СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անդրանիկ Ծառուկյան, Մանկություն չունեցող մարդիկ

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Պատմվում է գողգոթայի ճանապարհով անցած, եղեռնից փրկված հայ որբերի կյանքի մասին

Просмотр содержимого документа
«Անդրանիկ Ծառուկյան, Մանկություն չունեցող մարդիկ»






Անդրանիկ Ծառուկյանը և նրա գրական ժառանգությունը

Անդրանիկ Ծառուկյանը ծնվել է 1913 թվականին Կյուրինում:

Նրա մանկությունը ևս կացնահարվել է եղեռնով: 1915 –ի տեղահանության ժամանակ տարագրվել է նաև նրա ընտանիքը(մինչ այդ ազատագրական մարտերում զոհվել էր նրա հայրը՝ հայդուկ Թորոս Ծառուկյանը): Անդրանիկը մոր հետ ճաշակել է եղեռնի հետևանքները՝ թշվառություն, զրկանք: Նրա մանկությունը անցել է Հալեպի որբանոցում, ուր սկսել է և՛ գրել, և գրածները տպել թերթերում:

Ծառուկյանը եղել է «Ազդակ» թերթի խմբագրի օգնական, Հալեպում և Բեյրութում վարել է ուսուցչական ու տեսչական պաշտոններ: Գրական կյանք է մտել «Եղերաբախտ քերթողները » գրքով, որը հրապարակվել է 1933-ին Բեյրութում «Վ. Խաժակ» ծածկանունով: Գրքույկում 20-ամյա պատանին խորհրդածություններ է անում վաղամեռիկ չորս բանաստեղծների (Դուրյան, Մեծարենց, Տերյան, Զարիֆյան) մասին: Այս հեղինակների ընտրությունը պատահական չէր, քանի որ նրանք ունեցել էին միևնույն ճակատագիրը. նրանց եղերաբախտության պատճառը եղել էր նույնը (թոքախտի արդյունքում ընդհատված կյանք):

Երկրորդ գիրքը «Մոխրաման » վիպակն է, որը ժամանակին մեծ աղմուկ է առաջ բերել՝ պատճառ դառնալով Ծառուկյանի աքսորման , նրա ստեղծագործության հավաքման և այրման համար:

1952-ին Բեյրութում սկսել է հրատարակվել «Նաիրի» շաբաթաթերթը: «Նաիրիի» էջերում լույս է ընծայվել Ծառուկյանի հրապարակախոսական երկերը: Սփյուռքահայ բանաստեղծություն է մուտք գործել1939-ին հրատարակած «Առագաստ» գրքով: «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը նրան լայն

ժողովրդայնություն է բերել:

Արձակ երկերից 1955-ին հրատարակվել է «Մանկություն չունեցող մարդիկ», որը 1958-ին վերահրատարակվել է Երևանում:

Ծառուկյանը 1958-ին Մայր Աթոռի հրավերով գալիս է հայրենիք: Հայաստանյան տպավորությունների ազդեցությամբ ստեղծում է «Հին երազներ, նոր ճամբաներ» վեպը, որը հրատարակվում է 1960-ին: Ուրիշ առիթներով Հայաստան այցելությունների տպավորություններից ստեղծվում է «Նոր Հայաստան, նոր հայեր» գիրքը, որը հրատարակվում է 1983-ին:

1980-ին հրատարակած «Երազային Հալեպը», «Մանկություն չունեցող մարդիկ» վիպակի շարունակությունն է համարվում: Սրան հաջորդում է «Վերջին անմեղը» վեպը:

Ծառուկյանը , դադարեցնելով «Նաիրիի» հրատարակությունը, հաստատվում է Փարիզում:

Աշխատակցում է «Նոր կյանք» շաբաթաթերթին: Այստեղ ապրած տարիներին գրում է «Սերը եղեռնի մեջ» վեպը, որը հրատարակվում է Բեյրութում 1987 թվականին:

Մահից գրեթե մեկ ամիս առաջ «Խորհրդային դպրոց » շաբաթաթերթի թղթակցին ՝ Ռոբերտ Դավթյանին ասել է.« Ափսոս, կեանքս կանցնի և չեմ կրնար ըսել սըրտիս մէջեն անցած և կեանքիս մաս կազմող մտքերս»:

Հետագայում Ս. Կապուտիկյանը ասելու էր. «Նրա գալուստը համախմբել էր բոլորիս: Վ. Դավթյան, Ս. Խանզադյանը, Ա.Սահինյանը, Հրաչյա Հովհաննիսյանն ու ես անմոռանալի օրեր ենք անցկացրել նրա հետ, և միշտ նա բոլորի ուշադրության կենտրոնում էր»:

Իրենց գեղարվեստական կատարելությամբ ու ինքնատիպ ոճով բացառիկ են Ա.Ծառուկյանի ինքնակենսագրական վիպակները ՝ «Մանկություն չունեցող մարդիկ»(1955 ) և «Երազային Հալեպը»(1980):

Հակառակ ցնցող ու քստմնելի պատմությունների ՝ դրանք հարուստ են հոգեբանական զննումներով, կորովի են ու կենսահաստատ և նմանը չունեն հայ գրականության մեջ թե՛ ընդգրկած նյութի , թե՛ կատարման բարձր արվեստի տեսանկյունից:

«Մանկություն չունեցող մարդիկ» վեպը գրողի որբանոցային կյանքի դրվագներից հյուսված մի պատմություն է, պատմություն՝ իր սերնդի մանկության ու պատանեկության , նրա անլուր տառապանքների, հոգեկան ծանր ապրումների, խեղված հոգիների : «Այս գիրքը պատմություն է ճնշված մանկության մը»,-ասել է գրողը:

Եղեռն տեսած մանկան ենթագիտակցության մեջ այնքան խորն է դրոշմվել այդ օրերի արհավիրքը, որ երեսուն տարի անց ամենայն մանրամասնությամբ , առանց չափազանցումների պատկերվում է այն որբերի մանկությունը, որոնք դեգերում են օտար ափերում՝ կարոտ մայրական քնքշանքի և հայրական հոգածության: Պատմվում է մի սերնդի մասին, որի համար մանկությունը դարձել էր անմոռանալի, քանի որ Եղեռնի դժգույն խարանը անջնջելի էր մնացել նրանց հոգիներում:

«Մանկություն չունեցող մարդիկ » շարքը անվերապահորեն կարող ենք կոչել վկայություն մի ժամանակահատվածի, որ Ծառուկյանի սերնդին էր պատկանում, որի կյանքն անցավ որբանոցներում, սերնդի, որ , որբանոցներում ապրելով հանդերձ, ծնունդ տվեց այնպիսի հզոր անհատների, ինչպիսիք են Ա.Ծատուրյանը, Վ.Շուշանյանը, Վ.Վահյանը, Հ.Կալենցը և ուրիշներ: «Այս սերունդն էր, որ չկրցավ ճեղքել իր պատյանը, մոռնալ ինքզինքը, ու զոհելով իր գուցե չունեցած ապագան կերտել ապագան տարտղնած ժողովրդի մը գրականությունն ու արուեստ տալով , մշակույթ ստեղծելով, որ ամեն ինչ կորսնցուցած ժողովուրդը չվերածվի ամբոխի»:

Վիպակի սկզբում որպես բնաբան հեղինակը մի պայմանական երկխոսություն է զետեղել.« Եթե հոգեվարքի վերջին պահուդ, թե օր մը ևս կշնորհվի այս աշխարհին մեջ անցուցած կյանքիդ ո՞ր օրը կուզեիր ապրել կրկին, է՜յ իմաստուն բարեկամ»:

«Եթե տրվեր, օ ՜, եթե տրվեր մահվան առջև օր մը ևս ապրելու, կյանք պիտի ուզեի, որ ետ գար ինծի մանկությունս...»:

Արդյոք բանաստեղծը կրկին կուզենա՞ր ապրել այն ծանր ու դաժան օրերը, որոնք անցկացրել էր գաղթի ճանապարհին մերկ ու սոված՝ երազելով գեթ մի անգամ էլ տեսնել հարազատներին , զգալ մոր փայփայանքի քնքշությունն ու հայրական ջերմ խոսքը, կրկին ենթարկվել մանկատան հսկիչների կոպտություններին ու ծեծին, մի կտոր հացի համար գժտվել որբանոցային ընկերների հետ և անցկացնել մղջավանջային գիշերներ՝ հիշելով իրենց անցած արյունոտ ճանապարհն ու կորցրած հարազատներին:

«Որբ չէինք միայն: Հավաքական դիմագիծ մըն էր մերինը՝ բիրտ, դաժան, չար: Կատեինք մարդիկ, կատեինք իրար: Սուտը, կեղծիքը, խարդախությունը մեր զենքերն էին: Բնական օրենք էր ծեծել տկարը, ծեծվիլ զորավորեն: Սերը անբովանդակ բառ մըն էր, ընկերասիրությունը՝ մեզի անծանոթ զգացում մը: Հացն էր ընկեր, բարեկամ, սեր»: Հիշելով որբանոցային ընկերներին՝ հեղինակը նրանց է ուղղում իր հարցը.«Մանկությու՞ն էր այն, որ պստիկ Պետրոսը որբանոցում զարհուրած ճչում էր՝ եկան, եկան, որովհետև կրկին հայտնվել էր տեսիլքը՝ մոր ու եղբոր մորթվելը ասկյարների կողմից:


Մանկությու՞ն էր այն, որ վեց տարեկան որբ Արթինը արդեն գիտեր գողության բոլոր ձևերը և մուրացկանության արվեստի նրբությունները: Մանկությու՞ն էր Աբրահամինը, որ մի շաղգամի համար կոտրում է ծունկը և զրկվում մեկ աչքից: Մանկությու՞ն էր մի կտոր հացի համար դռներ ծեծելը»:

Նույնիսկ իրենց անկարգություններն ու չարությունները նկարագրելիս մի ջերմություն է սողոսկում տողերի մեջ ու մի ծածուկ կարոտ: Կարոտ՝ դեպի անուրախ մանկական կյանքը , որբանոցային ընկերները: «Ծառուկյան անհատականությունը այնպես, ինչպես որ է հաղորելու , պատմելու տաղանդ մը ունի, ժամանակակիցների վկայությամբ ու լավագույնը փոխանցելու տաղանդ մը ունի բանաձևելու հատկանիշ՝ առանց գրականության վերածելու այդ բոլորը, ինչպես խոստովանում է ինքը: Կը գրէ ոչ թե ինքն իր համար, այլ դիմացինի»:

Չիրականացած երազներով լի մանկության հետ կապված հուշերն ու զգացողությունները քաղցր են, պայծառու լուսավոր, քանի որ այդպիսին է հեղինակը՝ գրքի հերոսը, որը կյանքի դաժան պահերին անգամ չի կորցնում հոգու լուսավոր շողը:

Թվում է՝ գրողը հենց այնպես պատմում է որբանոցի մասին, բայց իրականում նա ապրում է ընկերներից յուրաքանչյուրի ցավով ու դժբախտությամբ, ապրում ապագայի երազով: Հեղինակը սրտի բոլոր կապերով կապված է իր դժգույն մանկության հիշողություններին և մանկական ընկերներին, սակայն գրքի վերջում բացահայտվում է մի պարզ ճշմարտություն: Որքան էլ լավը լինեն ընկերներն ու միջավայրը, միևնույնն է, մանկական հոգին ձգտում է դեպի հայրական խարխուլ օջախը, դեպի հարազատներից միակը՝ մայրը: Ամբողջ վեպի միջով կարմիր թելի նման անցնում էր կորցրած մանկությունը վերստին վերապրելու , այն գեղեցիկ ու լուսավոր տեսնելու հույսը:

Գրողը կարծես չի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ կորցրել է իր կյանքի լավագույն ու անդառնալի տարիները, որոնք պետք է լի լինեին անհոգությամբ , խինդով ու բերկրանքով , բայց լցվեցին լացով, անսահման կարոտով ու ափսոսանքով, այո՛, ափսոսանքով, քանի որ այդ սերունդը չկարողացավ վայելել կյանքի բարիքները, այլ ճաշակեց նրա թույնն ու լեղին:

Ծառուկյանը հայ որբերի անարև ու անուրախ մանկությունը պատկերել է այնպիսի կենդանի գույներով, որ կարդացողը ապրում է եղեռնի սարսափները, տառապում է գաղթի ճանապարհներին տանջվող որբերի հետ:

Ծառուկյանը «Սերը եղեռնի մեջ» վեպում նույնպես գրում է եղեռնի մասին, բայց այս անգամ ոչ որպես ականատես: Պատկերում է հայ մտավորականների կրած տանջանքները, հոգեկան տվայտանքները և ընդվզումը ճակատագրի դեմ:



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!