СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոս Մեծի մասին պահպանված փաստաթուղթ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոս մեծի մասին տեղեկություններ պահպանող փաստաթուղթ, որը գլանի ձև ունի:

Просмотр содержимого документа
«Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոս Մեծի մասին պահպանված փաստաթուղթ»






Կյուրոսի գլան


Պահպանված քիչ տեղեկույթի աղբյուր, որը, հնարավոր է, թվագրված է անմիջականորեն Կյուրոսի ապրած ժամանակով (պարս․՝ استوانه کوروش), փաստաթուղթը կավե գլանի ձև ունի, որը գրված է աքքադերեն սեպագրով։ Այն դրված է Էսագիլի հիմքում (Մարդուկի տաճարի հիմքում՝ Բաբելոն), կառուցված է մ․թ․ա․ 539 թվականին՝ պարսկական նվաճումից հետո։ Գլանը գտնվել է 1879 թվականին և հիմա պահպանվում է բրիտանական թանգարանում։

Գլանի տեքստը դատապարտում է Բաբելոնյան թագավորին՝ Նաբոնիդին որպես անբարոյականի, իսկ Կյուրոսին դրվատում է որպես գլխավոր աստծուն՝ Մարդուկին հաճելի: Այն նկարագրում է, թե ինչպես Կյուրոսը բարելավել է Բաբելոնի քաղաքացիների կյանքը, կազմակերպվել տեղահանված ժողովուրդների հայրենադարձությունը, վերականգնել տաճարները։

Թեև տեքստում հստակ չի նշվում, սակայն հրեաների հայրենադարձությունը՝ «բաբելոնյան գերխնդիրը», մեկնաբանվել է որպես Կյուրոսի ընդհանուր քաղաքականության մի մասը.

1970-ական թվականներին Իրանի շահը Կյուրոսի գլանը համարում է քաղաքական խորհրդանիշ, որպես Իրանական միապետության 2500 տարիների տոնակատարության խորհրդանիշ[ և պնդում է, որ դա եղել մարդկության պատմության մեջ մարդու իրավունքների առաջին խարտիան: Այդ տեսակետը վիճարկելի է մի քանիսի կողմից որպես բավական անախրոնիկ և միտումնային։ Գլանը համարվում է Իրանի մշակութայի ինքնության բաղկացուցիչ մաս; Գլանն ընդգծում է Կյուրոսի ընդունված լինելը՝ համեմատելով նրան բաբելոնյան նախկին կառավարողի հետ՝ ընդգծելով նրա արժանիքները:

Կյուրոսը ստեղծել էր բազմապետություն կայսրություն՝ Պասարգադ, Բաբելոն, Սուսա և Էքբատան։ Նա թույլ է տվել որոշակի քանակության շրջանային ինքնավարություն ամեն նահանգում որպես սատրապություն։ Սատրապությունը եղել է վարչական միավոր` սովորաբար կազմված աշխարհագրական հիմքի վրա։ Սատրապ կառավարիչը եղել է թագավորի վասալը, որը կառավարել է շրջանը, վերահսկել է ռազմական գործը և կարգուկանոն հաստատել։ Պետական քարտուղարը պահպանել է պաշտոնական գրագրությունները։ Գեներալը և պետքարտուղարը անմիջականորեն ենթարկվել են սատրապին։

Իր կառավարության շրջանում Կյուրոսը լայն վերահսկողություն էր նշանակել նվաճված թագավորությունների վրա` հետևելով ոչ շատ առաջ նվաճված տարածքներին կառավարող սատրապներին։ Այն շարունակվել էր նրան հաջորդող Դարեհ I-ի օրոք: Իր ռազմական փորձի շնորհիվ Կյուրոսը ստեղծել է կանոնավոր բանակ` ներառյալ Անմահների գունդը, որը բաղկացած էր 10,000 փորձառու զինվորից։ Նա ձևավորել է նաև իննովացիոն փոստային համակարգ ամբողջ կայսրությունում` հիմնված մի քանի փոխանցման կայանների վրա, որը կոչվում էր Չափար Կանե:

Կյուրոսի նվաճումներով սկսվել է կայսրության ստեղծման նոր դարաշրջան։ Կայսրության մեջ էր մտնում տասնյակ երկրների բազմություն` իրենց կրոններով և լեզուներով։ Դրանք գտնվում էին մեկ վարչական կառավարման ներքո` ենթարկվելով կենտրոնական կառավարմանը։ Այս համակարգը գոյատևել է դարերով և պահպանվել է նաև Սելևկյանների հարստության ժամանակաշրջանում, ինչպես նաև ավելի ուշ իրանական դինաստիաների` ներառյալ պարթևների և Սասանյաններ: