8
Ա
նուն , ազգանուն Ամսաթիվ
Կիսամյակային գրավոր աշխատանք ֆիզիկայից
Տևողությունը - 45րոպե
Առավելագույն միավորը 20
Դասարանը 11
1. Ի՞նչ է ջերմային շարժում: (1 միավոր )
1) Մոլեկուլների ուղղորդված շարժում:
2) Մոլեկուլների շարժում ծանրության ուժի ազդեցությամբ:
3) Մոլեկուլների և ատոմների անկանոն քաոսային շարժում;
4) Բոլոր պատասխաններն էլ ճիշտ են:
2. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը: (1 միավոր )
Մոլային զանգված կոչվում է
1) մեկ մոլեկուլի զանգվածը:
2) մեկ ատոմի զանգվածը:
3) 12կգ ածխածնի զանգվածը:
4) տվյալ նյութի 6,02 •1023 մոլեկուլների զանգվածը:
3. Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ համակարգի վիճակը փոխվում է հաստատուն ջերմաստիճանում: (1 միավոր )
1) Իզոխոր: 3) Իզոբար:
2) Իզոթերմ: 4) Ադիաբատ:
4. Ո՞րն է Շառլի օրենքի ճիշտ սահմանումը: (1 միավոր )
1) Հաստատուն զանգված և ջերմաստիճան ունեցող իդեալական գազի ճնշումը հակադարձ համեմատական է նրա ծավալին:
2) Հաստատուն զանգված և ճնշում ունեցող իդեալական գազի ծավալն ուղիղ համեմատական է բացարձակ ջերմաստիճանին:
3) Հաստատուն զանգված և ծավալ ունեցող իդեալական գազի ճնշումը հակադարձ համեմատական է բացարձակ ջերմաստիճանին:
4) Հաստատուն զանգված և ծավալ ունեցող իդեալական գազի ճնշումը ուղիղ համեմատական է բացարձակ ջերմաստիճանին:
5. Ո՞ր օրենքն է ճիշտ հագեցած գոլորշու համար: (1 միավոր )
1) Բոյլ-Մարիոտի: 3) Շառլի:
2) Գեյ-Լյուսակի: 4) Ոչ մեկը:
6. Ինչպե՞ս է փոխվում օդի հարաբերական խոնավությունը նրա ջերմաստիճանը բարձրացնելիս, եթե չհագեցած գոլորշու խտությունը մնում է անփոփոխ: (1 միավոր )
1) Աճում է: 3) Մնում է անփոփոխ:
2) Նվազում է: 4) Հնարավոր է աճի կամ նվազի:
7. Ինչպե՞ս է փոխվում ջրի եռման ջերմաստիճանը բարձր սարի ստորոտից գագաթ բարձրանալիս: (1 միավոր )
1) մնում է անփոփոխ
2) մեծանում է
3) փոքրանում է
4) պատասխանը կախված է ջրի զանգվածից
8. Ի՞նչ ձև ունեն հեղուկի կաթիլներն անկշռության վիճակում:
(1 միավոր )
1) Գնդաձև են միայն փոքր չափերի կաթիլները
2) Գնդաձև են կամայական չափերի կաթիլները
3) Միշտ գնդաձև չեն
4) Պատասխանը կախված է հեղուկի խտությունից
9. Ջուրը թափվում է 1400մ բարձրությունից : Որքանո՞վ է բարձրանում ջրի ջերմաստիճանը, եթե նրա տաքացման համար ծախսվում է ծանրություն ուժի աշխատանքի 60 0/0 - ը: Ջրի տեսակարար ջերմունակությունը 4200 Ջ/ կգ• Կ է: (2 միավոր )
Պատ.
10. Բալոնում փակված է 0,005կգ զանգվածով հելիումի ջերմաստիճանը 400Կ է: Որքա՞ն է գազի ներքին էներգիան: Հելիումի մոլային զանգվածը 4•10-3 կգ/ մոլ է: (2 միավոր )
Պատ.
11. Ջերմային մեքենն մեկ ցիկլի ընթացքում ջեռուցիչ ստանում է
5700 Ջ ջերմաքանակ, որից 3500 Ջ-ը տալիս է սառնարանին: Որքա՞ն է մեքենայի կատարած աշխատանքը: (2 միավոր )
Պատ.
