СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

«Աբու-Լալա Մահարի» պոեմը

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
««Աբու-Լալա Մահարի» պոեմը»


Հայ գրականություն

  · 

«Աբու-Լալա Մահարի» պոեմը Ավ. Իսահակյանը գրել է 1909 թվականին, իր հայրենի գյուղում` Ղազարապատում, ընդամենը երեք գիշերվա ընթացքում:

Պոեմի վերջնական, հանրածանոթ տարբերակը Իսահակյանը սկսել է գրել 1909 թվականի օգոստոսի 30-ին, ավարտել` 1910 թվականի ապրիլի 4-ին:

Հետաքրքիր է պոեմը հղանալու պատմությունը, որի մասին պատմել է ինքը` Իսահակյանը. «…Բանտից դուրս էի եկել գրավականով, բայց դեռ դատի տակ էի: Ալեքպոլից գնացքով Երևան էի գալիս:

Նահանգական վարչության կողմից կանչված էի հարցաքննության:

Մեքենավարը ծանոթ գյումրեցի էր, անցել էի մոտը, կանգնել լոկոմոտիվի վրա, նայում էի հեռուն` առաջ սուրացող գնացքի ուղղությամբ ու խորհում էի` գնացքն այսպես սուրար միշտ, անդադրում, տաներ ինձ հեռու, բոլոր պետություններից, իշխաններից ու օրենքներից, դատից ու դատարանից հեռու, հեռու…

Եվ երբ գնացքը Սարդարապատի անապատը մտավ, կիսամթնում հորիզոնի վրա ուրվագծվեց ուղտերի մի քարավան, «Աբու-Լալայի» պատկերը պատրաստ էր…: