Ա տառի ծնունդը
Դաս միջոցառում
Մայրենի I դասարան
Դասի թեման- հնչյուն տառի ուսուցում
Դասի տիպը- Նոր նյութի հաղորդման դաս
Դասի տեսակը- բաց դաս
Դասի նպատակները
*Ամրապնդել պատմության, նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքնեռը
*կառուցել պարզ գծապատկերներ
* ծանոթացնել հնչյունին, նրա ձեռագիր ու տպագիր տառի հետ
*կատարել բառերի հնչյունային վերլուծություն
հնչյունի ընկալում, տեղի որոշում բառի մեջ
ստեղծագործական ,երևակայական կարողությունների զարգացում
Ակնկալվող արդյունքներ
կիմանան տառանունը, կկարողանան տարբերել տառը և հնչյունը
կկարողանան վանկատել բառեր, կտարբերեն միավանկ և բազմավանկ բառեր
կկարողանան լսել, հասկանալ և ճիշտ վերարտադրել հնչող խոսքը
կկարողանան իրավիճակին համապատասխան ոչ ծավալուն տեքստ կազմել
կկարողանան տրամաբանական հաջորդականությամբ վերարտադրել նկարի բովանդակությունը
կկարողանան կազմել բառեր, որտեղ հնչյունը կլինի բառասկզբում, բառամիջում, բառավերջում
Կահավորումը. տառի մեծադիր պատկերը, Մեսրոպ Մաշտոցի մեծադիր նկարը,տառադարան, գրատախտակ, թեմատիկ մեծադիր նկար, նկար բառեր
Դասի ընթացքը.
1. Կազմակերպչական մաս
Աշակերտներին նախապատրաստել աշխատանքի, առաջադրել դասի նպատակներն ու խնդիրները:
Աշակերտների և ուսուցչի փոխադարձ ողջույն, բացակաների ամրագրում, դասասենյակի վիճակի ստուգում, դասին աշակերտների պատրաստվածության ստուգում
Խթանման փուլ
Մուտքի զրույց
Այսօր հոկտեմբերի 14-ն է, օրը` երկուշաբթի: Աշնանային արևոտ եղանակ է: Այսօրը թող ձեր հիշողության մեջ մնա որպես պայծառ, ջերմ հիշողություն, որովհետև այսօր սովորական օր չէ, այլ տոնական;Այսօր նշելու ենք տարեդարձ, բայց թե ո՞ւմ, կիմանաք ընթացքում:
Ուս.- Ո՞րն է մեր դասի թեման
Աշ.-Թե ի՞նչ պաահեց, երբ...
Կպատմեն դասը շարունակելով
Ուս.-Երեխաներ ի՞նչ արեցիք;
Աշ.-
Ոս.-Պատմությունը ինչերի՞ց է կազմված;
Աշ.-
Ուս.-Նախադասությունները կազմված են…
Աշ.-
Ուս.-Եկեք հիմա ասենք հաճելի բառեր:
Աշ.-
Ուս.-Հիմա ասենք քաղաքավարի բառեր;
Աշ.-
Ուս.- Ասեք միավանկ բառեր;
Աշ.-
Ուս.-Հիմա թվարկենք բազմավանկ բառեր:
Աշ.
Ուս.-Երեխաներ, իսկ բառերը ինչերի՞ց են կազմված:
Աշ.
Ուս.- Վանկերը ինչերի՞ց են կազմված:
Աշ.
Ուս.- Ինչպիսի՞ հնչյուններ գիտեք:
Աշ.
Ուս.- Թվարկել ձայնավոր հնչյուններ:
Աշ.
Ուս.- Թվարկել բաղաձայն հնչյուններ:
Աշ.
Ուս.- Այսքանը մենք հասցրել ենք այս մեկ ու կես ամսվա ընթացքում, բայց դեռ գրել ու կարդալ չգիտենք, իսկ ախշարհում անթիվ, անհամար գրքեր կան, որոնք Ձեզ են սպասում:
3. Իմաստավորման փուլ
_Այ, հենց այսօր սկսելու ենք սովորել այբուբենի տառերն ու ծանոթանալու ենք առաջին տառին:
Այբուբենը մեր բոլոր տառերի շարքն է, որը մենք միշտ նույն հերթականությամբ ենք արտասանում: Այդ տառերից երկուսի` «Այբ»-ի ու «Բենի» անունով էլ մեր տառերի շարքը կոչվում է «Այբուբեն», իսկ հայերենի առաջին գիրքը կոչվում է «Այբբենարան»:
Ուս.- Իսկ դուք գիտե՞ք, թե ով է հորինել հայերեն տառերը:
Աշ. Հայերեն տառերը հորինել է Մեսրոպ Մաշտոցը:
-Այո, Աստծո զօրությամբ Մեսրոպ Մաշտոցը արարեց բոլոր տառերը և դարձավ հայերենի առաջին ուսուցիչը: Նրա ստեղծած տառերով հայերը դարձան քաջարի զինվորներ և ամենուր անողոք պայքար մղեցին թշնամու դեմ: Նրանցից 6-ը ձայնավորներ են` ազնվազարմ աղջիկներ, իսկ մյուսները` տղաներ, արիասիրտ, առյուծասիրտ բաղաձայն հնչյունները բոլոր:
Մենք միշտ պետք է հիշենք Մեսրոպ Մաշտոցի սուրբ անունը: Հպարտությամբ պետք է սովորենք ամեն մի տառ, անգիր պետք է իմանանք այբուբենը և լինենք Մեսրոպ Մաշտոցի արժանի թոռնիկները:
Ուս.- Երեխաներ մեզ հյուր է եկել Այբբենիկը:
Ուս.-Այբբենիկ , ի՞նչ ես ուզում:
Այբ.-Ես ձեզ համար ծանրոց եմ բերել: Դրա մեջ ձեզ համար անակնկալ կա: Ծանրոցի հետ բերել եմ ոսկե բանալի, որ բացեք դուռը Այբբենարանի:
Ուս.- Իսկ ի՞նչ կա ծանրոցի մեջ:
Այբ.- Բացեք, կտեսնեք: Այս ծանրոցն ուղարկել են, որ դուք բացեք և կռահեք ձեզ անհրաժեշտ տառը :
Ուս.- Ապրես, Այբբենիկ:
(Տուփից հանում է առաջին առարկան և հարցնում )
Ուս.- Ի՞նչ է սա երեխաներ:
Աշ.- Արև :
_Իսկ սա ի՞նչ է:
_Հաց:
_Էլ ի՞նչ ենք տեսնում:
-Գաթա:
_Հիմա բերեք փորձենք տեսնենք, թե Այբբենիկը ինչու՞ դրանք բերեց մեզ համար:
Կազմենք նախադասություններ:
(Երեխանները կկազմեն մի քանի նախադասություններ:)
ՈՒսուցչուհի- Ի՞նչ նմանություն ունեն արևն ու գաթան:
_Երկուսն էլ կլոր են:
_Ինչո՞վ են տարբեր:
_Գաթան համտեսում են, արևը՝ ոչ:
_Արևը շողեր ունի, գաթան՝ ոչ:
_Երեխաներ բայց չհասկացանք, թե ինչու՞ էր Այբբենիկը բերել սրանք մեզ համար:
-Այբբենի՞կ:
-Չկռահեցիք, ես կարող եմ ձեզ հուշել: Ձեզ անհրաժեշտ տառը արևի սկզբում է, Հացի միջում, գաթայի վերջում:
_Հասկացա՛նք երեխաներ:
Այսօր դուք սովորելու եք Ա տառը:
Երգ (Աշնան երգով ներս է մտնում Աշունը, Պեպենի, Տոտոյի, Շեկոյի հետ)
Աշուն- Սիրելի երեխաներ, ես շատ ուրախ եմ, որ ձեր հյուրն եմ: Երեկ ես տեսա, թե դուք ինչպես էիք հավաքում իմ դեղնացրած տերևները: Այսօր միասին մենք այդ տերևներով կհավաքենք «Ա» տառը:
երգ
Ուս.- Ահա և տպագիր մեծատառ Ա-ն:Այժմ ես ձեզ ցույց կտամ տպագիր փոքրատառ ա-ն:
(Շեկոն, Պեպենն ու Տոտոն թաքուն տանում են ձեռագիր տառը)
Շեկո- Պեպեն, դու՞ վերցրիր տառերը :
Պեպե- Տոտոն է այստեղ այնտեղ նայում, երևի ինքը վերցրած կլինի:
Տոտո- Երկուսդ էլ մեղավոր եք, բա ամոթ չի՞:Բա ամոթ չի՞: Չի’ կարելի սուտ խոսել: Չի կարելի սուտ խոսել: Տվեք տառերը երեխաներին: Դրանք ինձ պետք չեն, ձեզ էլ պետք չեն:
(Անին ու Արան մոտեցան նրանց ու ասացին)
_Շեկո, Պեպեն,Տոտո մենք ձեզ շատ ենք սիրում, ձեզնից ոչ մեկի անունի մեջ ա չկա:
Անի- Իմ անունը սկսվում է Ա տառով:
Արա- Իմ անունն էլ է սկսվում Ա տառով և վերջանում ա տառով:
(Անին և Արան միասին ասում են.)
_Խնդրում ենք տվեք տպագիր ա տառը, որ մնանք լավ բարեկամներ:
_Լա˜վ , լա˜վ, որ խնդրում եք, ձեզ կտանք ա տառը:
-Շատ ապրեք:
Ուս- Նայեք երեխաներ տպագիր փոքրատառ ա: Իսկ հիմա ձեզ ցույց կտամ ձեռագիր մեծատառ Ա, փոքրատառ ա
(գրատախտակին ցույց տալ)
Իսկ հիմա տեսնեմ դուք ինչքան լավ եք կատարում իմ ասածը: Գրատախտակը դնում եք ձեր դիմաց: Ինձ նայեք, հետո կկատարենք:
Սկզբում պահում ենք գրիչները, գրում ենք օդում, հետո գրատախտակին:
Զգուշությամբ բարձրացրեք գրատախտակը և թեքեք:
_Ապրեք, երեխաներ:
_Հետո շա˜տ- շա˜տ տառեր կգրեք, բառեր, խոսքեր, սակայն դրանցից ոչ մեկը երբեք չի լինի այնքան թանկ ու նվիրական, որքան ծուռումուռ գրված ձեր առաջին ա-ն : Նա դեռ փոքրիկ է, մանուկ:
Աշ. 1- Վա˜յ լաց է լինում
-Ա˜, ա˜, ա˜, ա˜,
_էլ չի լացում (գրկից դնում է մանկասայլակի մեջ):
(Մանկասայլակը բերող աղջիկն ասում է)
Աշ.2- Այսուհետև անմահ է Հայաստան աշխարհը և սուրբ Մաշտոցը, քանզի դու ծնվեցիր արևաշող բալիկ, արքայադուստր, ազգապահպան , աննման աղջիկ:
1-Ո՞վ է այդ աղջիկը:
2_Հայ Մաշտոցի աղջիկն է նա:
1_Իսկ ի՞նչ է նրա ազգանունը:
2-Մեսրոպյան է նրա ազգանունը, ինչպես նրա 38 քույր եղբայրներինը:
1_Իսկ ի՞նչ է նրա անունը:
2_Փոքրիկ Ա-ին հայ Մաշտոցը Այբ անունը տվեց:
1_ՈՒրեմն ո՞վ է այս աղջիկը :
2-Այբ Մաշտոցի Մեսրոպյանը :
1_Աչքներս լու˜յս , ծնվեց մեր Այբիկը:
երգ
(Ոտանավորներով գովերգել “Ա”-ին)
Աշխատանք դասագրքի շուրջ:
Աշխատանք սկսել մեծադիր թեմատիկ նկարի շուրջ:
_Ա մեծատառ, ա փոքրատառ ..Ապա երեխաներ ուշադիր նայեք որպեսզի մենք այս նկարից պատմություն հյուսենք:
Ոսկեծամ արևը ժպտում է աշխարհին: Մի փոքրիկ ամպիկ նստել է սարի ուսին և հանգստանում է հսկա բարդու կատարին: Մայր արագիլը իր բույնն է հյուսել: Նա մի ոտքի վրա կանգնած պաշտպանում է իր ձագուկների անդորրը: Հեռվում երևում են Սիսն ու Մասիսը, որոնք միասին կոչվում են Արարատ: Նրանց գլխին ամբողջ տարին հավերժական ձյուն կա: Արարատյան դաշտում բարդիներ շատ կան: Նրանք իրենց կատարները օրորում են քամու թևի տակ: Ալիք-ալիք հոսում է մայր Արաքսը:
Պատմությունը հանձնարարել պատմել սովորել
Հանձնարարել բացել դասագրքերը: Աշխատանք տանել բառերի գծապատկերների շուրջ, ուշադրություն դարձնել Անի և Արա բառերի գրությանը, որոնք գրվում են մեծատառով: Ցուցադրել ձեռագիր -երը բացատրել կազմությունը, կատարել մատների մարզանք: Երաժշտության հնչյունների ներքո գրել -երը: