Ամանորը անտառում_
Վարագույրը փակ է: Հնչում է երաժշտություն,դահլիճի լույսերը վառվում են ,բացվում է վարագույրը: Կաչաղակը, ծրարը ձեռքին ներս է վազում ու երգում:
-Հե~յ,անտառի բնակիչներ,մեծ ու փոքր ապրողներ:Հավաքվեցե’ք,շուտ եկե՛ք,դեպի բացատ շտապեք;Ուրախ լուր եմ ձեզ բերել,Ձմեռ Պապն է մեզ գրել,Ձյունանուշի հետ միասին ,հյուր են գալու մեզ կրկին:
/Կենդանիները վազելով, տարբեր կողմերիցներս են մտնում:/
Բոլորը միասին – Ի՞նչ է պատահել,ի՞նչ է պատահել:
Արջ- Դե՛կաչաղակ ,ի՞նչ լուր ես բերել , որ այդպես երգում ես: Տու՛ր տեսնեմ նամակը:
Կաչաղակ-Խնդրեմ ,մեր ավագ ընկե՛ր, բացի՛ր և կարդա՛:
/Արջը բացում է նամակը և բարձրաձայն կարդում, կուլիսներից լսվում է Ձմեռ Պապի ձայնը/:
Ձմեռ Պապ-Սիրելի անտառի բնակիչներ: Անչափ կարոտել եմ բոլորիդ և ուրախ եմ, որ շուտով հանդիպելու ենք, որպեսզի միասին դիմավորենք ամենասպասված և անակնկալներով լի տոնը՝ Ամանորը: Դե, ՛մինչ հանդիպում:
/Կենդանիները ուրախ սկսում են բացականչել և թռչկոտել/:
Բոլորը միասին- Ուռա~ ,ուռաա~:
Կենդանիների պար…….
/Պարի ավարտին հնչում է երաժշտություն,ներս են մտնում գայլն ու աղվեսը/:
Գայլ-Պա՜հ,պա՜հ ,այս ինչ ուրախությու՜ն է,իրավիճա՞կ է փոխվել անտառում:
Աղվես-Փաստորե՛ն ,գայլ,էլի՞ինչ-որ բանից ուշացել ենք: Տեսնե՜ս հիմա ի՞նչն է սրանց այսքան զվարճացրել, այս ձմեռ օրով: Ինչ-որ մեկը մեզ կբարեհաճի՞ բացատրել:
Բու- Նա՛խ բարև ձեզ,հետո ոչ թե սրանց ,այլ անտառի բնակիչներին, ընկերներին:
300 տարի է սովորեցնում եմ , իսկ ոմանք այդպես էլ ոչինչ չսովորեցին:
Գայլ-Է՜,դուք էիք աղմկում, մեզ ինչու՞եք մեղադրում:
Նապաստակ-/զգույշ մոտենալով/-Սովորե՛ք հարգալից խոսել: Եվ, եթե կարելի է՝ առանց հեգնանքի:
Աղվես -/հանդգնորեն/-Որ երկարականջ եք, դա գիտենք, բայց որ լեզուներդ էլ է երկար՝ նոր իմացանք:
Սկյուռ- /Ընկերներին ետ բերելով/-Նրանք միշտ էլ այսպիսի վատ վարք են դրսևորում:/դիմելով դահլիճին/-Հասկացողին մի՛ն ասա, չհասկացողին՝ հազար ու մին:
Գայլ- /վրա է տալիս/ -Դու՛ք էիք մնացել մեզ խրատեիք…
Արջ-/բարկանալով/- Դե՛բավական է…,վե՛րջ տվեք ձեր ամբարտավան պահվածքին:
Քոթոթ-/արջի ետևից/ -Բավակա՛ն է,բավակա՛ն է…Համբերությունից հանեցիք մեզ: Ինչքա՜ն կարելի է:
Արջ-/քոթոթին ետ մղելով/-Ուզում եք իմանալ, թե ինչու՞ էինք ուրախանում ու պարու՞մ…/ոգևորված/ որովհետև Ձմեռ Պապից նամակ ենք ստացել:
Քոթոթ-Ձմեռ Պապը հյու՜ր է գալու,.հյու՜ր է գալու…
Բու-Հիմա լրացուցիչ խոսելու ժամանակը չէ, լուրջ գործեր ունենք անելու: Պետք է անտառը կարգի բերենք, պատրաստվենք հյուրասիրության:
Գայլը-/մեղանչելով/ -Ընդամենը հարցրեցինք, թե ինչ ուրախություն է:
Աղվես-Իսկապես, կարող էիք ավելի շուտ հայտնել այդ ուրախ լուրը /դիմելով ոզնուն/, ի՞նչ կասես ոզնի:
Եղնիկ-/հրելով ոզնուն/ -Ոզնի՜,ոզնի, դու մեզ չե՞ս լսում:Մի բան էլ դու՛ ասա:
Ոզնի-/կարծես արթնանալով/ -Ի՞նչ եք ուզում.որ ասեմ,ես դեռ ուզում եմ հասկանալ, ինչու՞ եք այսքան աղմկում: Չէ՞ որ ամեն ինչ այնքան լավ՜սկսվեց:
Եղնիկ-Ու դեռ կշարունակվի, այդպես կարծում եմ: Պետք է վստահ լինենք,որ մեր անտառում անավարտ թողած գործեր չունենք:
Նապաստակ-Իսկ եթե ունենք էլ, ապա պետք է մինչև Ձմեռ Պապի գալը ավարտին հասցնենք:
Գնամ աղցանի հյուրասիրության համար անհրաժեշտ բանջարեղեն բերեմ: /դուրս է գալիս/
Եղնիկ-Կեցցե՛ս, նապաստա՛կ, ես էլ եմ առաջարկում գործի անցնել: Ես չորացած ծառի ճյուղերով կմաքրեմ անտառի ճանապարհները: /Իրեն-իրեն որոշումներ կայացնելով հեռանում է;
Սկյուռ-Քանի որ ես անտառի տնտեսուհին եմ, իմ հավաքած պաշարից կբերեմ մի լի՜քը զամբյուղ և կհյուրասիրեմ բոլորին: / դուրս է գալիս:/
Ոզնի-Ես հյութալի տանձ ու խնձոր կբերեմ:
Երգ /երգելով հեռանում է:/
Արջ-Դե մենք էլ դատարկ ձեռքերով չենք գա, ձեզ համար կբերենք անուշ մեղր; /Դիմելով քոթոթին/ -Այնպես չէ՞, իմ սիրելի քոթոթ:
Քոթոթ –Այո՛,այո՛…շա՛տ անուշ և շատ համե՜ղ:/Արջերը հեռանում են/
Գայլ-Աղվե՛ս,իսկ մենք ի՞նչ անենք:
Աղվես-Մե՞նք, /շրջվում են ու մոտենում բվին/- Բու՛, միգուցե մեզ մի խորհու՞րդ տաս:
Բու- Ա՜հ, իհարկե, ես էլ կարող եմ իմ խորհուրդներով օգտակար լինել: Ձեզ խորհուրդ կտամ խոսելուց կամ ինչ որ բան անելուց առաջ մտածել: Կարող եք միասին վերլուծել ձեր սխալները և ընկերներին այլևս անտեղի չնեղացնել:
Լսվում են ոտնաձայներ:
Բու-Բայց սպասեք, այս ի՞նչ շշուկներ են հեռվից լսվում:
/Կաչաղակի ձայնը քիչ-քիչ բարձրանում է և նա տագնապած ներս է մտնում/:
Կաչաղակ-Գու՜յժ, գու՜յժ, վա՜յ, վախեցա՜, վախեցա՜…Շուտ, շու՚տ հավաքվե՜ք:
Կենդանիները, լսելով կաչաղակի աղմուկը, չորս կողմից վազելով գալիս են բացատ, ամեն մեկը իր ձեռքին բերելով խոստացածները:
Արջ –Ի՞նչ է պատահել կաչաղա՛կ: Ի՞նչն է քեզ այդպես վախեցրել:
Նապաստակ-Ինչը՝ ինչը: Երևի իր շողքից է վախեցել ինձ նման: Հա՛-հա՛-հա՛… /ծիծաղելով/:
Եղնիկ-Ես կաչաղակին այսքան շփոթված չէի տեսել:
Ոզնի –Կաչաղա՛կ, երեսիդ գույն չկա:
Կաչաղակ –Ի՞նչ գույն, ի՜նչ գույն, գույնը հիմա կգա՜ կտեսնեք:/Լեզուն կապ ընկնելով, կցկտուր, թերի բառերով/: Երկու՛ երկար, երկու՛ կարճ, գրպանո՜վ: Մե՛կը սև-սև, կլո՜ր սպիտա՛կ /ցույց է տալիս փորի հատվածը, շրջվում է դեպի արջը և նրան ցույց տալով ասում/ քեզ նման է, չէ՛, չէ՛/ քեզ նման չէ՛, չե՛մ հասկանում /մոլորված/…
Բոլորը միասին-Քո ասածներից ոչ մի բան էլ չհասկացանք/զարմացած/:
Կաչաղակ-Գալի՜ս են ,մոտենում են ,հիմա կտեսնե՛ք …
/Հնչում է երաժշտություն , ներս են գալիս կենգուրուն,պանդան,կատվառյուծը և թութակը, վախեցած, մեջք-մեջքի տված, կուչ գալով, կանգնում են կենտրոնում /:
Գայլն ու աղվեսը զգուշությամբ մոտենում են և սկսում են հոտոտել:
Աղվես- Ֆու՛, ի՜նչ տհաճ հոտ է գալիս/հետ քաշվելով/:
Գայլ- Այոոոո՜ո, այրվա՞ծ, թե խանձված կաշվի հոտ եմ առնում:
Արջ- /Մոտենում է պանդային և զարմացած, հեգնախառն ասում/-ե՛ս եմ, ես չե՛մ, ինձ նման է ու նման չէ՛, /ծիծաղելով ետ է քաշվում/:
Սկյուռ-—Մեծ կատու է ներկված, պոչն էլ խանձված:
Ոզնի—Ի՜նչ փնթին է, տեսնես քանի՞օր չի լողացել:
Եղնիկ – Ի՞նչ անսովոր մարմին ունի այս մյուսը,ոտքերի կեսը չկա, տեսնես ինչպե՞ս է վազում և այդ գրպանը ինչի՞համար է:
Քոթոթ-Մայրի՛կ, մի տես այս գույնզգույն, չգիտեմ ինչը, գլուխը այս ու այն կողմ է անընդհատ պտտեցնում:
Նապաստակ--Բա ի՜նչ տարօրինակ սանրվածք ունի:
Ու բոլորը սկսում են բարձր ծիծաղել :
Երաժշտություն
Ոզնի-Այսքան ծիծաղում ենք, բայց նրանք չեն արձագանքում, կարո՞ղ է խոսել չգիտեն կամ էլ մեզ չեն հասկանում:
Բու—Հանդարտվե՛ք բոլորդ /խիստ տոնով/ : Չե՞ք տեսնում, որքան վախեցած են նրանք: 300 տարի շարունակ դաստիարակում եմ, բացատրում եմ, էլի չեք հասկանում, որ անծանոթներին չեն ծաղրում, այլ փորձում են շփվել նրանց հետ:
Արջ—Բուն ճի՛շտ է ասում, պետք է պարզենք, թե ովքեր են և ինչպես են հայտնվել մեր անտառում:
Եղնիկ –Կաչաղա՛կ ջան , դու աշխարհ տեսած ես, մի հարցրու, ովքե՞ր են, ի՞նչն է նրանց այստեղ բերել:
Կաչաղակ –/ֆրանսերեն լեզվեվ հարցեր է տալիս/ Qui êtes -vous ? Comment vous êtes arrivés ici ? Ովքե՞ր եք,ինչպե՞ս եք այստեղ հայտնվել:
Թութակ- /վերջին բառերը կրկնում է/ arrivés ici ,arrivés ici?
/Անծանոթները նայում են իրար և ուսերը թոթվելով շարունակում են լռել/
Կաչաղակ --Այս լեզուն չեն հասկանում, նրանք ֆրանսերեն չգիտեն:
Աղվեսը ժպտալով մոտենում է:
Աղվես –Скажите пожалуйста, кто вы, откуда, что вас привело в наши края? Почему вы такие смешные и странные?
Թութակ-/Կրկնում է/ -Смешные и странные, смешные и странные..
Կենգուրուն -/Կոտրտված ռուսերենով/ -Мы не понимает , не знает зачем, почему обесняет.
Պանտերան /Առաջ է գալիս և անգլերեհ հարցնում/ -Does anybody here speak English?
Սկյուռը և ոզնին իրար հերթ չտալով սկսում են խոսել անգլերեն
Սկյուռ 1-Որևէ մեկը խոսու՞մ է անգլերեն:
Ոզնի- English? Yes, we can understand you.
Սկյուռ 1-Այո,՛մենք կարող ենք ձեզ հասկանալ:
Ոզնի- Tell about you and we’ll translate to our friends.
