СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ամփոփիչ թեստ ֆիզիկա

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Ամփոփիչ թեստ ֆիզիկա 

Просмотр содержимого документа
«Ամփոփիչ թեստ ֆիզիկա»



Կիսամյակային գրավոր աշխատանք ֆիզիկայից

Տ ևողությունը - 45րոպե

Անուն, ազգանուն Առավելագույն միավորը 20 Ամսաթիվ

Դասարանը 12

1. Ինչպե՞ս է փոխվում ծառի ստվերի երկարությունը արևոտ օրվա ընթացքում: (1 միավոր )

1) Նույնն է ամբողջ օրվա ընթացքում:

2) Ամենակարճն է , երբ Արեգակը զենիթում է:

3) Ամենակարճն է , երբ Արեգակը ծագում է, և ամենաերկարն է , երբ մայր է մտնում:

4) Ամենաերկարն է , երբ Արեգակը ծագում է , և ամենակարճն է , երբ մայր է մտնում:

2.Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը:

Լույսի ճառագայթն օպտիկապես ավելի խիտ միջավայրից ավելի նոսր միջավայր անցնելիս…(1 միավոր )

1) անկման անկյունը հավասար է բեկման անկյանը :

2) անկման անկյունը մեծ է բեկման անկյունից:

3) անդադարձման անկյունը մեծ է բեկման անկյունից:

4) անկման անկյունը փոքր է բեկման անկյունից:

3. Լույսի ալիքի երկարությունը n բեկման ցուցիչ ունեցող միջավայրում λ է: Որքա՞ն է այդ ալիքի երկարությունը վակուումում : (1 միավոր )

1) λ 2) nλ 3) λ/n 4) n/λ



4. Ֆիզիկայում ո՞ր պնդումն է համարվում ճիշտ: (1 միավոր )

1) Որը հայտնի է բոլորին:

2) Որը տպագրված է:

3) Որն ընդունում են հեղինակավոր գիտնականներ:

4) Որը տարբեր գիտնականներ բազմիցս ստուգել են փորձով

5. Ո՞ր երևույթն է հաստատում լույսի մասնիկային բնույթը: (1 միավոր )

1) Ինտերֆերենց 3) Բևեռացում

2) Դիֆրակցիա 4) Ֆոտոէֆեկտ

6. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը: (1 միավոր )

Համաձայն Թոմսոնի մոդելի ատոմը…

1) կազմված է դրական լիցքավորված միջուկից , որի շուրջը պտտվում են էլեկտրոնները:

2) գունդ է , որի ներսում կան պրոտոններ և էլեկտրոններ:

3) էլեկտրաչեզոք գունդ է , որի ներսում կան էլեկտրոններ:

4) դրական լիցքավորված գունդ է, որի ներսում կան էլեկտրոններ:

7 . Տարբեր հաճախությամբ քանի ՞ ֆոտոն կարող է առաքել ատոմի 4-րդ ստացիոնար էներգիական մակարդակում գտնվող ատոմը, եթե բոլոր անցումները հնարավոր են: 1 միավոր ) E4

1) 3 2) 4 E3

3) 5 4) 6 E2

E1

8. Ո՞ր մեծությունն են անվանում զանգվածային թիվ: (1 միավոր )

1) Միջուկում պրոտոնների թիվը

2) Միջուկի զանգվածը

3) Ատոմի զանգվածը

4) Միջուկում պրոտոնների թվի և նեյտրոնների թվի գումարը

9. Ինչպե՞ս է փոխվում երկու պրոտոնի և երկու նեյտրոնի ընդհանուր էներգիան, երբ դրանք միանալով կազմում են հելիումի միջուկ:

(1 միավոր )

1) Մեծանում է: 3) Չի Փոխվում:

2) Փոքրանում է: 4) Կարող է փոքրանալ կամ մնալ նույնը:

10. Որքա՞ն է այն միջուկի կարգաթիվը, որը ստացվում է Z կարգաթիվ ունեցող միջուկի α տրոհման արդյունքում: (1 միավոր )

1) Z-1 2) Z-2 3) Z-4 4) Z+1

11. Արեգակի ընդերքում ջերմաստիճանը հասնում է տասնյակ միլիոնավոր կելվինների: Ինչո՞վ է դա բացատրվում: (1 միավոր )

1) Իր առանցքի շուրջ Արեգակի արագ պտույտով

2) Նրանում ծանր միջուկների տրոհմամբ

3) Նրանում թեթև միջուկների ջերմամիջուկային սինթեզով

4) Նրանում ջրածնի այրմամբ

12. Ո՞ր տարրական մասնիկն է ազատ վիճակում անկայուն, այսինքն ինքնակամ փոխարկվում է այլ մասնիկների: (1 միավոր )

1) էլեկտրոնը 3) Նեյտրոնը

2) Պրոտոնը 4) Ֆոտոնը

13. 2մ բարձրությամբ առարկան 1մ կիզակետային հեռավորություն ունեցող հավաքող ոսպնյակից հեռու է 3 մ: Որքա՞ն է առարկայի պատկերի բարձրությունը: (2 միավոր )



Պատ.

14. 1015 Հց հաճախությամբ լույսի ազդեցությամբ մետաղից պոկված էլեկտրոնին լրիվ կասեցնող լարումը 2Վ է: Որքա՞ն է մետաղի ելքի աշխատանքը: (2 միավոր )





Պատ.



15. 100Վտ հզորությամբ մեներանգ ճառագայթման աղբյուրը 1վ-ում առաքում է 5•1020 ֆոտոն:

1) Որքա՞ն է մեկ ֆոտոնի էներգիան: (2 միավոր )







Պատ.

2) Որքա՞ն է ճառագայթման ալիքի երկարությունը: (2 միավոր )



Պատ.



Կիսամյակային գրավոր աշխատանք ֆիզիկայից

Տ ևողությունը - 45րոպե

Անուն, ազգանուն Առավելագույն միավորը 20 Ամսաթիվ

Դասարանը 12

Տարբերակ 2

1. Ինչպե՞ս է փոխվում ուղղաթիռի ստվերի չափը, երբ արևային եղանակին այն բարձրանում է թռրչքահրապարհակից: (1 միավոր )

1) Մեծանում է: 3) Չի Փոխվում:

2) Փոքրանում է: 4) Կարող է փոքրանալ կամ մնալ նույնը:

2. Լույսի ճառագայթն, օդից անցնելով ջրի մեջ, բեկվում է: Ինչո՞վ է դա պայմանավորված: (1 միավոր )

1) Ջրում լույսի արագությունն ավելի փոքր է, քան օդում:

2) Ջրում լույսի արագությունն ավելի մեծ է, քան օդում:

3) Ջրի մոլեկուլները ձգում են ֆոտոնները:

4) Ջրի մոլեկուլները վանում են ֆոտոնները:

3. Լույսի արագությունը վակուում c է, իսկ ալիքի երկարությունը λ0: Պատասխանների ո՞ր զույգն է նշում լույսի V արագության և λ ալիքի երկարության ճիշտ արտահայտությունները n բեկման ցուցիչ ունեցող միջավայրում: (1 միավոր )

1) V=c/n, λ=nλ0 3) V=c/n, λ=λ0

2) V=c, λ=nλ0 4) V=c/n, λ=λ0/n

4. Ի՞նչ արագության դեպքում է մարմնի զանգվածը 2 անգամ մեծ նրա հանգստի զանգվածից: (1 միավոր )

1) c/2 2) √2c/2 3) √3c/2 4) 0



5. Ո՞ր մեծությանն է ուղիղ համեմատական ֆոտոնի էներգիան:

(1 միավոր )

1) Արագության քառակուսուն 3) Հաճախությանը

2) Արագությանը 4) Ալիքի երկարությանը

6. Ի՞նչ կարգի մեծություն է ատոմի շառավիղը: (1 միավոր )

1) 10-8 մ 2) 10-10 մ 3) 10-13 մ 4) 10-15 մ

7. Տարբեր հաճախությամբ քանի՞ ֆոտոն կարող է առաքել ատոմի

3-րդ ստացիոնար էներգիական մակարդակում գտնվող ատոմը, եթե բոլոր անցումները հնարավոր են: ( 1 միավոր )

1) 3 2) 4 E3

3) 5 4) 6 E2

E1

8. Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմի միջուկը: ( 1 միավոր )

1) Էլեկտրոններից և նեյտրոններից

2) Էլեկտրոններից և պրոտոններից

3) Պրոտոններից և նեյտրոններից

4) Էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից



9. Ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի միջուկի կարգաթիվը, երբ այն առաքում է մեկ α- մասնիկ: ( 1 միավոր )

1) Մեծանում է երկուսով : 3) Չի փոխվում:

2) Փոքրանում է երկուսով : 4) Փոքրանում է չորսով:





10. Ինչպե՞ս է փոխվում նեյտրոնների թիվն ատոմի միջուկում, երբ այն արձակում է երեք β-մասնիկ: ( 1 միավոր )

1) Մեծանում է երեքով : 3) Մեծանում է վեցով:

2) Փոքրանում է երեքով : 4) Փոքրանում է վեցով:

11. Ո՞ր նյութն է միջուկային ռեակցիայում օգտագործվում որպես միջուկային վառելիք: ( 1 միավոր )

1) Ուրան 3) Կադմիում

2) Գրաֆիտ 4) Ծանր ջուր

12. Ի՞նչ մասնիկներ են առաջանում ազատ նեյտրոնի տրոհման հետևանքով: ( 1 միավոր )

1) Էլեկտրոն, պրոտոն, հականեյտրինո

2) Էլեկտրոն, պրոտոն, նեյտրինո

3) Պոզիտրոն, պրոտոն նեյտրոն

4) Էլեկտրոն, Պոզիտրոն, նեյտրոն



13. 1մ բարձրությամբ առարկան 0,5մ կիզակետային հեռավորություն ունեցող հավաքող ոսպնյակից հեռու է 1,5 մ: Որքա՞ն է առարկայի պատկերի բարձրությունը: (2 միավոր )



Պատ.











14. 1015 Հց հաճախությամբ լույսի ազդեցությամբ մետաղից պոկված էլեկտրոնին լրիվ կասեցնող լարումը 1Վ է: Որքա՞ն է մետաղի ելքի աշխատանքը: (2 միավոր )





Պատ.



15. 50Վտ հզորությամբ մեներանգ ճառագայթման աղբյուրը 1վ-ում առաքում է 2,5•1020 ֆոտոն:

1) Որքա՞ն է մեկ ֆոտոնի էներգիան: (2 միավոր )







Պատ.

2) Որքա՞ն է ճառագայթման ալիքի երկարությունը: (2 միավոր )







Պատ.