СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անպարտ Հայաստան

Нажмите, чтобы узнать подробности

Հաղթանակի տոն

Просмотр содержимого документа
«Անպարտ Հայաստան»



ԱՆՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ

միջոցառում

























Մեր հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։ x2



Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի ,
Գիշերները ես քուն չեղա ,
Արտասուքով լվացի։ x2

(մուգ գրված հատվածը երաժշտության ներքո հնչող խոսքեր)

Արյունից ծորած կարմիր մի բոսոր,

Երկնքից պոկված երիզ մի կապույտ ,

Հասուն հասկերի շողք նարնջագույն ,

Եվ վեց դարերի խավարի վրա ՝

Դրոշ եռագույն։



Հայոց մթին լեռների հետ

Նա է կանգնած անսասան,

Ծածանում է գլխին վետ վետ

Հայ դրոշը սրբազան ։



Նրանով երդվել են խաղաղ պայմաններում,

Այն կրելը փառք է , բանակում պատիվ ,

Ռազմի դաշտում՝ սխրանք ։

-Ես սիրում եմ իմ կարմիրը ։

-Ես սիրում եմ իմ կապույտը ։

-Ես սիրում եմ իմ նարնջագույնը ։



Ն այիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։ x2

Ա մենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի , որ յուր ազգի
Ազատության կզոհվի։ x2

Նորից մայիս է հաղթանակած մայիս ։ Գեղեցիկ են գարնանային օրերն ու տոները , բայց ուրիշ է այսօրվա խորհուրդը ։ Այսօր օրն է հաղթանակի , օրն է փառքի ու պարծանքի ։



Եկա՜ր , հաղթանակի մայիս , եկա՜ր․․․

Ես ուրախ եմ քո գալուն ։

Դու աշխարհին ավետելով գարուն՝

Եկա՛ր , հաղթանակի մայիս , եկա՛ր ։



Գիշեր է մութ ՝ մայիսի ութ ,

Երկինքը ջինջ ու արձակ ։

Մեր զորքերի ձայնն է գալիս

Արցախից մեր հարազատ։



Իմ օրն այսօր այնքան է բարի ,

Որ հարկ է ծալել իբրև հրավեր ,

Բաժանել մարդկանց, որ երբ բաց անեն ,

Իրենք ողողվեն ցոլքով բարության ։











Թո՛ղ երկինքն էլ չմթնի ,

Չխանգարվի քունը մանկան ,

Թո՛ղ չքանա տակը գետնի ,

Ամեն տեսակ զենք ու ական ։



Թո՛ղ երկինքն էլ չմթնի ,

Չխանգարվի քունը մանկան ,

Թո՛ղ չքանա տակը գետնի ,

Ամեն տեսակ զենք ու ական ։





Սիրում ենք անչափ խաղաղությունը ,

Թո՛ղ պատերազմն ընդմիշտ վերանա ,

Թո՛ղ ուրախ անցնի մեր մանկությունը ,

Միշտ արև լինի աշխարհի վրա ։



Խաղաղություն թո՛ղ լինի ,

Մանուկներին ծիծաղկոտ ,

Խաղաղությամբ թո՛ղ բացվի

Լույսն ամեն առավոտ ։



Թո՛ղ թևածեն երկնքում ,

Աղավնիները գեղեցիկ ,

Որ հայրենի տաք գրկում

Ապրենք խաղաղ , երջանիկ ։





Մենք սիրում ենք պայծառ արև ,

Երկինք պայծառ ու մաքուր ,

Մենք սիրում ենք երգ , խնդություն ,

Խաղաղություն ամենուր ։



Հասկավորված դեղին ցորեն ,

Հովն է խաղում արտերում ,

Փոքրիկները դեղին գույնով

Խաղաղություն են նկարում ։



Մի կապուտակ , մաքուր երկինք

Ուր փուչիկներն են պարում ,

Փոքրիկները կանաչ գույնով

Խաղաղություն են նկարում ։







Աղավնիներ ճերմակաթև

Թևածում են ամպերում ,

Փոքրիկները ճերմակ գույնով

Խաղաղություն են նկարում ։



Հաղթանակի օրը եկավ,

Մանուկները տետրերում

Խաղաղության պերճ գույներով

Խաղաղություն են նկարում ։





Սավառնեցե՛ք աղավնիներ ,

Եվ տարածվե՛ք աշխարհով մեկ ,

Լայն բաց արեք թևերը ձեր ,

Փարատեցեք մշուշ ու մեգ ։



Թո՛ղ հարաճուն լինի ձեր չուն ,

Աղավնիներ ճերմա՜կ , ճերմա՜կ ,

Առե՛ք ձեր ջերմ թևերի տակ ։



Թռի՛ր հայոց աղավնի,

Չէ ո՞ր լույս ես սպիտակ ,

Քո եռագույն թևերով

Դու հավիտյան արեգակ։



Խաղաղությունն ամենքին ու ամենուր ,

Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում ։



Խաղաղություն ,որ աչիկներն իր բանա

Օրորոցում մի մանուկ ։

Խաղաղություն , որ տատիկները բոլոր

Երգեն իրենց թոռնիկներին մեղմ օրոր ։

Խաղաղություն ամենքին ու ամենուր ,

Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում ։





Խաղաղություն

I

Մենք ուզում ենք , որ աշխարհը այս խաղաղ ապրի

Մենք ուզում ենք , որ ոչ մի մանուկ էլ չտխրի ։

ԿրկԹո՛ղ աշխարհում խաղաղությունը միշտ տիրի ,

Եվ որ մանկան ջինջ աչիկները միշտ փայլի ։ x2

II

Թող այս մեղեդին անվերջ հնչի , անվերջ հնչի

ՈՒ թող նա դիպչի մարդկանց հոգուն , մարդկանց սրտին։

ԿրկԹող աշխարհին խաղաղություն նա միշտ բերի,

Եվ որ մանկան ջինջ աչիկները միշտ փայլի։ x2

Ա-Ի –Ա ,Ա-Ի-

ԿրկԹող աշխարհում խաղաղությունը միշտ տիրի,

Եվ որ մանկան ջինջ աչիկները միշտ փայլի։ x2

III

Խաղաղություն աշխարհին ,

Խաղաղություն աշխարհին, x4

Խաղաղություն մեր մայրերի սրտերին։

Խաղաղություն մեր մայրերի սրտերին ։



Դառն է եղել մեր ժողովրդի ճակատագիրը։ Դարեր շարունակ հայ ժողովուրդը կռիվներ է մղել զանազան զավթիչների դեմ ։ Մարտնչել է իր երկիրը , իր լեզուն , իր գոյությունը պաշտպանելու համար ։ Մարտերը եղել են դաժան ու հերոսական , սակայն հայ քաջերը միշտ հաղթանակել են ։





Հաղթանակած , հերոսացած ,

Հայոց երկրի հզոր բանակ,

Քո մարտական ջահը վառած

Պահի՛ր որպես փառքի պսակ ։



Մարտիկներիդ համախմբի՛ր ,

Հզորացրու՛ քո ապագան ,

Չունենաս էլ թշնամի

Ապրե՛ս կայուն ու անսասան ։



Եկե՛ք միասին ,սրբազան դողով ,

Արյունով ներկված մեր այս սուրբ հողով ,

Մեր մատաղ սրտից ծնված ներբողով

Ասենք բարձրաձայն

Խումբ - Փա՛ռք զոհվածներին,

Անմահներին փա՛ռք,

Հավերժ փա՛ռք ։

ՆՆջե՛ք հանգիստ քնով հավիտյան ,

Ձեզ հետ են ընդմիշտ որպես պահապան

Երկու զորավար ՝ հայրենյաց պաշտպան ՝

Մեծն Անդրանիկ ,Վազգեն Սարգսյան ։





Ամեն մարդ իր հոր որդին է կյանքում ,

Բայց հազար անգամ նրան երանի ՝

Ում ՝ հայրենիքը որդի կանվանի ։



Միշտ առաջ

I Հզոր հայրենիք, զինվորդ ենք փոքրիկ,

Քո ասած խոսքը կպահենք գաղտնիք,

Զինվորիկ ենք մենք խելոք ու ճարպիկ, x2

Լեռ ենք , լեռ ենք , անառիկ։

ԿրկՔայլում ենք առաջ ,մեկ աջ ,մեկ էլ ձախ,

Քիչ բոյով, քիչ կարճ կտրիճներն ենք քաջ, x2

Մեր ուղին կանաչ կանչում է առաջ,

Միշտ առաջ , առաջ , առաջ ։

Ո ւնենք պարզ երկինք, արևոտ ու ջինջ

Թող օրը գալիք մեզ բերի բարիք x2

Զինվորիկ ենք մենք պատրաստ ու խիզախ

Քաջ ենք, քաջ ենք ու անվախ ։

Կրկ Քայլում ենք առաջ ,մեկ աջ ,մեկ էլ ձախ,

Քիչ բոյով, քիչ կարճ կտրիճներն ենք քաջ, x2

Մեր ուղին կանաչ կանչում է առաջ,

Միշտ առաջ , առաջ , առաջ ։



Ի՛մ մայր Հայաստան , սիրում եմ ես քեզ ,

Սիրում եմ հոգով , սիրում եմ սրտով ,

Սիրում եմ ինչպես հարազատ մորս,

Եթե հանկարծ թշնամին գա և հարձակվի վրադ

Իմ կյանքը կտամ , իմ շունչը կտամ ,

Իմ Հայաստանը օտարին չե՛մ տա ։







Հայաստա՛ն , գուցե այսպես փոքրացար ,

Որ իսպառ լուծվես մեր սրտերի մեջ ,

Այրված մատյանի պատառիկ դարձար,

Որ վրադ դողանք բյուր թերթերի մեջ ։

Որ պտղունց հողդ թալիսմանի պես

Մեր կրծքի վրա կրենք երկյուղած ։



Իրավ , մի բան կա արժանի ու ջերմ ,

Որ սիրենք նրան ու մեզ մայր կոչենք ,

Եվ պահենք սրտում մեր գիշեր ու զօր

Դա իմ հինավուրց Հայաստանն է հին ։



Հայը դարերով սիրով է պահել

Յոթ թանկ սրբություն՝

Գիրը ,Մասիսը , շինարար ոգին

Հավատը , լեզուն ։



Սուրբ անուններ են եղել դարերով

Հայ ընտանիքը ,

Եվ ամենից վեր , ամենից լուսե ՝

Մայր հայրենիքը ։

Իմ սուրբ հայրենիք դու սրտիս մեջ ես ,

Դու սրտիս մեջ ես , ոչ լեզվիս վրա ,

Իմ սրտի միջից ՝ թե սիրտս ճեղքես ՝

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա ։



Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին ,

Սակայն , իմացի՛ր , հայրենիք իմ մեծ ,

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին ,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց ։

Ես ամբողջովին քոնն եմ , հայրենիք ,

Ես մոմի նման ճամփեքիդ վրա ,

Քո փառքի համար , թե մի օր վառվեմ ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա ։



Դու քաղցր ես հող , հող իմ հայրենի ,

Չկա քեզնից անուշ անուն ,

Բայց վտանգի ահեղ պահին ,

Երբ սպառնում է թշնամին ,

Դու ավելի ես քաղցրանում ։



Հայաստան ասելիս այտերս այրվում են ,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են ,

Չգիտեմ ինչու՞ է այդպես ։



Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է ,

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,

Չգիտեմ ինչու՞ է այդպես ։

Հայաստան ասելիս աչքերս լցվում են ,

Հայաստան ասելիս թևերս բացվում են ,

Չգիտեմ ինչու՞ է այդպես ։



Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է ,

Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է ,

Կլինեմ , կմնամ այսպես ։



Իմ ճամփի լույսը ,

Իմ անմար հույսը ,

Իմ սրտի հույսը

Դո՛ւ ես , հայրենի՛ք ։

Իմ ծով բերկրանքը ,

Իմ ներշնչանքը ,

Իմ ուրախ կյանքը ,

Դո՛ւ ես, հայրենի՛ք։



Երգիս աղբյուրը ,

Իմ կյանքի բույրը ,

Իմ հոգու հուրը

Դո՛ւ ես հայրենի՛ք ։



Հպարտությունս ,

Անպարտությունս,

Հարազատ տունս

Դո՛ւ ես , հայրենի՛ք ։



Պար․

Ուր էլ գնամ , աղավնու պես

Ետ եմ գալիս իմ բույնը տաք ,

Իմ պապերն են բույնս դրել

Մասիսների գմբեթի տակ ։



Եվ իմ միակ տաճարն անմեռ

Ոսկեբուրվառ մեր արտերով

Հայաստանն է հազարալեռ՝

Մասսյանց մարմար լեռներով ։



-Հայրենիքից դուրս երջանկություն չկա ,թո՛ղ յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում ։

-Ով չի սիրում երկիրն հայրենի՝

-Հոգով անդամալույծից էլ տկար է ։



-Սրբազան պարտականություն է սիրել մեր երկիրը , այն մեզ սնուցել և կերակրել է ինչպես հարազատ մայրը ։



-Մենք սիրում ենք մեր հայրենիքը ․ դա օդն է որ մենք շնչում ենք ։



Սա իմ երկիրն է - չափերով այնպիսին ,

Որ կարող եմ վերցնել հետս ,

Թե մի հեռու տեղ գնամ։



Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր ,

Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ ,

Իսկ քարտեզի վրա

Ընդամենը արցունքի մի կաթիլ ։

Սա իմ երկիրն է չափերով այնպիսին ,

Որ ազատորեն տեղավորվել է սրտիս մեջ ,

Որ չկորցնեմ հանկարծ ։



Ինչքան հույզեր են մեր լույսը մարել,

Այնքան պայծառ է դարձել մեր շողը ,

Ինչքան հեռուն է մեզ քամին տարել,

Այնքան ուժեղ ենք սիրել մայր հողը ։



Թե մութ ամպեր են երկինքը պատել

Եվ գազազել է բնավեր քամին ,

Այնքան ուժեղ ենք թշնամուն ատել ,

Այնքան ուժեղ ենք կապվել մենք բարեկամին ։





Ի՞նչ հույս ունես , որ երբեք չես հուսահատվում ,

Ի՞նչ կամք ու կորով , որ չի վհատվում ,

Թշնամին հաճախ բզկտում է քեզ ,

Դու դեռ կռվում ես , նորեն գտնում քեզ ։



Մենք ՝ հայերս արտառոց , զարմանալի

Մի ժողովուրդ ենք,

Թվով քիչ ենք ,իսկ մտքերով բազում ,

Ցավերի մեջ՝ միշտ անողոք,

Պարտությանը՝ անհաղորդ ենք ,

Այս աշխարհի ազգերի մեջ

Հավերժական մի ճամփորդ ենք ։

Խումբ – Մենք ՝ հայերս ։

Ցրել են մեզ աշխարհով մեկ ,

Դարձրել անտուն ,թափառական ,

Ու սրտաբաց Մասիսի պես

Շղթաների մեջ դիվական

Հույս ենք պահել ազատ տեսնել

Երկիրը մեր պապենական

Խումբ- Մենք ՝ հայերս ։



Քեզ սիրում եմ խենթի պես,

Ապրի՛ր իմ հայ ժողովուրդ ,

Իմ մայր Արաքս գետի պես ,

Ապրի՛ր , իմ հա՛յ , ժողովուրդ ։



Ի՛մ հայ ժողովուրդ , ի՛մ մեծանուն ,

Դու չես հյուսվել արյուն ու մսից ,

Հյուսվել ես , ազգ ի՛մ , պարզապես լույսից ։

Քեզ սիրում եմ խենթի պես,

Ապրի՛ր իմ հայ ժողովուրդ ,

Իմ մայր Արաքս գետի պես ,

Ապրի՛ր , իմ հա՛յ , ժողովուրդ ։



Թո՛ղ հավերժ ապրի իմ հայ ժողովուրդը ,

Հազա՛ր տարիներ ու հազա՛ր դարեր ։



Ապրի՛ր ,ինչքան հայ դեռ պիտի ծնվի ,

Հազա՛ր տարիներ ու հազա՛ր դարեր ։