12. 100 С ջերմաստիճան ունեցող յուղի մեջ մինչև 1000 С տաքացված մարմին իջեցնելուց հետո որոշ ժամանակ անց հաստատվեց 400 С ընդհանուր ջերմաստիճան: Առաջին մարմինը ճչհանելով նույն յուղի մեջ իջեցնում են 1000С ջերմաստիճանի ևս մի այդպիսի մարմին:
1) Քանի՞ անգամ է յուղի ջերմությունը մեծ մարմի ջերմունակությունից մեծ մարմնի ջերմությունից: (2 միավոր )
Պատ.
2) Որքա՞ն է յուղի վերջնական ջերմաստիճանը: (2 միավոր )
Պատ.
3) Առաջին մարմինն իջեցնելուց հետո յուղի ներքին էներգիայի փոփոխությունը քանի՞ անգամ է մեծ երկրորդ մարմինն իջեցնելուց հետո յուղի ներքին էներգիայի փոփոխությունից: (2 միավոր )
Պատ. ______________
Ա
նուն , ազգանուն Ամսաթիվ
Կիսամյակային գրավոր աշխատանք ֆիզիկայից
Տևողությունը - 45րոպե
Առավելագույն միավորը 20
Դասարանը 11
Տարբերակ 2
1. Նյութի ատոմներն ու մոլեկուլները կատարում են անընդհատ, քաոսային ( ջերմային ) շարժում: Մոլեկուլային - կինետիկ տեսության այս դրույթը նյութի ո՞ր ագրեգատային վիճակի համար է ճիշտ:
1) Միայն պինդ:
2) Միայն գազային:
3) Միայն հեղուկ և գազային:
4) Բոլոր ագրեգատային վիճակների:
2. Երկաթի խտությունը մոտավորապես երեք անգամ մեծ է ալյումինի խտությունից: Ալյումինի մեկ մոլում եղած ատոմների թիվը N1 է , իսկ երկաթինը N2 : Ո՞րն է N1 – ի և N 2 - ի միջև ճիշտ հարաբերակցությունը:
1) N2 =3 N1: 3) N2 = N1 / 3:
2) N2 = N1: 4) N2 - N1=6•1023
3. Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ համակարգի վիճակը փոխվում է հաստատուն ճնշման տակ: (1 միավոր )
1) Իզոխոր: 3) Իզոբար:
2) Իզոթերմ: 4) Ադիաբատ:
4. Ո՞րն է իդեալական գազի վիճակի հավասարումը ըստ Կլապեյրոնի: (1 միավոր )
1) m=const, P/T= const: 3) m=const, PV/T= const:
2) m=const, V/T= const: 4) m=const, PV/T= const:
5. Սենյակում ջրի գոլորշու քանակը չի փոխվում , իսկ ջերմաստիճանն իջնում է: Ինչպե՞ս է փոխվում օդի հարաբերական խոնավությունը: (1 միավոր )
1 ) Մեծանում է:
2) Փոքրանում է:
3) Չի փոխվում:
4) Կմեծանա կամ կփոքրանա:
6. Ինչպե՞ս են առաջանում ամպերը: (1 միավոր )
1) Սառույցը փոխակերպվում է գոլորշու:
2) Սառույցը փոխակերպվում է հեղուկի:
3) Գոլորշին փոխակերպվում է ջրի:
4) Ջուրը փոխակերպվում է գոլորշու:
7.Ինչի՞ց է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը: (1 միավոր )
1) Տաքացման արագությունից:
2) Անոթի ձևից:
3) Հեղուկի զանգվածից:
4) Արտաքին ճնշումից և հեղուկի տեսակից:
8. Մազական խողովակի մի ծայրն ընկղմված է այն չթրջող հեղուկով լցված անոթի մեջ: Որտե՞ղ է հեղուկի մակարդակն ավելի բարձր մազական խողովակու՞մ, թե՞ անոթում: (1 միավոր )
1) Անոթում:
2) Մազական խողովակում:
3) Մակարդակները նույնն են:
4) Պատասխանը կախված է հեղուկի մակերևույթային լարվածության գործակցից: