СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աֆորիզմներ մարդկանց մասին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Աֆորիզմներ մարդկանց մասին»

► Խառնվածքից զուրկ մարդը չի կարող ո՛չ նկարիչ լինել, ո՛չ բազմակողմանի մարդ, ո՛չ էլ ընդհանրապես մի մարդ, որը ինքնամոռաց կարող էր տարվել գիտական կամ գեղարվեստական պրոբլեմով:-Լեոնարդո Դա Վինչի

► Ես չեմ սիրում ամբարտավան մարդկանց, ովքեր իրենց բարձր են դասում մյուսներից: Այնպես ես ուզում տալ նարնց ռուբլի, և ասել. -Իմանաս քո գինը, կվերադարձնես մանրը:-Լև Տոլստոյ

► Մարդ չպիտի ենքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի ենքան դառը լինի որ թքեն:-Հրանտ Մաթևոսյան

► Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ:-Լառոշֆուկո

► Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ:-Հովհաննես Թումանյան

► Խելացի մարդը միշտ համաձայնվում է մեկ ուրիշ խելացի մարդու հետ, իսկ հիմարը սովորաբար չի համաձայնվում ոչ խելացու, ոչ էլ հիմարի հետ:-Արիստոտել

► Չկա այնպիսի մարդ, որ կատարյալ լինի:-Պլատոն

► Մարդու մեջ բարությունը ձեռքբերովի է, հետևաբար մարդը կարող է ձեռք բերել նաև չարություն, ինչպես որ օդը արևածագի ժամանակ կարող է ստանալ լույս և լուսավորել, իսկ արևամուտից հետո կորցնում է այն և խավարում:-Դավիթ Անհաղթ

► Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրևային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արևը:-Գուրգեն Մահարի

► Այն մարդը, որը ոչ մի անգամ դեռ չի մտածել փողի, պատվի, ազդեցիկ կապերի ձեռքբերման, պաշտոնների մասին, մի՞թե նա կարող է ճանաչել մարդկանց:-Ֆրիդրիխ Նիցշե

► Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի, ուժեղները այն ստեղծում են:-Մաքսիմ Գորկի

► Որքան ավելին լինես, քան էիր, այնքան ավելի մեծ մարդ կլինես:-Ուիլյամ Շեքսպիր

► Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ:-Ֆիլիպ Չեստերֆիլդ

► Որքան ավելի շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն թաքցնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ կնկատեք դրանք շրջապատող աշխարհում:-Մայր Թերեզա

► Ամենամեծ հայտնագործություններից մեկը, որն անում է մարդն իր համար, այն է, որ նա բացահայտում է, որ ի վիճակի է անել այն, ինչի մասին վախով մտածում էր, որ դա գերազանցում էր իր ուժերը:-Հենրի Ֆորդ

► Մարդուն կարելի է իշխել միայն իր հավատքի միջոցով, ոչ թե ձեր:-Բեռնարդ Շոու

► Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել:-Լ. Ֆոյերբախ

► Քչախոս մարդուն շատերը երկար ժամանակ խելոք են համարում, նման այն բանի, ինչպես հանգիստ բնավորությունը հաճախ ընդունվում է իբրև ուժեղ:-Բյոռնե

► Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել:-Ջոնաթան Սվիֆթ

► Դուք ենթադրում եք, որ հիմարացրիք այդ մարդուն, իսկ նա ոչինչ էլ չնկատեց, դե, իսկ եթե միայն ձևացրե՞ց, թե չնկատեց, այդ դեպքում ո՞վ է ավելի շատ հիմար վիճակում՝ դու՞ք թե՞ նա:-Ժան դը Լաբրյուեր

► Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ:-Պլատոն