Просмотр содержимого документа
«Անասնապահությունը»
Անասնապահությունը
Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Այն ծագել է շատ հին ժամանակներում` վայրի կենդանիների ընտելացմամբ:
Հետագայում մարդը սկսել է զբաղվել նաև գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ:
Ուշադրություն
Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է միս, կաթ, կենդանական յուղ, ձու, իսկ թեթև արդյունաբերությանը` բնական հումքի որոշ տեսակներ (օրինակ` բուրդ և մորթի):
Անասնապահությունն աչքի է ընկնում ճյուղային մեծ բազմազանությամբ:
Նրա գլխավոր ենթաճյուղերն են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը, ուղտաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաև շերամապահությունը: Լայն առումով գյուղատնտեսության բնագավառին են վերագրում նաև ձկնաբուծությունը և գազանաբուծությունը:
Անասնապահությունը բուսաբուծության նման նույնպես տարածված է բնակեցված ցամաքի գրեթե բոլոր մասերում:
Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով` կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով:
Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:
Անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է: Խոշոր եղջերավոր անասուններ (1,5 մլրդ գլուխ) բուծում են աշխարհի բոլոր շրջաններում և ստանում են մարդկությանն անհրաժեշտ գրեթե ամբողջ կաթը և մսի ավելի քան 1/3-ը:
Աշխարհում նրա տեղաբաշխումը համեմատաբար հավասարաչափ է, բայց զարգացման ուղղությունները և մթերատվության մակարդակն ամենուրեք միատեսակ չեն:
Ուշադրություն
Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով աշխարհում առաջին տեղում է Հնդկաստանը: Նրան հաջորդում են Բրազիլիան, Չինաստանը, ԱՄՆ-ը:
Ոչխարաբուծությունը (1,1 մլրդ գլուխ) զարգանում է մերձարևադարձային և արևադարձային կիսաանապատների ու անապատների համեմատաբար աղքատիկ բուսածածկ ունեցող տարածքներում և երկրագնդի լեռնային շրջաններում: Ոչխարաբուծության հիմնական արտադրանքը միսն ու բուրդն են:
Աշխարհում ոչխարաբուծության խոշորագույն մարզերը Չինաստանի և Ավստրալիայի անապատային և կիսաանապատային շրջաններն են, որտեղ ոչխարների բազմաքանակ հոտերը շուրջ տարին դրսում են և օգտվում են բնական արոտներից: Իրանում, Աֆղանստանում, Թուրքիայում զարգացած է երկար և որակյալ բուրդ` մոհայր տվող այծերի բուծումը: Այծերը գլխաքանակով (0,9 մլրդ գլուխ) զիջում են ոչխարներին:
Անասնապահության ենթաճյուղերը
| Անասնապահության ենթաճյուղերը | Նկարներ |
| խոշոր եղջերավոր անասնապահություն | |
| մանր եղջերավոր անասնապահություն | |
| տավարաբուծություն | |
| ոչխարաբուծություն | |
| այծաբուծություն | |
| խոզաբուծություն | |
| թռչնաբուծություն | |
| ջայլամաբուծություն | |
| գազանաբուծություն | |
| ձիաբուծություն | |
| ձկնաբուծություն | |
| յակաբուծություն | |
| մեղվաբուծություն | |
| ուղտաբուծություն | |
| ճագարաբուծություն | |
| եղջերվաբուծություն | |
| շերամապահություն | |
| շնաբուծություն | |