Ամանորյա միջոցառում
1.Նազ ու տուզով, օրորվելով
Իրար կողքով, թևանցուկ՝
Փաթիլները ճամփա ընկան
Օդի միջով կամացուկ:
2.Թեթև-թեթև իջնում են վար՝
Պտտվելով անդադար,
Պար են գալիս, խաղում անվերջ
Լայն ու արձակ օդի մեջ:
3.Ամպը գոչեց. «Արա'գ իջեք,
Իմ սիրելի' բալիկներ,
Չգիտե՞ք, որ կարոտ են ձեզ
Այսքան փոքրիկ մանուկներ»:
4.Փաթիլները զվարթացան,
Թևին տվին ու անցան,
Մեկիկ- մեկիկ գետին իջան,
Իրար գրկած՝ ձյուն դարձան:
5.Մանուկները դուրս վազեցին՝
Առած սահնակ ու սղղան,
Եվ սկսվեց երգ ու ծիծաղ,
Զվարթ խաղերը ձմռան:
--------------------------------------------------------------------
6.Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքը սպիտակ:
7.Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
8.Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչու՞ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին:
9. Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով,
Ե՞րբ է նա այսքան զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել:
10.Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Երբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
11.Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր Տարին:
12.Կրկին այս մեծ դահլիճում
Զվարթ երգեր են հնչում,
Ու եղևնին անտառից
Հյուր է եկել բոլորիս:
13.Նա դարձել է տոնածառ՝
Փայլփլուն ու լուսավառ,
Եվ կանգնել է շիփ- շիտակ
Իր գույնզգույն զարդի տակ:
14.Շուտով կգա ծեր պապին՝
Խաղալիքներ շալակին
Եվ ժպիտը իր դեմքին՝
Նվեր կտա ամենքին:
15.Հաշված ժամեր են- կանցնեն,
Ու կլինի կեսգիշեր,
Լույսի նման կբացվեն
Մարդկանց դեմքերն ու սրտեր:
16.Սլաքներն իրար կգան,
Ժամացույցը կզնգա,
Եվ կհնչի տոնական
Թե՛ թմբուկ, և թե զուռնա:
17.Կլինի մեծ խնդություն
Տարեթիվը կփոխվի,
Կանցնի ուրախ տնից տուն
Նոր Տարին ու չի հոգնի:
18.Նոր տարի, նոր տարի
Ձմեռ պապի հետ արի,
Ձյուն լինի, թե՝ գիժ քամի,
Թող քո ճամփան զարդարի:
19.Բեր ինձ նվեր փիղ- շնիկ,
Քաղցրավենիք ու մրգեր,
Կոշկավոր կատու- մկնիկ,
Հեքիաթի գույնով գրքեր:
-------------------------------------------------------------
20.Ամանոր է , Ամանոր,
Ուրախ ասում են, խոսում,
Նոր Տարվա այս տոնին նոր
Ողջ աշխարհն է սպասում:
21.Ծիածանի գույներով, վառվող լույսեր են փնջում,
Արթնանում է քնից խոր, Ձմեռ պապիկն ու հրճվում,
Ձյունանուշի հետ ուրախ, հանդեսի են գալիս,
Տոնի առթիվ պար ու խաղ, ծափ –ծիծաղ են շաղ տալիս:
22.Ձմեռ պապ, տե՛ս, չուշանաս,
Նոր Տարին է մոտենում,
Քնով չանցնես, մոռանաս,
Թե որտեղ եմ ապրում:
23.Ես արդեն գրել գիտեմ,
Նամակ կարող եմ գրել:
Պապի՛կ, քեզ որտե՞ղ գտնեմ,
Ասեմ ինչ բերես նվեր:
24.Բարձիս տակ եմ ես դրել
Նամակը իմ քեզ գրած,
Գիտեմ, քնած կլինեմ,
Երբ գիշերով մոտս գաս:
25.