Սկյուռ 1- Պատմեք ձեր մասին, մենք կթարգմանենք մեր ընկերներին:
Ոզնի-/դիմելով դահլիճին/ Ի՜նչ լավ է, որ մենք անտառային դպրոցում անգլերեն ենք սովորել:
Գայլը-/Թեքվում է դեպի դահլիճը /-Ի՞նչ իմանայի, որ դպրոց հաճախելը, լեզու սովորելը, կարևոր է և մի օր ինձ պետք կգար:
/Երաժշտություն/
Կենգուրու/անգլերեն/-There was a big catastrophe in our forest where so many animals live.
Թութակը կրկնում է - animals live.
Սկյուռ / թարգմանում է/- Մեր անտառում, որտեղ շատ կենդանիներ էին ապրում, մեծ աղետ է եղել:
Պանդա-/անգլերեն/-All the forest was on fire. Some of the animals were not saved .
Ոզնի /թարգմանում է - Ամբողջ անտառը հրդեհվեց: Կենդանիներից մի մասը չփրկվեցին:
Պանտերա /անգլերեն/-The others escaped and got a shelter in other forests.
Ոզնի / թարգմանում է/- Մյուսները փախել են և ապաստան գտել այլ անտառներում:
Կենգուրու-/անգլերեն/ -And our friend’s tail was burnt. We could hardly escape and now we are here.
Թութակը անընդհատ կրկնում է:
Ոզնի / թարգմանում է/- Իսկ մեր ընկերոջ պոչը այրվել է, մենք մի կերպ ենք փրկվել և ահա այստեղ ենք:
Լսվում է հեկեկոցի ձայն, լացում են նապաստակն ու քոթոթը:
Նապաստակ-Ի՜նչ փորձանքից են փրկվել: Իսկ մենք ծիծաղում էինք նրանց վրա: Ամո՛թ մեզ:
Քոթոթը վազում է դեպի մայր արջը :
Քոթոթ—Մայրի՛կ, մայրի՛կ, նրանց օգնել է պետք :
Թութակ__Օգնե՛լ, օգնե՛լ:
Պանդա-/Խոսում է անգլերեն / - Can we live in your forest? We have nowhere to go.
Սկյուռ / թարգմանում է- Մենք կարո՞ղ ենք ապրել ձեր անտառում, գնալու տեղ չունենք:
Պանտերա -My tail is in pain. It is burnt.
Սկյուռ / թարգմանում է- Ա՜խ,պոչս, շատ է ցավում, կիսով չափ այրվել է :
Ոզնի---Ես մեր անտառի բոլոր կենդանիներին բուժում եմ, թույլ տուր զննեմ և վիրակապեմ :
Թութակ—Վիրակապե՜մ, վիրակապե՜մ…
Աղվես /ծիծաղելով/-Այս գունավոր թռչունը ինչու՞ է անվերջ կրկնում, կարծես սովորել է մեր լեզուն:
Եղնիկ—Ինչու՞ եք ծիծաղում, չեք տեսնում, որ նա ընդօրինակելու շնորհ ունի:
Բու—Շատ ճի՛շտ ես, եղնիկ: Նա ոչ միայն գեղեցիկ է իր գույներով, այլև շատ տաղանդավոր է և ունի շատ լավ հիշողություն: Նա կարող է օգնել իր ընկերներին, արագ սովորելու համար մեր լեզուն:
Թութակ – Կարո՛ղ է, կարո՛ղ է:
Գայլ-Ես մի լավ առաջարկություն ունեմ: Եկեք մինչև Ձմեռ Պապի գալը, մեր ընկերներին սովորեցնե՛նք մեր լեզվով հաղորդակցվել:
Աղվես –Դա հեշտ կլինի, եթե մենք միասին մի երգ սովորենք:
Մեկ քառատողի բառերը փորձում են կրկնել և սովորել, իսկ երբ միանում է երաժշտությունը, բոլորը սկսում են երգել:
Բու – Երգը միավորեց մեզ, մենք պետք է հասկանանք, որ բոլորս նույն մոլորակի բնակիչներ ենք և պետք է լինենք հոգատար, ուշադիր մեկս մյուսի նկատմամբ, օգնենք դժվար պահերին:
Հեռվից լսվում է կաչաղակի ձայնը:
Կաչաղակ---Լա՜վ, լուր, լավ՜լուր եմ բերել, ուրա՜խ լուր եմ բերել:
Բերե՛լ եմ ձեզ մի լավ լուր,
Ձմեռ Պապն է գալիս մեզ հյուր,
Ուղեկցում է միշտ նրան,
Ձյունանուշը աննման:
Երգով՛, պարո՛վ դիմավորե՛նք,
Ձմեռ Պապին ուրախացնենք :
Հնչում են տոնական զանգերը և ծափահարությունների ներքո ներս են մտնում Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Ձմեռ Պապ- Ողջու՛յն, ողջու՛յն ի՛մ սիրելի բարեկամներ,մեր անտառի բնակիչներ:
Ձյունանուշ-Ձեզ շատ էինք կարոտել: Ուզում էինք օր առաջ ձեզ հասնել:
Ձմեռ Պապ—Դե պատմեք, ի՞նչ եք արել մի ողջ տարի, ի՞նչ գործեր եք դուք կատարել և ի՞նչ նորություններ կան անտառում:
Ձյունանուշ-/Նայում է նոր կենդանիներին /-Օ,՜ տեսնում եմ հյուրեր ունեք:
Սկյուռիկ-Նրանք հեռուների՜ց են եկել:
Նապաստակ-Նրանք մե՜ծ փորձանքից են փրկվել:
Ձմեռ Պապ-Ա՜յ, ա՜յ , այ՜, լսե՛լ եմ, լսել՛եմ: Իմ ընկեր Ձմեռ Պապիկները պատմել են, թե ինչ սարսափելի բան է կատարվել իրենց անտառում: Պատմե՛ք ինձ, սիրելինե՛րս, ինչպե՞ս եք ձեզ զգում մեր անտառում,ձեզ չե՞ն նեղացրել/ժպտալով փնտրում է գայլին/:
Գայլ-Ո՛չ, ո՛չ Ձմեռ Պապ, ես ինձ փորձել եմ լավ պահել, կարեկցել եմ մեր նոր ընկերներին:
Ոզնի-Ճի՛շտ է, սկզբում մի կու՜շտ ծիծաղեցինք նրանց վրա, բայց հետո՜…
Եղնիկ-Թո՛ղ իրենք պատմեն, կարծես սովորել են հաղորդակցվել մեզ հասկանալի լեզվով:
Պանտերա-Մենք շատ հուսահա՜տ էինք, հիմա ամեն ինչ լավ է:
Կենգուրու-Հոգատար են եղել, որի համար շա՜տ շնորհակալ ենք:
Թութակ-Շատ ուրախ ենք, շատ ուրախ ենք, ամեն ինչ լավ է, լավ է…
Պանդա-Մենք մեզ զգում ենք, ինչպես մեր տանը, այս անտառում կապրենք միասին հաշտ ու համերաշխ մեր նոր ընտանիքի անդամների հետ:
Ձմեռ Պապ-Շա՜տ ապրեք, անտառի իմ բարի՛ ու խելացի բնակիչներ: Այնքա՜ն լայնախոհ եք և ձեր նոր ընկերներին կարողացել եք լավ վերաբերվել:
Ձյունանուշ-Դուք բոլորդ այնքա՜ն բարի եք: Թո՛ղ մեր մոլորակի բոլոր բնակիչները, անկախ նրանից որտեղ են բնակվում, հանդուրժեն և օգնեն միմյանց: Եվ կա աշխարհում միայն մի լեզու,որը հասկանալի է բոլորին,դա սիրո և բարության լեզուն է:
Ձմեռ Պապ-/դիմելով դահլիճին/ -Դուք համաձայ՞ն եք երեխանե՛ր: Դե՛ որ այդպես է, թո՛ղ Նոր Տարին համարձակ գա և ներխուժի մեր կյանք, բերելով սեր ու խնդություն, թո՛ղ կատարվեն բոլո՜ր-բոլո՜ր երազանքները: Եկեք բոլորս միասին ուրախ երգ ու պարով դիմավորենք Նոր Տարին:
Հնչում է երաժշտությունը, երգում են բոլոր սաները դահլիճից և պարում են բոլոր հերոսները:
Ձմեռ Պապ-Թո՛ղ վառվեն լույսերը /բեմի ետրում վառվում են լույսերը/: Շնորհավո՛ր Նոր Տարի և Ամանոր… Իսկ իմ պատրաստած նվերները, որոնք, ի միջի այլոց, շատ սիրով եմ պատրաստել, արդեն դրել եմ ձեր խմբասենյակներում, դրանք ձեզ կփոխանցեն մանկավարժները:
Բոլոր հերոսները հերթով ներկայանում են,իսկ երեխաները կռահում են, ով ում հայրիկը կամ մայրիկն է:
ՎԵՐՋ 2018թ. Սցենարի հեղինակներ՝ Ռուզան Մկրտչյան և Զոյա Շահնազարյան;
7