СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անհատական համակարգիչների զարգացումը և «1977-ի եռամիասնությունը»

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Անհատական համակարգիչների զարգացումը և «1977-ի եռամիասնությունը»»

Անհատական համակարգիչների զարգացումը և «1977-ի եռամիասնությունը»

1976-ին Ստիվ Ջոբսը և Ստիվեն Վոզնյակը սկսեցին վաճառել Apple I համակարգիչը, որը ամբողջական պատրաստ էր և պարունակում էր շուրջ 30 չիպեր: Apple I համակարգիչները տարբերվում էին տվյալ ժամանակաշրջանի որպես հոբբի օգտագործվող համակարգիչներից:

Byte խանութի սեփականատեր Փոլ Թերրելը Ջոբսին և Վոզնյակին տվեց իրենց առաջին պատվերը՝ թվով 50 Apple I համակարգիչների համար՝ միայն պայմանով, որ նրանք ամբողջովին փորձարկված կլինեն և պատրաստ կլինեն օգտագործման համար:

Թելլերն այնպիսի համակարգիչներ էր ուզում, որոնք հնարավոր կլինեին վաճառել ավելի լայն շրջանակի օգտատերերի, այլ ոչ այնպիսիները, որոնք կօգտագործվեին միայն տեխնիկական որոշակի հմտություններ ունեցող մարդկանց կողմից և որոնք ունակություններ ունեին հավաքելու կոմպլեկտային համակարգիչներ: Byte խանութ առաքված Apple I դեռ կոմպլեկտային համակարգիչ էր, քանի որ այն չուներ սնուցման աղբյուր, ստեղնաշար և այլն:

Զանգվածային վաճառքում հայտնված առաջին համակարգիչներից էր Commodore PET-ը 1977թթ հունվարին:Սակայն այն նախապատվիրված էր և հասանելի չէր մինչև 1977-ի տարեվերջ: 1977 թվականին հունիսից արդեն սկսվեցին Apple II -ի առաքումները, ինչպես նաև TRS-80՝ Tandy ընկերության կողմից, որը իր գոյության ընթացքում վաճառեց շուրջ 100.000 օրինակ: Այս երեք մեքենաները անվանում էին «1977-ի եռամիասնություն»:

Ամբողջովին պատրաստ և զանգվածային վաճառքում գտնվող համակարգիչների ի հայտ գալով մարդկանց ավելի լայն զանգվածներ սկսեցին օգտվել համակարգիչներից: Նրանք ավելի շատ կենտրոնանում էին պատրաստի ծրագրային ապահովումների վրա, քան պրոցեսորնեի ապարատների ծրագրավորման վրա:

1977 թվին Heath ընկերությունը ներկայացրեց Heathkit H8, այնուհետև Heathkit H89 ՝ 1979թթ վերջերին:

Գնելով Heathkit H8 դու պետք է ձեռք բերեիր նաև այլ լրացուցիչ սարքեր, օրինակ H8-1 հիշողության պլատան, որը ներառում էր 4k RAM ,որոնք պետք է ձեռք բերվեինհամակարգի գործարկման ժամանակ: Heathkit H11 թողարկվեց 1978 -ին, որը առաջին 16 բիտանոց անհատական համակարգիչն էր, սակայն բարձր գնի պատճառով (1295$) արտադրությունը դադարեցվեց 1982-թվին:

1980-ականների սկզբերին տնային համակարգիչները շատ ավելի էին զարգացած, քան այն կարելի է ուղղակի օգտագործել տնային օգտագործման համար, նրանք նաև համալրված էին տարբեր տեսակի ծրագրերով և խաղերով: Դրանք հիմնականում կարող էին օգտագործվել հեռուստացույցների հետ միասին, որը կծառայեր որպես համակարգչի մոնիտոր՝ սահմանափակ գրաֆիկայով և գունային գամմայով և տեքստով 40 նիշ լայնությամբ , 25 նիշ բարձրությամբ:

IBM-ն իր առաջին անհատական համաակրգիչը ներկայացրեց 1981 թվականի Օգոստոսի 12-ին:

1982-ին Time ամսագրի կողմից Համակարգիչը անվանվեց «Տարվա մեքենասարքավորում»:

Երբ 1991-ին համաշխարհային սարդոստայնը դարձավ մասսայական օգտագործման համար հասանելի , այն շատ կարևոր նշանակություն ունեցավ անհատական համակարգիչների հետագա զարգացման վրա՝ հնարավորություն տալով համակարգիչներին հաղորդակվել միմյանց հետ:

Հզոր անհատական համակարգիչների համադրությունը բարձր որակի գրաֆիկայի ու ձայնի՝ համակցված ինտերնետի կողմից տրամադրված ենթակառուցվածքներով և Web browser-ների օգտագործման ստանդարտիզացված մեթոդները նշանակալի ազդեցություն ունեցան ժամանակակից կյանքի վրա: