СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անահիտ լճի լեգենդը

Нажмите, чтобы узнать подробности

Անահիտ լճի լեգենդը

  • Արարատ լեռան գագաթին մի լիճ կա՝ անսովոր գեղեցկությամբ, որի հետ կապվում են բազում պատմություններ ու առասպելներ:

Դրանցից մեկը երկար ժամանակ հայտնի էր Արարատյան դաշտի բնակիչների շրջանում: Պատմում են, որ մի օր պտղաբերության և բերքի աստվածուհի, ոսկեծամ Անահիտը, լողացող ամպերի միջով քայլելիս, սիրահարվում է մառախուղի մեջ փայլող Արարատ մեծ լեռանը: Նրա սերն այնքան ուժեղ էր, որ լույսնի լույսով ողոված ամեն գիշեր նա թողնում էր Արաքսի ջրերն ու անքնությամբ տառապելով թափառում էր հովիտներում՝ շշնջալով սիրո և ջերմության խոսքեր, որոնք նուրբ զեփյուռի նման բարձրանում էին Արարատի գագաթը: Գիշերները հաջորդում էին իրար, իսկ նրա օրերը՝ լցվում անպատասխան սիրով: Մեծ Արարատը լռում էր, իսկ այդ լռությունը պատռում էր Անահիտի սիրտն ու հոգին: Հետո, մոռանալով ամոթն ու ամեն բան, աստվածուհին այլևս չդիմացավ և բարձրացավ Արարատի վրա: Ծածկելով իր հրապուրիչ մարմինն առավոտյան մառախուղով՝ նա սիրո խոսքերով դիմեց իր սիրելիին: Այդ խոսքերը Անահիտի շուրթերից հնչում էին գեղեցիկ թռչունների պես, բայց Արարատը մնաց սառը, անտարբեր: Անահիտը հեկեկաց՝ չթաքցնելով արցունքները, որոնք հոսեցին նրա աչքերից գետի պես: Անահից լացեց շատ երկար…մինչև որ նրա արցունքները լիճ ձևավորեցին Արարատ լեռան վրա: Ահա, թե ինչու է գետը կոչվում Անահիտ:

Просмотр содержимого документа
«Անահիտ լճի լեգենդը»