СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անանկ Պարթև, գրականություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Անանկ Պարթև, գրականություն»

Անակ Պարթև

Հայոց թագավոր Խոսրով Բ-ն սկսեց բանակ կազմել և զորք գումարել, հավաքեց աղվանից և վրաց զորքերը, բացեց Ալանաց և Ճորա Պահակի դռները, դուրս բերեց հոների զորքը, ասպատակեց Պարսից երկիրը և արշավեց Ասորեստանի կողմերը մինչև Տիզբոնի դռները:

Պարսից թագավորը (Արտաշիր Պապական) այս ամենը տեսնելով, իր մոտ է կանչում իր տերության բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին, զորավարներին, պետերին ու իշխաններին, և խորհրդի նստում նրանց հետ: Նա «Աղաչում էր» ամենքին, որևէ հնար փնտրել գտնել՝ բազմաթիվ պարգևներ խոստանալով, անգամ խոստանալով իր տերության երկրորդ գահը, միայն թե կարողանար իր մեծ վրեժը լուծել: Խորհրդի մեջ ոտքի է ելնում պարթևական տերության մի գլխավոր նահապետ (Սուրենի Պահլավ տոհմի) Անակը, խոստանալով վրեժը առնել:

Անակ Պարթևը իր եղբոր հետ պատրաստվում է ընտանյոք հանդերձ, կանանցով, որդիներով, ամբողջ գերդաստանով շարժվում, ճանապարհ են ընկնում և գաղթելու պատրվակով գնում են Մեծ Հայք: Ուտիք գավառի Խաղխաղ քաղաքում՝ Հայոց արքայի ձմեռանոցում, Անակ Պարթևը հանդիպում է Խոսրով Բ-ին: Հայոց թագավորը մեծ ուրախությամբ ընդունում է նրան, հատկապես այն ժամանակ, երբ Անակը սկսում է կեղծավորությամբ և դավով խոսել իր հավատարության մասին, ավելացնելով՝.

«Այն բանի համար եմ քեզ մոտ եկել, որ կարողանանք միատեղ ընդհանուրի վրեժը լուծել»:

Հայոց թագավորը տեսնելով Անակին, որը եկել էր իր մոտ ամբողջ ընտանիքով, վստահորեն հավատում է նրան, պատիվ տալիս ըստ թագավորական օրենքների, նստեցնում իր թագավորական երկրորդ աթոռին, ձմեռվա ամբողջ օրերը նրա հետ անցկացնելով ուրախության մեջ:

Գարնանը Հայոց թագավորը հեռանում է Խաղխաղից և գնում Այրարատ նահանգի Վաղարշապատ քաղաքը, որից հետո նա սկսում է զորք կազմել՝ նորից Պարսից կողմերը արշավելու համար: Այս ամենն իմանալով, Անակ Պարթևը, հիշելով իր տված երդումը Պարսից արքային, հիշելով նաև խոստումները պարգևների և երազելով իր հայրենի Պահլավ աշխարհը տեսնել՝ իր հարազատ եղբոր հետ Հայոց թագավորին մի կողմ տանելով՝ իբր թե զբոսանքի կամ նրա հետ խորհրդակցելու նպատակով և թրերը մերկացրած պահելով՝ հանկարծ անսպասելիորեն զենքերը բարձրացնում են և թագավորին սպանելով՝ դիաթավալ տապալում են գետնին: Այնուհետև Անակը և նրա տոհմը ձիեր նստելով սկսում է փախուստի դիմել: Հայոց զորքերի հրամանատարները այս ամենը իմանալով, գունդ-գունդ բաժանվելով սկսում են հետապնդել փախստականներին: Ոմանք փորձում են հասնել Արտաշատ քաղաքի դռների մոտակա կամրջի մոտ: Նրանց մի մասն անցնում է Վաղարշապատ քաղաքի կամուրջով, որը կոչվում էր Մեծամոր, փորձելով որքան կարող են շուտ հասնել Արտաշատի կամրջին: Բայց ճանապարհների կիրճերում կանգնեցնում են նրանց և շրջապատելով Տափերականկամրջի մոտ, գահավեժ են անում նրանց:

Դեռ չմահացած Հայոց արքան հրաման է տալիս ոչնչացնել Անակի ազգատոհմը: Այդ ժամանակ սկսում են սպանել ու կոտորել, մինչև անգամ մանուկներին, նաև տոհմի իգական անդամներն են սրի քաշվում: Միայն Անակ Պարթևի որդիներից երկու փոքրիկ մանուկների՝ մի մարդ երեխաներից մեկի դայակների միջոցով փրկում է, որոնցից մեկին փախցնում են Պարսից կողմերը, իսկ մյուսին՝ Հունաց: Հունաց կողմը տարված Անակի որդին Սուրեն Պարթևն էր, ապագա Գրիգոր Լուսավորիչը:

Պարսից թագավորը այս ամենը իմանալով՝ տոնախմբություն է կազմակերպում և ատրուշաններին բազմաթիվ զոհեր մատուցում, այնուհետև զորք հավաքելով, շարժվում Մեծ Հայք և ասպատակում երկիրը, գերի տանելով մարդկանց և կենդանիների[3]: