СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անտարկտիդայի հայտնագործման պատմությունը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Անտարկտիդայի հայտնագործման պատմությունը

Просмотр содержимого документа
«Անտարկտիդայի հայտնագործման պատմությունը»

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄԸ Ֆ.Ֆ. ԲԵԼԻՆՍՀԱՈՒԶԵՆ Մ.Պ. ԼԱԶԱՐԵՎ    Ռ. ԱՄՈՒՆԴՍԵՆ      Ռ. ՍՔՈԹ Ռ.ՊԻՐԻ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒՄԸ

Ֆ.Ֆ. ԲԵԼԻՆՍՀԱՈՒԶԵՆ Մ.Պ. ԼԱԶԱՐԵՎ

Ռ. ԱՄՈՒՆԴՍԵՆ

Ռ. ՍՔՈԹ Ռ.ՊԻՐԻ

Անտարկտիդան բավական ուշ է հայտնաբերվել։ 1772 թ. անգլիացի  Ջ.Կուկի   արշավախումբը շարժվեց հարավ, մոտեցավ Անտարկտիդային, բայց չնկատեց այն։ Սառույցները ճեղքել հնարավոր չէր և վերադառնալուց հայտարարեց, որ հարավային մայրցամաք գոյություն չունի, իսկ եթե լինի էլ, ապա դա հնարավոր է միայն բուն բևեռի մոտերքում, որին հասնելը նավարկության համար անմատչելի է։

1819 - 1821 թթ. ռուսական արշավախումբը «Միրնի և Վոստոկ նավերով,  Ֆադեյ Բելինսհաուզենի   և  Միխայիլ Լազարևի   գլխավորությամբ պտտվեցին անհայտ մայրցամաքի շուրջը և 1820 թվականի հունվարի 28-ին առաջին անգամ մոտենալով Անտարկտիդայի ափերին՝ հայտնաբերեցին այն։

1841 թվականին հետազոտող Ջեյմս Քլարկ Ռոսը անցավ այսօրվա Ռոս ծովը և հայտնաբերեց Ռոս կղզին (երկուսի անվանումն էլ իր պատվին են)։ Նա նավարկում էր մի հսկայական սառցե պատնեշի շուրջ, որը հետագայում անվանվեց Ռոս սառցե ժայռ։ Էրեբուս և Թերոր լեռները կրում են արշավախմբի երկու նավերի անվանումները ՝ HMS Erebus և Terror։

20-րդ դարի սկզբերին կազմակերպվեցին մի շարք արշավներ, որոնցից նշանավոր էին անգլիացի  Ռոբերտ  Սքոթի   և նորվեգացի  Ռուալ Ամունդսեն  ի արշավախմբերը, որոնց նպատակն էր նվաճել հարավային բևեռը։ 1911 թ. ամռանը երկուսն էլ որպես ելակետ ընտրեցին Ռոսսի ծոցի արգելաթումբը։ Ամունդսենը իր չորս ընկերոջ հետ իրենց տրամադրության տակ ունեին լավ հանդերձված չորս սահնակ և դրանք քաշող լավ խնամված 52 շուն:

1911թ. Հոկտեմբերի 20-ին նրանք սկսում են ուղևորությունը: Ամունդսենը ճանապարհին ստեղծում է սննդի և վառելիքի պահեստներ, իսկ ամեն մի 8 կիլոմետրի վրա՝ վերադարձի ճանապարհը չկորցնելու համար կանգնեցնում են ձյունե սյուներ: Այդպիսով՝ գնալով սահնակների բեռը թեթևանում էր, առաջ շարժվելը ՝ հեշտանում: 1911թ. դեկտեմբերի 14- ին Ամունդսենը իր ընկերների հետ հաջողությամբ հասավ Հարավային բևեռ:Երեք օր մնալով անհրաժեշտ դիտարկումներ կատարելուց և ձնետնակում Ռոբերտ Սքոթին նամակ թողնելուց հետո Ամունդսենի ջոկատը բարեհաջող հետ է վերադառնում:

Ռոբերտ Սքոթի արշավախումբը այլ ճակատագրի արժանացավ: Արշավախումբը ճանապարհ ընկավ մոտորասահնակներով, տասը ձիով   և ընդամենը մեկ շնասահնակով: Մոտորասահնակները շուտով սառույցի մեջ ջարդվեցին, ձիերի ոտքերը վնասվեցին: Սքոթը արշավախմբի  մի մասին հրամայում է վերադառնալ, իսկ ինքը չորս ընկերների հետ  շարունակում ճանապարհը: Որոշ ժամանակ անց շներն էլ չեն կարողանում շարունակել ճանապարհը, և իրենց վրա կրելով բեռները, դահուկներով դանդաղ շարժվելով՝ 1912թ. հունվարի 17-ին արշավախումբը վերջապես հասավ Հարավային բևեռ:

Սակայն, այնտեղ տեսնելով նորվեգական դրոշը և Ամունդսենի ձնե տնակը, նրանք խորը հիասթափություն ապրեցին: Արշավախմբի վերադարձի ճանապարհը ողբերգական եղավ: Սոված և հյուծված բևեռախույզները մեծ ճիգերով առաջ էին շարժվում: Երբ մնացել էր ընդամենը 20կմ հասնելու իրենց կառուցած մթերքի ու վառելիքի պահեստին, ուժեղ մրրիկ սկսվեց: Սքոթը ընկերների հետ ստիպված կանգ առավ և այլևս չկարողացավ առաջ շարժվել: Փրկարար ջոկատը ութ ամիս հետո միայն գտավ նրանց վրանը և սառած մարմինները:

Հարավային բևեռի նվաճումից հետո մեծ թափով սկսվեց Անտարկտիդայի հետազոտումը: Այստեղ հիմնվեցին տարբեր երկրների կողմից գիտական կայաններ, որոնք ամբողջ տարին ուսումնասիրում են այս սառցածածկ մայրցամաքի բնության առանձնահատկությունները: Անտարկտիդայի ընդերքը ուսումնասիրելիս պարզվել է, որ ժամանակին այս մայրցամաքը ծածկված է եղել փարթամ բուսականությամբ: Դրա մասին են վկայում ընդերքում բույսերի պահպանված մնացորդները:

 ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ https://www.youtube.com/watch?v=ngzofL07FPQ https://www.youtube.com/watch?v=nKBH6IoXalE

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

https://www.youtube.com/watch?v=ngzofL07FPQ

https://www.youtube.com/watch?v=nKBH6IoXalE

Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!