СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ակադեմիական տարի

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Ակադեմիական տարին դպրոցն ավարտելու ու բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու ընդմիջման տարին է, որը նպատակաուղղված է բարձրագույն կրթության ստանալու վերաբերյալ տեսակետների ձևավորմանը: Այդ շրջանում անցկացվում են առաջադեմ ակադեմիական դասընթացներ, արտադասարանային դասընթացներ, ինչպես նաև ոչ ակադեմիական դասընթացներ:

Просмотр содержимого документа
«Ակադեմիական տարի»

Ակադեմիական տարի

Ակադեմիական տարին դպրոցն ավարտելու ու բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու ընդմիջման տարին է, որը նպատակաուղղված է բարձրագույն կրթության ստանալու վերաբերյալ տեսակետների ձևավորմանը: Այդ շրջանում անցկացվում են առաջադեմ ակադեմիական դասընթացներ, արտադասարանային դասընթացներ, ինչպես նաև ոչ ակադեմիական դասընթացներ: Դրանցից են` մաթեմատիկայի նախաբուհական պարապմունքները, լեզվի ուսուցման դասընթացներ, մասնագիտությունների ուսումնասիրություններ, տարբեր երկրների արվեստի ուսումնասիրում և ճանաչում, կամավորական աշխատանք, ճանապարհորդություն, պրակտիկաներ, սպորտ, մշակութային փոխանակումներ և այլ միջոցառումներ:

Պատմություն -1967 թվականին Project Trust-ը առաջին անգամ երեք կամավորների ուղարկեց Եթովպիա Մեծ Բրիտանիայից: 1972թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրվել է «Gap Activity Projects», սակայն 2008 թվականին այն վերանվանվեց «Lattitude Global Volunteering»: 1973 թվականին Graham "Skroo" Turner-ը ստեղծեց Topdeck- ը, առաջին տուրիստական օպերատորներից մեկը: 1978 թվականին Ուելսի արքայազնը և գնդապետ Ջոն Բլաշֆորդը կազմակերպեցին այն, ինչ այժմ հայտնի է որպես Raleigh International, սկսելով Operation Drake-ը, Sir Francis Drake երթուղու շրջանակներում: Միացյալ Նահանգներում ակադեմիական տարվա ստեղծման գաղափարը խթանվեց Կոռնելիոս Հ. Բուլլի կողմից 1980թվականին, որպեսզի ուսանողները ավելի շատ ժամանակ հատկացնեն իրենց հստակ որոշումների կայացմանը[1]: 2016 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստր Մալիան հայտարարեց ուսումնական տարվա իր ծրագրերի մասին[:

Ըստ երկրի

Ավստրալիա և Նոր Զելանդիա

Ավստրալիացիները և Նոր Զելանդացիները երիտասարդ տարիքում ավանդաբար ճանապարհորդում են արտասահմանյան երկրներում: Երբեմն դա սահմանվում է մեկ տարի ժամկետով, բայց հաճախ նրանք երկար ժամանակ են անցկացնում արտասահմանում: Եվրոպան ու Ասիան համարվում են երիտասարդների ակադեմիական ճամփորդության հիմնական երկրները: Այլ երկրներից ճամփորդության մեկնած շատ երիտասարդներ Ավստրալիայում հասցնում են ինքնակրթությամբ զբաղվել:

Բելգիա

Time Credit համակարգը Բելգիայում տալիս է հնարավորություն, որ երիտասարդները մեկ տարի առանց աշխատելու անցկացնեն այս երկրում: Սա միտված է այն հանգամանքին, որ երիտասարդները, առանց վախի, առանց աշխատանքն իրենց գոյությունն ապահովող միջոցի գիտակցության, հանգիստ ապրեն և զբաղվեն իրենց համար ավելի կարևոր խնդիրների լուծման գործով:

Դանիա

Դանիան ձգտում էր ակադեմիական տարվա համար սահմանափակումներ մտցնել հատկապես այն երիտասարդների համար, ովքեր հրաժարվում էին հետագա կրթություն ստանալուց: Նրանց արգելում էր մեկլել արտերկիր, աշխատել ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: 2006 թվականին հայտարարվեց, որ ակադեմիական հանգստի մեկնող ուսանողների թիվը անհամեմատ կրճատվել է: 2009 թվականին դանիական կառավարությունը նոր օրենք է մշակել, որի համաձայն բոնուս են ստանում այն ուսանողներն, ովքեր չեն օգտվել ակադեմիական ուսումնական տարվա հնարավորություններից:

Հանա

Գանայում բոլոր շրջանավարտներին հնարավորություն է տրված` ունենալ ակադեմիական տարի օգոստոսից օգոստոս, չնայած դա չի համարվում պարտադիր պայման:

Իսրայել

Իսրայելում տղամարդկանց համար պարտադիր պայման է արտերկրում ակադեմիական կրթություն ստանալը, հատկապես, եթե նրանք անցնելու են ծառայողական աշխատանքի: Բացի այդ, Իսրայելը համարվում է արտասահմանյան շատ երկրների երիտասարդների ուսումնառության հայտնի երկիրը[3]: Ամեն տարի այստեղ հյուրընկալվում են շուրջ 10000 երիտասարդներ տարբեր երկրներից:

Ճապոնիա

Աշխատանքային պրակտիկան, որն ընդունված է շրջանավարտների համար, առաջարկելով աշխատատեղ դպրոցն ավարտելուց հետո, այդպիսի ակադեմիական տարին անսովոր է ճապոնիայի համար:

Նիգերիա

Սովորաբար, նիգերիացիները,քոլեջն ավարտելուց հետո, մեկ տարվա ընթացքում անցնում են հանրային ծառայության: Այն սկսվում է երեքշաբաթյա ռազմական ճամբարից, որտեղից նրանք տեղափոխվում են կառավարության գրասենյակ` տարվա մնացած ժամանակահատվածում աշխատելու համար: