էին առաջին տեղում կանգնելու համար: Այբուբենը որոշեց ժողով հրավիրել, որպեսզի միասին լուծեն այդ հարցը:
Եկավ ժողովի օրը, բայց արի՛ ու տես, թե ինչ պատահեց:
Չ-ն՝ չաչանակ, չաչանակեց ու չեկավ:
Ք-ն՝ քնկոտ էր, քնով մնաց, ուշացավ:
Ն-ն՝ նախաճաշ ցանկացավ:
Մ-ն՝ մոռացավ:
Դ-ն՝ դանդաղեց:
Գ-ն՝ գանգատվեց:
Թ-ն՝ թափառեց:
Խ-ն՝ խաղով ընկավ:
Ծ-ն՝ ծուլացավ:
Ճ-ն ճեմելով մինչև եկավ՝ մեր ժողովը վերջացավ:
Ֆ-ն՝ ֆուտբոլի էր գնացել:
Օ-ն՝ օրերն էր շփոթել:
Ժ-ն՝ ժամացույցն էր մոռացել:
Ու գրեթե բոլորը շատ ուշացան այդ օրը : Լույսը երբ բացվեց, աքաղաղը զիլ կանչեց:
,,Ա,, տառը շուտ արթնացավ, հագնվեց, հարդարվեց և ժողովի շտապեց: Միայն Ա տառը եկավ:
Այբուբենը այս ամենը տեսնելով, մեղմ ժպտաց և ասաց, որ անկասկած բոլոր տառերի առաջատարը կլինի Ա տառը՝ արագաշարժ, աշխատասեր:
-Այսպիսով, որն է այբուբենի առաջին տառը /Բացել տառադարանի առաջին դռնակը, ցույց տալ ա տառը՝ տպագիր և ձեռագիր/:
Ա հնչյուն-տառը այսպիսի տեսք ունի /ցույց տալ ձեռքի շարժումներով/, որը կարող է լինել և տպագիր, և ձեռագիր: Տպագիրը հանդիպում ենք գրքերում, իսկ ձեռագիրը մենք պետք է միասին սովորենք գրել: Ա տառն ունի իր անունը՝ Այբ:
Երգել Ա տառի երգը:
III. Իմաստի ընկալման փուլ
Աշակերտները կդիտեն նկար-պատմության մեծադիր նկարը, կկազմեն պատմություն նկարի շուրջ:
Արան իր ընկերների հետ եկել է գյուղ: Նրանք հեռվից հիանում են Արարատ սարով: Սարի գագաթը պատված է հավերժական ձյունով: Վերևում երևում են սպիտակ ամպերը: Պայծառ արևը ժպտում ու ջերմացնում է բոլորին: Հարթավայրում Արարտյան դաշտն է, դաշտում՝ խաղողի վազերը: Գյուղ գնում են կամրջի վրայով: Կամրջի տակով անցնում է գետակը: Կամրջի մոտ կա եկու սլացիկ բարդի, արևածաղիկներ: Աղվեսը գաղտագողի հետևում է աքաղաղին: Ավտոբուսը անցնում է կամրջի վրայով:
Կատարել աշխատանք նկար-բառերի գծապատկերների շուրջ:
IV. Կշռադատման փուլ
Բացիկներում, որտեղ մայրիկներին նվիրված ուղերձ կա, գրել տառը, ապա գունավորել արևը: