СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խաղաղը՝ որպես կրտսեր դպրոցականի ուշադրության զարգացման խթան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Խաղաղը՝ որպես կրտսեր դպրոցականի ուշադրության զարգացման խթան»

Խաղաղը որպես կրտսեր դպրոցականի ուշադրության զարգացման խթան

Դպրոցական կյանք մուտք գործելու սկզբնական շրջանում երեխայի հոգեկանը լուրջ փոփոխություններ է կրում: Նա ձեռք է բերում կյանքի նոր ռեժիմի հետ կապված կարևոր սովորություններ և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ է հաստատում ուսուցիչների և ընկերների հետ: Ուսումնական նյութի նկատմամբ առաջ եկած հետաքրքրությունների հիման վրա նրանում դրական վերաբերմունք է ձևավորվում ուսուցման նկատմամբ:Այդ հետաքրքրությունների հետագա զարգացումն ու ուսուցման նկատմամբ երեխայի վերաբերմունքի փոփոխությունները կախված են նրանց ուսումնական գործունեության ձևավորման պրոցեսից: Որպեսզի ուսուցման նկատմամբ երեխայի հետաքրքրությունը չկորի, պետք է այն հետաքրքրի երեխային,գրավի նրա ուշադրությունը:

Կրտսեր դպրոցականների կամածին ուշադրությունը անկայուն է, քանի որ նրանք դեռևս չունեն ինքնակարգավորման ներքին միջոցներ:Նրաք հեշտությամբ շեղվում են դասից,մտքով թռչում հեռուներ:Երեխաների ոչ կամածին ուշադրությունը կայուն է այնքան ժամանակ, քանի դեռ առարկան հետաքրքրում է երեխային:Հենց որ հետաքրքրությունը թուլանում է, երեխայի ուշադրությունը շեղվում է այլ առարկաների վրա: Ինչպես գիտենք` առանց զարգացած ուշադրության անհնար է կազմակերպել ուսուցման գործընթացը: Երեխան պետք է կարողանա որոշակի ժամանակահատվածում կենտրոնանալ որևէ խնդրի,հանձնարարության կատարման վրա,տեղափոխել ուշադրությունը մեկ այլ խնդրի վրա:Ուշադրության կայունությունը պայմանավորված է նաև մտածողության ղարգացմամբ: Եթե երեխայի մտածողության վերլուծական հնարավորությունները նրան թույլ են տալիս ընկալվող առարկայի մեջ բացահայտել նորանոր կողմեր ու հատկություններ , ապա դրանով իսկ պահպանվում են նրա հետաքրքրությունն ու ուշադրությունը:

Երեխայի կամածին ուշադրաւթյան ծագման պրոբլեմը գլխավորներից մեկն է: Կրտսեր դպրոցականի կամածին ուշադրության զարգացմանը նպաստում են գործունեության կազմակերպման ձևերը` խաղը և ուսումնական գորշունեությունը,որը դպրոց գնալուց առաջ երեխայի կյանքում արդեն զգալի տեղ է զբաղեցնում: Այնուամենայնիվ , կրտսեր դպրոցականի կամածին ուշադրությունը դեռևս անկայուն է. նրանք ենթարկվելով իրենց ներքին մղումներիմ` հածախակի փոխում են իրենց ընկալման օբյեկտներն ու գործունեության ուղղվածությունը, կատարում են այն , ինչ հետաքրքիր ու հածելի է իրենց համար: Կամածին ուշադրության զարգացմանը մեծ չափով նպաստում է ուսումնական ու աշխատանքային գործունեությունը:Կամածին ուշադրության զարգացման պայմաններից է նաև պրոբլեմային ուսուցումը: Ուսուցումը պետք է կազմակերպել` օգտագործելով որքան հնարավոր է խաղալիքներ ,դիդակտիկ խաղեր: Տարիքային այս փուլում երեխան իրականացնում է գործունեության երեք տեսակներն էլ` խաղ, ուսում, աշխատանք,սակայն առաջատարը խաղային գործունեությունն է,որը ուսուցման մեթոդների ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել: Խաղը համարվում է երեխայի ուշադրության զարգացման անկրկնելի խթան: Խաղային իրավիճակները դասը դարձնում են հասկանալի և հետաքրքիր,զարգացնում կողմնորոշվելու կարողությունը,հնարամտությունը և երևակայությունը:Խաղի ժամանակ ակտիվանում են անգամ պասիվ աշակերտները, ովքեր խաղի միջոցով ավելի հեշտ են յուրացնում,ավելի լավ մտապահում ուսումնական նյութը:

Դիդակտիկ նյութերը ուսուցչի ձեռքին կարևոր են կրտսեր դպրոցականի ուշադրությունը զարգացնելու հարցում: Հայտնի է, որ կրտսեր դպրոցականը հասկանալով սովորում և մտապահում է այն,ինչը իրեն հայտնի է,ինչին ինքը ծանոթ է, տեսել է: Կրտսեր դպրոցականի ուշադրությունը առավել կայուն է արտաքին (այլ ոչ թե բուն մտածական) գործողություններ կատարելիս: Ուստի դասերի ընթացքում այս առանձնահատկությունը պետք է օգտագործել` մտավոր գործողություններից անցնել գրաֆիկական սխեմաների, նկարների,մանրատիպակների, ապլիկացիաների ստեղծմանը: Հարկավոր է հիշել նաև, որ կրտսեր դպրոցականը շուտ հոգնում է միևնույն աշխատանքը կատարելիս: Այդ պատճառով փորձված ուսուցիչը դասի ընթացքում հերթափոխում է ուսումնական աշխատանքի տարբեր տեսակները(տարբեր եղանակներով կատարվում է բանավոր հաշիվ,խնդիրների լուծում և արդյունքների ստուգում և այլն) և կանխում է երեխաների մոտ հոգնածության առաջացումը:

Օրինակ 1-ին դասարանում և հասկացությունները կարելի է բացատրել հետևյալ կերպ.

Անհրաժեշտ պարագաներ ` թվային,գումարման ,հանման և հավասարման նշանով քարտեր:

Ուսուցիչն առաջարկում է աշակերտներին կազմել արտահայտություններ իրենց մոտ եղած քարտերով:

Ուսուցիչ -Կազմե'ք 5 և 2 թվերի գումարը:

քարտերով աշակերտները մոտենում և կազմում են արտահայտություն:



Ուսուցիչ- Գտե'ք այս արտահայտության արժեքը :

Աշակերտներ-7

Աշակերտը,ում մոտ յոթն է մոտենում է :

Ուսուցիչ-Ի՞նչն է պակասում , որ արտահայտությունը դառնա հավասարություն:

Աշակերտներ- Հավասարման նշանը:

Մոտենում է հավասարման նշանը:

Այսպես լավ է տպավորվում երեխաների մոտ նաև +և - գործողությունների բաղադրիչների անունները:



Ինչպես գիտենք, բանավոր հաշիվը կարևոր մաս է կազմում մաթեմատիկայի դասաժամերին:Խաղը այն միջոցն է որով կարելի ներգրավվել բանավոր հաշվի մեջ անգամ ամենաթույլ ու անվստահ աշակերտին: Կարելի է կազմակերպել նմանատիպ խաղ:



Անհրաժեշտ պարագաներ`երկկողմանի թվային քարերօր.` մի կողմը 2,մյուսը 20:

Խաղ- հաշիվը սկսում է ուսուցիչը`ցույց տալով իր մոտ եղած քարտը:

Ուսուցիչ- Ինձ մոտ տասը թիվն է,ում մոտ է այն թիվը, որը տասից փոքր է յոթով:

Աշակերտ- Ինձ մոտ է:Ինձ մոտ 3-ն է :Ում մոտ է այն թիվը,որը 3-ից մեծ է 2-ով և այլն:

Այնպես յուրաքանչյուր աշակերտ ուշադիր լսում է ,մտքում հաշվում,որպեսզի հասկանա հաջորդ հարց տալու հնարավորությունը իրենն է ,թե ոչ:

Ինչպես գիտենք, երեխաների ուշադրության զարգացման գործում մեծ դեր ունեն թարմացնող վարժությունները:Առաջարկում ենք ֆիզկուլտ դադար,որի միջոցով ոչ միայն կլիցքաթափվեն երեխաները,այլև երեխաների մեջ կսերմանենք հարգանք,հոգատար վերաբերմունք մեծերի նկատմամբ,աշխատասիրություն:

Ֆիզկուլտ դադար::

Ուսուցիչ- Երեխանե'ր, գնում ենք տատիկին ու պապիկին օգնելու:Տեսնում ենք պապիկը ցախ է կոտրատում:Վերցնում ենք կացինը ու ամբողջ ուժով հարվածում,որ փայտը կոտրվի , 1, 2, ևս մեկ անգամ ու հաստատ կկոտրվի(աշակերտները ուսուցչի հետ ցույց են տալիս,թե ինչպես են յուրաքանչյուր գործողության ):Գնում ենք տատիկի մոտ,տեսնում ենք տատիկը լվացք է փռում:Վերցնում ենք շորը,թափ տալիս ու ձգվում, որ փռենք պարանին:Պարանը շատ բարձր է:Կանգնում ենք ոտնաթաթերին,ձգվում, որ հասնենք: Հետո վերցնում ենք շերեփը ու խառնում տատիկի պատրաստած ճաշը ` 1,2,3 :Կեցցե'ք ,նորից եկանք դասարան:



Հաջորդ խաղը կարելի է կատարել թե' մայրենիի, թե' մաթեմատիկայի ժամերին:



Ուսուցիչն առաջարկում է :Տուփի մեջ գունավոր թղթերից պատրաստած ձկներ են,որոնց աչքերը երկաթե պտուտակներից են:Աշակերտները մագնիսե ծայր ունեցող կարթով որսում են ձկները,հանում նրանց մեջ գունավոր երկրաչափական պատկերները ,անվանում դրանք,նշում նրանց առանձնահատկությունները և նստում:Եթե դժվարանում են,օգնում են դասընկերները:

Այս խաղից հետո,կարելի է ստեղծել ապլիկացիա երկրաչափական պատկերնով:Աշակերտները հերթով մոտենում ,պատկերները ամրացնում են սպիտակ պաստառի վրա:

Ապլիկացիան կարող է ունենալ հետևյալ տեսքը`



Այս խաղը կարելի է իրականացնել խմբերով,ձկների մեջ մաթեմատիկական արտահայտություններ տեղադրելով:Օր`Գտեք 40 և 20 թվերի գումարի և 10-ի քանորդը,գրեք այն թիվը,որը կազմված է 4 հազարյակից և 5 տասնյակից…:



Կարելի է տեղադրել գոյական,ածական,բայ :Երեխաները կվորսան ու կորոշեն` որ սյունակում փակցնել…

Սա մեծ ոգևորություն է առաջացնում երեխաների մոտ:

Լռություն խաղ:

Անհրաժեշտ պարագաներ` կապույտ և կարմիր շրջանաձև քարտեր :

Այս խաղի ժամանակ ոչ ոք իրավունք չունի խոսելու,անգամ ուսուցիչը:

Գրատախտակին գրված են ուղղագրական արժեք ունեցող բաառեր` բաց թողած տառերով:Ուսուցիչը ժեստերի միջոցով կանչում է աշակերտներից մեկին գրատախտակի մոտ:Մա գունավոր կավիճով լրացնում է բաց թողած տառը:Եթե ճիշտ է աշակերտները,ապա ուսուցիչը ցույց են տալիս կապույտ շրջանը,եթե սխալ է ուսուցիչը հրավիրում է մեկ այլ աշակերտի սխալը ուղղելու:

Այս խաղը կարելի է նաև կազմակերպել մաթեմատիկայի ժամերին:

Խաղը մեծ ոգևորություն է առաջացնում երեխաների մոտ,նրանք ստանձնում են պատասխանատվություն:



Եվ այսպես , կրտսեր դպրոցականի ուշադրությունը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է ուսումնական գործընթացի ժամանակ ստեղծել խաղային իրավիճակներ, օգտագործել դիդակտիկ նյութեր` հետաքրքրություն առաջացնելով երեխաների մոտ ուսումնական պրոցեսի նկատմամբ :



Օգտագործված գրականություն

Ա. Վ. Պետրովսկու խմբագրությամբ Տարիքային և մանկավարժական հոգեբանություն

Հերթական ատեստավորման ենթակա դասվարների մասնագիտական զարգացման վերապատրաստման դասընթացի ուղեցույց

Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա Ջ. Գյուլամիրյան

Նախաշավիղ 5.2012, 5. 2016