СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արդյունաբերություն. ընդհանուր բնութագիրը և տեղաբաշխումը

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Արդյունաբերություն. ընդհանուր բնութագիրը և տեղաբաշխումը»

Արդյունաբերություն. Ընդհանուր բնութագիրը և տեղաբաշխումը

Արդյունաբերությունը նյութական արտադրության ամենախոշոր և տեխնիկապես կատարելագործված ճյուղն է

Ուշադրություն

Արդյունաբերության բաժինը համաշխարհային տնտեսության կառուցվածքում ամենամեծն է:

Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացում բնական նյութական ռեսուրսներից կամ գյուղատնտեսության արտադրանքից պատրաստվում են արդյունաբերական տարբեր արտադրատեսակներ:


Արդյունաբերությունը զբաղվում է ոչ միայն հումքի արդյունահանմամբ ու մշակմամբ, այլև էներգիայի տարբեր տեսակների փոխակերպմամբ: Այսպես օրինակ` էլեկտրակայաններում վառելիքի կամ երկրի ընդերքի ջերմությունը, ինչպես նաև դեպի վար հոսող ջրի և այլ աղբյուրներից ստացվող էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի: 

 

Առանձնանցում են նաև արդյունահանող և մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր:

      

Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից (օվկիանոսային ծանծաղուտ, ծով, լիճ և այլն) և անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով, օրինակ՝ լեռնահանքային արդյունաբերությունը:

 

Լեռնահանքային արդյունաբերությունը ՀԱՀ-ի տնտեսության առաջատար ճյուղերից է:

 


Մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում` հումքը ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության բնագավառներում: Նմանատիպ հումք օգտագործվում է օրինակ սննդի արդյունաբերության կողմից:

 

Պանրի արտադրությունը Շվեյցարիայի սննդի արդյունաբերության ավանդական ճյուղերից է:

 

 

Ուշադրություն

Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաև ըստ դրանց ձևավորման ժամանակի: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը:

Օրինակ

Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը: Նորագույն ճյուղերից են ռոբոտաշինությունը, նանոտեխնելեգիաները և այլն:

Նորագույն` բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ճյուղերը հիմնականում կենտրոնացված են բարձր զարգացած երկրներում, իսկ հին ճյուղերը` զարգացող երկրներում:

Արդյունաբերության տեղաբաշխումն ունի բավականին բարդ պատկեր, ինչը պայմանավորված է բնական, տնտեսական, սոցիալական ու էկոլոգիական բազմաթիվ գործոնների ազդեցությամբ:

 

Դրանք անհրաժեշտ է հաշվի առնել, քանի որ արդյունաբերության յուրաքանչյուր ճյուղ ունի տեղաբաշխման իրեն բնորոշ հատկանիշներ: Օրինակ` պղնձաձուլության տեղաբաշխման գլխավոր հատկանիշը հումքատարությունն է, ալյումինաձուլությանը՝ էներգատարությունը, իսկ սարքաշինությանը` աշխատատարությունը:

 

Թեթև արդյունաբերությունն արդյունաբերության հին ճյուղերից մեկն է, որն աչքի է ընկնում աշխատատարությամբ:

 

 

Մեքենաշինությունն արդյունաբերության նոր ճյուղերից է, որին բնորոշ են գիտատարությունը, աշխատատարությունը, հումքատարությունը:

 

 

Տիեզերական հրթիռաշինությունն արդյունաբերության նորագույն ճյուղերից է, որին հատուկ է գիտատարությունը: