СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արագություն/ միջին, ակնթարթային/

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Արագություն/ միջին, ակնթարթային/»

Միջին արագություն

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում:

Եթե անհավասարաչափ շարժվող մարմինը հետագծի S երկարությամբ տեղամասն անցել է t ժամանակում, ապա նրա միջին արագությունն այդ տեղամասում հավասար կլինի.

 

Vմիջ=St (1)  

 

Ուշադրություն

Եթե տվյալ տեղամասում մարմինը շարժվեր հավասարաչափ, ապա նրա արագությունը ևս հավասար կլիներ S-ի և t-ի հարաբերությանը: Հենց այդ հավասարաչափ արագությունն էլ բացահայտում է միջին արագության իմաստը:

Անհավասարաչափ շարժման միջին արագությունը հետագծի տվյալ տեղամասում հավասար է այն հավասարաչափ շարժման արագությանը, որի դեպքում մարմինը հետագծի այդ տեղամասն անցնում է նույն ժամանակում, ինչ անհավասարաչափ շարժման դեպքում:

 

Ակնթարթային արագություն

Դիցուք ինչ-որ պահի ավտոմեքենայի արագաչափի ցուցմունքը 80 կմ/ժ է, հետո այն արագ փոխվում է: Իներտության պատճառով մարմնի արագությունը ակնթարթորեն փոխել հնարավոր չէ: Ուրեմն կարելի է համարել, որ մի ակնթարթ (շատ փոքր ժամանակահատված) ավտոմեքենայի արագությունը չի փոխվել և այն կատարել է հավասարաչափ շարժում: Տվյալ պահին արագաչափի ցույց տված արագությունը հենց այդ հավասարաչափ շարժման արագությունն է, որն անվանում են ակնթարթային արագություն:

Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

Կիրառելով ակնթարթային արագության հասկացությունը, կարող ենք ասել, որ հավասարաչափ շարժման դեպքում այն հաստատուն մեծություն է, իսկ անհավասարաչափ շարժման դեպքում՝ փոփոխական:

Ուշադրություն

Անհավասարաչափ շարժման ակնթարթային արագության մասին խոսելիս սովորաբար «ակնթարթային» բառը հատուկ չեն նշում: Միջին արագության մասին խոսելիս «միջին» բառը միշտ նշում են հատուկ, իսկ երբ պարզապես ասում են «արագություն», հասկանում են ակնթարթային արագությունը: