Արդյունավետ ուսուցման յոթ մոտեցումներ
Մտաբերում
Վերջին տարիներին բազմաթիվ մասնագետներ նշում են, որ մտաբերումը ուսուցման առավել արդյունավետ ձևերից է։ Մտաբերումը մտապահված գիտելիքի ակտիվացումն է, իմացածը դուրս բերելը։ Հետաքրքիր է, որ «կրթություն» բառի լատիներեն «Education» համարժեք բառի արմատը՝ «Educe», թարգմանաբար նշանակում է «դուրս բերել»։ Ուսուցման գործընթացում մենք հաճախ ավելի կարևորում ենք գիտելիք տալը։ Բայց պարզվում է, որ սովորելու չափանիշը իմացածը դուրս բերելն է, որ հայերեն կարող ենք կոչել մտաբերում։
Նյութի սփռում ժամանակի մեջ
ԱՄՆ-ի Հարավային Դակոտայի համալսարանի պրոֆեսորներ Դուգ Ռոհրերը և Քելլի Թայլորը գիտափորձ են անցկացրել։ Ուսանողների մի խմբին տրվել է տասը բարդ խնդիր և առաջարկվել լուծել մեկ շաբաթում։ Մյուս խմբին տրվել է խնդիրների նույն ցանկը և առաջարկվել լուծել երկու շաբաթվա ընթացքում։ Երկու խմբերից մոտավորապես նույն ժամանակն է պահանջվել խնդիրը լուծելու համար։ Պարզապես մի խումբը այդ ժամանակը ծախսել է մեկ շաբաթվա ընթացքում, մյուս խումբը` երկու շաբաթվա։ Այնուհետև երկու խմբերը քննություն են հանձնել։ Քննության արդյունքում առաջին խմբի ուսանողներն ավելի բարձր արդյունքներ են արձանագրել։ Նրանք լուծել են խնդիրների 75%-ը, իսկ երկրորդ խմբի ուսանողները՝ 70%-ը։ Չորս շաբաթ անց հետազոտողներն առաջարկել են նորից քննություն հանձնել։ Այս անգամ շատ ավելի բարձր արդյունք են արձանագրել երկրորդ խմբի ուսանողները։ Առաջին խմբի ուսանողները լուծել են խնդիրների 32%-ը, իսկ երկրորդ խմբի ուսանողները՝ 64%-ը։ Այսպիսով՝ մոռացության ցուցանիշը երկրորդ խմբի մոտ չափազանց ցածր է եղել։ Այստեղից հետևություն`
Հետևաբար՝ շատ ավելի արդյունավետ է քննություններին պատրաստվել ոչ թե վերջին մեկ-երկու օրվա ընթացքում, այլ ավելի տևական ժամանակում։ Իսկ կարևոր թեմաները ոչ թե պետք է ուսուցանել մեկ դասի ընթացքում և առաջ անցնել, այլ պետք է դրանց անընդհատ անդրադառնալ։
Խառը ուսուցում
Խառը ուսուցումը կապված է ժամանակի մեջ նյութի սփռման հետ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ուսուցումն առավել արդյունավետ է, երբ ուսումնական նյութը մատուցվում է խառը։ Սա հատկապես տեսանելի է մաթեմատիկայի դեպքում:
Պատկերացնենք, օրինակ, խնդիրների հետևյալ երկու շարքերը.
Առաջին դեպքում ուսուցիչը աշակերտներին առաջարկում է լուծել միայն А տեսակի խնդիրներ, հետո՝ միայն B, ապա՝ միայն C, իսկ դրանից հետո՝ միայն D։ Երկրորդ դեպքում ուսուցիչն առաջարկում է լուծել մեկական A, B, C, D տեսակի խնդիրներ, հաջորդ դասին նորից յուրաքանչյուր տեսակից մեկական և այդպես մի քանի դաս։ Պարզվում է, որ խառը ուսուցման դեպքում արդյունքներն ավելի լավ են լինում։
Դուգ Ռոհրերը և Քելլի Թայլորը այս թեմայի հետ կապված ևս գիտափորձ են արել։ Երբ աշակերտներն ամեն դասին լուծել են մի տեսակի խնդիրներ, դասի վերջում նրանք ցուցաբերել են 100% արդյունք։ Խառը խնդիրներ լուծելու դեպքում աշակերտների արդյունքը եղել է 81%։ Բայց ընդամենը մեկ օր հետո նույն առաջադրանքները տրվել են աշակերտներին, 100%- ից ցուցանիշն իջել է 38%, իսկ երկրորդ խմբի աշակերտների դեպքում 81%-ից իջել է մինչև 77%։ Այսինքն՝ ակնհայտ է, որ խառը ուսուցման դեպքում աշակերտների գիտելիքներն ավելի մնայուն են։ Ի դեպ, Հայաստանում խառը ուսուցման փորձը կիրառում է «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչ Տաթևիկ Սարդարյանը։
10-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասընթացը բաղկացած է չորս բաժնից՝ «Գեղագիտություն», «Բարոյագիտություն», «Հոգեբանություն», «Տնտեսագիտություն»։ Օգտվելով իրեն տրված ակադեմիական ազատությունից՝ Տաթևիկ Սարդարյանը ոչ թե հերթականությամբ անցնում է բաժինները, այլ առաջին դասին ուսուցանում է գեղագիտության թեման, երկրորդ դասին՝ բարոյագիտության, երրորդ դասին՝ հոգեբանության, չորրորդ դասին՝ տնտեսագիտության, հինգերորդ դասին՝ գեղագիտության երկրորդ թեման և այդպես շարունակ։ Այս դեպքում աշակերտներն ամբողջ տարվա ընթացքում սովորում են բոլոր չորս բաժինները։ Ուսուցման ընթացքում կարևոր է հասկանալ, որ ոչ բոլոր թեմաները կարող են ուսուցանվել խառը մոտեցմամբ։
Մանրամասնում
Ուսուցման արդյունավետ գործիքներից մեկը մանրամասնումն է։ Դասավանդողների մոտ սովորաբար առկա է մի երևույթ, որը կոչվում է «գիտելիքի անեծք»։ Գիտելիքի անեծքը պայմանավորված է այն հանգամանքով, որ գիտելիք ունեցող ուսուցիչը սովորեցնում է դեռևս գիտելիք չունեցող աշակերտին, այլ կերպ ասած՝ ուսուցման գործընթացում առկա է որոշակի ասիմետրիա։ Խնդիրն այն է, որ գիտելիք ունեցողը հաճախ չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում դեռևս չիմացող աշակերտի հետ։ Ի՞նչ է հասկանում, ի՞նչ չի հասկանում, ի՞նչն է դժվարությամբ տրվում։ Պատահական չէ, որ հաճախ ուսուցիչները զարմանում են, թե ինչու աշակերտները հասարակ բաները չեն հասկանում։ Իրականում այդ ամենը հասարակ է թվում իմացողի տեսանկյունից։ Իսկ դեռևս չիմացողի տեսանկյունից կարող է այլ կերպ լինել։ Հետևաբար՝ շատ կարևոր է աշակերտներին նոր բաներ սովորեցնելիս մանրամասնել և անդրադառնալ՝ ինչո՞ւ է այդպես, ինչի՞ց է բխում այդ հետևությունը, որո՞նք են խնդրի բաղկացուցիչները և նմանատիպ այլ հարցերը։
Շատ արդյունավետ հնար է մանրամասնող հետադարձ կապը։
Օրինակներով ուսուցում
Ուսուցման գործընթացում ուսուցիչները հաճախ են օրինակներ օգտագործում, սակայն դրանց հետ կապված կարևոր է իմանալ երկու բան։
Առաջին՝ հաճախ ուսուցիչները բավարարվում են մեկ օրինակ բերելով։
Մինչդեռ.
Երկրորդ՝ շատ կարևոր է, որ աշակերտներին առաջադրանքներ տալիս տրվեն այնպիսի օրինակներ, որոնցում հարցի պատասխանի մի մասը կա կամ ներառված են խնդրի լուծման որոշ քայլեր։ Սա աշակերտներին քայլ առ քայլ սովորելու հնարավորություն է տալիս:
Պատկերի և տեքստի համադրում
Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ պատկերներ ստեղծելու հնարավորությունները մեծացել են։ Արդյունքում մարդիկ ավելի լավ են յուրացնում այն ամենը, ինչը ուղեկցվում է պատկերներով։ Դրանք կարող են լինել նկարներ, լուսանկարներ, գծագրեր, գծապատկերներ, ինֆոգրաֆիկաներ։ Հետևաբար.
Մետաիմացություն
Ուսուցման գործընթացում շատ մեծ դեր ունի այն հանգամանքը, թե որքանով են աշակերտները տեղյակ իրենց իմացածից ու չիմացածից։ Այս երևույթը կոչվում է մետաիմացություն։ Այս դեպքում աշակերտը կարողանում է իրեն կողքից նայել և հասկանալ իր իմացածն ու չիմացածը։
Ահա այն 3 հարցերը, որը պետք է տա յուրաքանչյուր սովորող։
1