Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հարաճուն զարգացման գործում կարևոր ձևը պատկանում է կրթությանը և գիտությանը:Ներկայումս ամբողջ աշխարհում զարկ է տրվում կրթության բովանդակության վերակառուցման ուսուցման կազմակերպման նոր ժամանակակից հարիր ձևերի որոնմանը:
Ներկայումս աշխարհում գիտական հայտնագործությունները աննախադեպ արագությամբ հաջորդում են մեկը մյուսին:Մասնագիտությունների ցանկը տաս տարին մեկ 50%-ով նորոգվում է:Գլոբալացման ներկա ժամանակներում տեղի է ունենում ազգային կրթական համակարգերի դիմազրկման գործընթաց:
Նոր ժամանակաշրջանում մարդը հայտնվել է տեղեկատվական հեղեղում,որտեղ շատ արագ աչքի առաջ հնանում են գիտելիքները,տեխնիկան, աշխարհի մասին պատկերացումները,բարոյական նորմերն ու բարիքները:Ներկա փուլում դպրոցի հիմնախնդիրներն են՝
Աշակերտների մեջ ձևավորել նրա շարունակական կրթությունը ապահովող անձնային ինտելեկտուալ որակներ:Ներկա ճամանակաշրջանում աննկատելիորեն փոխվում է կրթվածության երբեմնի ըմբռնումը:Կրթված մարդը այլևս նա չէ,ով ինչ –որ բան գիտի կամ գիտակցածը կարող է կիրառել իրականության մի նեղ ոլորտում,այլ նա ով ընդունակ է ինչ-որ բան իմանալու:Այսինքն գնահատվում է մարդու սովորելու,ոչ ստանդարտ իրավիճակներից գլուխ հանելու ունակությունը:
Սովորողներին տալ հիմնարար գիտելիքներ,այն ինչ համեմատաբար կայուն է ժամանակի մեջ:
Կրթության մեջ մեծ կարևորություն տալ ուսուցման պրակտիկ ուղվածությանը:Ուշադրություն դարձնել այն գիտելիքներին ու կարողություններին,որոնք ենթադրվում են,որ կիրառություն կգտնեն գործնական կյանքում:
Ապահովել գիտելիքների իմաստավորված յուրացում:Իմաստալից անձնային նշանակություն ստացած գիտելիքը մոտիվացիոն հզոր գործոն է և կարող է սովորողների ապագա մասնագիտական կողմնորոշման մեջ լուրջ դերակատարում ունենալ:
Սովորողների ազատությունը,որպես կրթության արդյունավետության բարձրացման միջոց:Ինքնուրույնության ձևավորման նաշապայմանը ազատությունն է:Որպեսզի սովորողը ինքնուրույն ուսումնական գործունեություն ծավալի,նրան անհրաժեշտ է այդ հնարավորությունը տալ:
Ինքնուսուցման գործընթացից դեպի ուսումնահետազոտական գործունեության կազմակերպում:Այս պարագայում սովորողն ինքն է կազմակերպում,կարգավորում և հսկում իր իմացական գործունեությունը:Ինքնուրույն ուսումնական աշխատանքները լավագույնս կարելի է իրականացնել ուսուցման գործընթացը մասնակիորեն հետազոտական գործընթացի վերածելով:
Սովորողների ստեղծագործական ընդունակությունների արթնացում և ակտիվացում:Ուսումնառությունը հետևողականորեն վերածելով ակտիվ ստեղծագործական աշխատանքի ՝հանրակրթական դպրոցը դրանով իսկ պայմաններ կստեղծի այսպես կոչված ստեղծագործ անձի ձևավորմանը:
Ուշադրության կենտրոնում պահել սովորողների հաղորդակցական պատշաճ կարողությունների ձևավորման խնդիրը:Այս որակն իր մեջ ներառում է լեզուների,մարդկանց հետ շփման տարբեր եղանակների իմացություն,խմբային աշխատանքի,կոլեկտիվում տարբեր դերեր կատարելու կարողություններ:
Հաշվի առնել սովորողների տարիքային հոգեբանությունը:Տարիքային յուրաքանչյուր փուլ բնութագրվում է ոչ միայն իմացական զարգացման որոշակի պոտենցյալ հնարավորություններով,այլ նաև մտածողության դիպով:
Ուսուցումն ու դաստիրակությունը անխզելի միասնություն են կազմում և իմաստալից է խոսել միայն ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման մասին:
Սովորողը դիտվի և իրականում լինի ուսուցման լիարժեք սուբյեկտ,մասնավորապես նաև ՝ գնահատման սուբյեկտ:
Գնահատման ժամանակակից փուլում նկատելի է ուսուցչի գնահատումից սովորողի մասնակցությամբ գնահատման անցման միտումը:Այս պրոցեսը նպատակ ունի ուսումնական գործունեությունն ուղեկցող մրցակցային վնասաբեր հարաբերությունները փոխարինել համագործակցային հարաբերություններով:
Չի կարելի սովորողից պահանջել,որ նա բոլոր առարկաներին կարևորություն տա:Յուրաքանչյուր աշակերտ ձգտում է ընտրել ուսումնական գործունեության այն ոլորտը,որն իրեն առավելապես հետաքրքիր է և իր ընդունակությունները օգտագործելով կարող է բավարարել իր մտավոր,հոգևոր կամ ֆիզիկական պահանջմունքները:
Երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությունն ապահովելը դպրոցի պարտականությունն է:Դպրոցը պետք է մանկավարժական գործունեությունը համատեղի երեխայի հանդեպ հոգատարության հետ: