Որո՞նք են անկախ և կախյալ դերբայների տարբերությունները:
Ի՞նչ է ցույց տալիս համակաար դերբայը:
Ինչո՞վ է պայմանավորված անորոշ դերբայի հոլովվելու առանձնահատկությունը:
Ի՞նչ սկզբունքով է կատարվում դերբայների բաժանումը երկու խմբի:
Թվի´ր բայեր, որոնց ենթակայական դերբայները դարձել են գոյական :
Սահմանիր անկատար ձևաբայը:
Թվի´ր բայեր, որոնց հարակատար դերբայները դարձել են գոյական:
Որո՞նք են բայերին բնորոշ քերականական կարգերը:
Ո՞ր քերականական կարգն է բնորոշ բոլոր բայերին:
Փողոցն անցնելիս վայր ընկավ: / Փողոցն անցնելուց վայր ընկավ: - Ո՞ր նախադասության մեջ սխալ կա:
Վաղակատար դերբայը ո՞ր դերբայի հետ է դրսևորում համանունություն:
Ինչպե՞ս է կազմվում -ե խոնարհման բայերի ժխտականը:
Ի՞նչ է ցույց տալիս անորոշ դերբայը:
Ի՞նչ պաշտոններ է ունենում ենթակայական դերբայը նախադասության մեջ:
Կազմիր մեկ նախադասություն հարակատար դերբայով:
Ինչպե՞ս է կազմվում համակատար դերբայը:
Կազիր նախադասություն՝ որպես ստորոգյալ գործածելով աղալ բայի վաղակատար դերբայը օժանդակ բայի հետ:
Ապակատար դերբայը ձևով ո՞ր դերբայի հետ է համանուն:
Ի՞նչ նմանություն և տարբերություն կա անորոշ և վաղակատար դերբայների մեջ:
Ի՞նչ է ցույց տալիս ժխտական դերբայը: