Ակտիվ, ինտերակտիվ ուսուցման էությունը
ՈՒսուցման պրոցեսում տարբերում են դասավանդման պասիվ, ակտիվ և ինտերակտիվ մեթոդներ:
Պասիվ մեթոդ
Այս դեպքում դասախոսը/ուսուցիչը/ հիմնական գործող անձն է, որը ղեկավարում է դասընթացը, իսկ ուսանողները /աշակերտները/ պասիվ լսողներ են: Ուսուցիչ աշակերտ կապը իրականացվում է հարցումների, թեստերի, ստուգողական աշխատանքների միջոցով: Այս մեթոդը քիչ էֆեկտիվ է: Դրա առավելությունը միայն սահմանափակ ժամանակում նյութի մեծ ածավալի մատուցումն է:
Ակտիվ մեթոդները հիմնված են ուսուցիչ աշակերտ համագործակցության վրա, այսինքն ուսուցիչը և աշակերտը հավասարապես մասնակցում են ուսումնական պրոցեսին:
Ակտիվ մեթոդ
Աշակերտները պասիվ լսողներ չեն, այլ ակտիվ մասնակիցներ են:
Ակտիվ մեթոդների նպատակն է՝ բոլոր պրոցեսների (խոսք, հիշողություն, երևակայություն) օգտագործումն գիտելիքների, հմտությունների յուրացման համար: Աշակերտը գիտելիք է ստանում տարբեր աղբյուրներից ինֆորմացիայի վերլուծման արդյունքում: Ակտիվ ուսուցման մեթոդները սովորելու, ճանաչողական ակտիվ գործունեություն ծավալելու ուղիներն են, ինչի համար աշակերտները պետք է մտածեն, ստեղծագործեն:
Ինտերակտիվ մեթոդը կարելի է համարել ակտիվ մեթոդների առավել ժամանակակից ձև:
Այս հասկացությունը ծագել է անգլերեն «interact», «inter- փոխադարձ», «act-գործել» բառերից:
Ինտերակտիվ ուսուցումը դա երկխոսությամբ ուսուցում է, որի ընթացքում աշակերտները համագործակցում են ոչ միայն ուսուցչի, այլև միմյանց հետ:
Ինտերակտիվ ուսուցման ժամանակ ուսուցիչը նոր գիտելիքներ փնտրելու իր հանձնարարություններով մասնակիցներին ուղղորդում է անկախ հետազոտությունների կատարմանը.
Ուսուցչի ֆունկցիաներն են՝
Բացատրել սպասվելիք աշխատանքի նպատակը: Դասի սկզբում հայտարարել թեման և քննարկվող հարցերը:
Բաժանել աշակերտներին խմբերի և տալ հանձնարարություններ:
Չթողնել առանց ուշադրության սխալ մեկնաբանությունները, սակայն միևնույն ժամանակ միանգամից չտալ ճիշտ պատասխանը:
Հետևել, որ քննադատվի միտքը, կարծիքը, այլ ոչ թե միտքը արտահայտող աշակերտը:
Օգնել աշակերտներին գալ ընդհանուր եզրահանգման և դասի վերջում անել եզրակացություններ, որոնք ունեն պրակտիկ և ընդհանուր նշանակություն:
Ուսուցչի ֆունկցիան աշակերտների ինքնուրույն աշխատանքի կազմակերպումն է: Հայտնի է, որ նոր բան սովորելիս մարդը թույլ է տալիս սխալներ, ուսոցչի խնդիրը կայանում է նրանում, որ աշակերտը ուսումնական պրոցեսում կատարված սխալները ուսումնասիրի, վերլուծի և հետագայում մասնագիտական գործունեության ժամանակ թույլ չտա:
Ինտերակտիվ մեթոդները կիրառելիս, ուսուցիչը դադարում է լինել տեղեկատվության հիմնական տեղեկատու, միայն կարգավորում կազմակերպում է գործընթացը, տալիս խորհրդատվություն:
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԱՍԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Ինտերակտիվ դասի սկզբունքներն են՝
Բոլոր մասնակիցները հավասար են
Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իր կարծիքը ներկայացնել ցանկացած հարցի վերաբերյալ
Աշխատանքի մեջ պետք է ներգրավված լինեն բոլորը
Ոչ մի աշակերտ չի քննադատվում
Պետք է հոգալ մասնակիցների հոգեբանական պատրաստվածության մասին. խոսքը գնում է նրա մասին, որ ոչ բոլոր մասնակիցներն են հոգեպես պատրաստ ներգրավվելու այս կամ այն աշխատանքի մեջ: Այս առումով օգտակար է գովքը, ակտիվ մասնակցության ինքնադրսևորման համար:
Ուսուցիչըը պարբերաբար ակտիվացնում է աշակերտների համագործակցությունը, հանում մասնակիցների միջև առաջացած լարվածությունը:
Քննարկման ընթացքում անկանխատեսելի դժվարությունների դեպքում ուսուցիչը միջամտում է:
Ակտիվ օգտագործվում է տեխնիկական ուսուցման միջոցներ՝ սլայդներ, ֆիլմեր, տեսահոլովակներ:
Հաղորդակցությունը իրականացվում է ուսուցչի կողմից ձևակերպված կանոնների համապատասխան:
Ինտերակտիվ մեթոդների կիրառման դրական արդյունքներն են՝
Ինտերկտիվ ուսուցման մեթոդները թույլ են տալիս ակտիվացնել գիտելիքների յուրացման գործընթացը և դրանց ստեղծագործական կիրառումը գործնական խնդիրների լուծման համար:
Ինտերկտիվ ուսուցումը մեծացնում է աշակերտների մոտիվացիան, ներգրավվածությունը քննարկվող խնդիրների լուծման մեջ, ինչը մեծացնում է
հետաքրքրությունը, հուզական խթան է հանդիսանում հետագա որոնման գործունեությանը, խրախուսում է նրանց կոնկրետ գործողությունների:
Ձևավորում է ինքնուրույն տեղեկատվություն գտնելու, վերլուծելու կարողությունը:
Զարգացնում է մյուսների տեսակետը լսելու, համագործակցելու կարողությունը:
Աշակերտների դիրքորոշման մշտական արտահայտությունը վերացնում է սխալի վախը՝ քանի որ նույնիսկ սխալ արտահայտությունը չի պատժվում բացասական գնահատականով:
Համատեղ գործնեությունը նպաստում է ոիսոիցչի հետ վստահելի փոխհարաբերությունների առաջացմանը:
Կիրառելով ինտերակտիվ մեթոդներ և տեխնոլոգիաներ ուսուցիչները հնարավորություն ունեն զարգացնել աշակերտների ստեղծագործական, կրեատիվ մտածելակերպը: Դա ընդունակություն է գտնել նոր, օրիգինալ, ստանդարտ մտածելակերպից դուրս մտքեր,
2